Արշավիր Բաբայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշավիր Աբգարի Բաբայան (փետրվարի 5 (18), 1903[1], Երևան, Ռուսական կայսրություն - հուլիսի 5, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ բուսախտաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր` (1962)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963)։
Արշավիր Բաբայան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5 (18), 1903[1] Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 5, 1989 (86 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բուսախտաբան և սնկաբան |
Հաստատություն(ներ) | All-Russian Institute of Plant Protection?[1], Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1925)[1] և Սանկտ Պետերբուրգի պետական ագրարային համալսարան (1927)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1961) |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Դարյա Բաբայան |
Երեխա(ներ) | Սեդա Սիմոնյան |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Babajan |
Կենսագրություն
խմբագրել1925 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը և 1927 թվականին Լենինգրադի կիրառական կենդանաբանության և բուսախտաբանության ինստիտուտը։ 1964-1986 թվականներին՝ ՀԽՍՀ Բույսերի պաշտպանության ԳՀԻ՝ բուսաախտաբանության բաժնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են բամբակենու, կարտոֆիլի, պտղատու ծառատեսակների, խորհրդենու, ծխախոտի, հացազգիների հիվանդությունների հարուցիչների կենսակերպին և պայքարի միջոցառումների մշակմանը։ Մատենադարանում կազմակերպել Է մանրէաբանության լաբորատորիա, ղեկավարել ձեռագրերի ու գրքերի «բուժման» աշխատանքները[3]։
Երկեր
խմբագրել- Материалы к изучению микрофлоры ССР Армении, Р., 1930 (համահեղինակ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 186)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշավիր Բաբայան» հոդվածին։ |