Դարյա Բաբայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դարյա Նիկոլայի Բաբայան (օրիորդական ազգանունը` Տետերևնիկովա, սեպտեմբերի 27, 1904[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 13, 1988[2]), բուսաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1945), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1960)[3]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։
Դարյա Բաբայան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1904[1][2] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 13, 1988[2] (83 տարեկան) |
Բնակության վայր(եր) | Երևան[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կենսաբան, բուսախտաբան, սնկաբան և բուսաբան |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական ագրարային համալսարան (1925)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] և թղթակից անդամ[1] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1945) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ամուսին(ներ) | Արշավիր Բաբայան |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | D.N.Babajan |
Կենսագրություն
խմբագրելԴարյա Բաբայանը ծնվել է 1904 թվականին Լենինգրադում՝ ճարտարապետի ընտանիքում։ 1925 թվականին ավարտել է Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1929 թվականին տեղափոխվել է Երևան, որտեղ ամուսնու` Ա. Ա. Բաբայանի հետ շարունակել է հետազոտական աշխատանքները, աշխատել է ՀԽՍՀ բույսերի պաշտպանության կայանում, 1930-1949 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի, 1972-1976 թվականներին` Երևանի պետական համալսարանի[4] ամբիոնների վարիչ դոցենտ, պրոֆեսոր, խորհրդատու, 1934-1938 թվականներին` ՀԽՍՀ բույսերի պաշտպանության կայանի բաժնի վարիչ։ Արագ տեմպերով սովորել է հայերեն և 1933 թվականից դասախոսությունները կարդացել է հայերենով[5]։
Աշխատանքները վերաբերում են սնկաբանության և ֆիտոպաթոլոգիայի, գյուղատնտեսական մշակաբույսերի հիմնական վնասաբեր հիվանդությունների հարուցիչների կենսաբանության ուսումնասիրությունների հարցերին[6]։
Անդամակցություն
խմբագրել- Բուսաբանության հանրապետական խորհրդի անդամ
- Հանրապետական պրոբլեմային խորհրդի անդամ
- «ՀԽՍՀ բուսաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960 թ.)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Պատվո նշան շքանշան
Երկեր
խմբագրել- Անտառային ծառերի ու թփուտների հիվանդությունները և պայքարը դրանց դեմ, Երևան։ Հայպետհրատ, 1953 թ.:
- Բանջարանոցային կուլտուրաների հիվանդությունները և նրանց դեմ պայքարելու միջոցները Հայկական ՍՍՌ-ում, Երևան։ ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ. հրատ, 1954 թ.:
- Դաշտապաշտպան անտառաշերտերի պտղատու ծառերի ու թփուտների հիվանդությունները և պայքար նրանց դեմ։ Երևան։ ԵՊՀ հրատ., 1951 թ.:
- Եգիպտացորենի հիվանդությունները և պայքարը նրանց դեմ։ Երևան։ Ա. հ., 1957 թ.
- Ժանգասնկերի կարգը։ (Դասախոսություն), Երևան։ Ա. հ., 1974 թ.
- Ինչպես պահպանել այգին և բանջարանոցը գյուղատնտեսական հիվանդություններից և վնասատուներից, Երևան։ ԵՊՀ հրատ., 1954 թ. (համահեղինակ)։
- Ծխախոտի հիվանդությունները և պայքարը նրանց դեմ։ Երևան։ ՀՍՍՌ քաղ. և գիտ. գիտելիքների տարածման ընկ., 1959 թ.:
- Կարտոֆիլի հիվանդությունները Հայկական ՍՍՌ-ում և պայքարը նրանց դեմ։ Երևան։ ԵՊՀ հրատ., 1955 թ.
- Կարտոֆիլի ֆիտոֆտորա հիվանդությունը և պայքարը նրա դեմ։ Երևան։ Գյուղհրատ, 1937 թ.:
- Հայաստանի ուտելի և թունավոր սնկերը և նրանց օգտագործումը։ Երևան։ Պետ. համալս. հրատ., 1957 թ.
- Հացաբույսերի մրիկը։ (Հայաստանի բույսերի պաշտպանության գիտահետազոտական կայանի աշխատանքներից)
- Երևան։ Գյուղհրատ, 1936 թ., (համահեղինակ)։
- Մեղուները և բույսերի փոշոտումը։ Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1983 թ. (համահեղինակ)։
- Պտղատու ծառերի հիվանդությունները և նրանց դեմ պայքարելու միջոցները։ Երևան։ Պետհրատ, 1931 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1. — էջ 431.
- ↑ Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Դարյա Բաբայան». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Дарья Николаевна Бабаян (Тетеревникова)» (PDF).(չաշխատող հղում)
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Տետերևնիկովա-Բաբայան, Դարյա Նիկոլայի». haygirk.nla.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 186)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարյա Բաբայան» հոդվածին։ |