Արշիպելագը կրակի մեջ
«Արշիպելագը կրակի մեջ» (ֆր.՝ L’Archipel en feu), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1884 թվականին։
Արշիպելագը կրակի մեջ ֆր.՝ L’Archipel en feu | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական վեպ, ռոմանտիկ գեղարվեստական գրականություն, արկածային և Ծովային գրականություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1884 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Հարավային աստղ (վեպ) |
Հաջորդ | Մաթիաս Շանդոր |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1884 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/verne/archipel/archipel.html |
The Archipelago on Fire Վիքիպահեստում |
Հրատարակություն
խմբագրելՎեպի առաջին հրատարակությունը՝ Le Temps թերթում, 1884 թվականի հունիսի 29–ից մինչև օգոստոսի 3–ը։ Առաջին գրքային հրատարակությունը լույս է տեսել 1884 թվականի օգոստոսի 14–ին։
Վեպի առաջին պատկերազարդ հրատարակումը՝ Լեոն Բենետտիի 49 նկարազարդումներով, լույս է տեսել 1884 թվականի հոկտեմբերի 16–ին։ Նաև նույն վեպը՝ «Հարավային Աստղ» վեպի հատ միասին, մտել է «Անսովոր ճանապարհորդություններ»–ի տասնիններորդ «երկակի» հատորի կազմի մեջ, այն լույս է տեսել 1884 թվականի նոյեմբերի 13–ին։
1884 թվականի վերջին վեպը ռուսերեն թարգմանությամբ հրատարակվել է «Էխո» թերթի կողմից[1]։
Սյուժե
խմբագրելՎեպը նվիրված է թուրքական լծի դեմ հունական ժողովրդի ազատագրական պայքարի մասին[2]։
Բովանդակություն
խմբագրելԳիրքը բաժանված է տասնհինգ գլուխների։
- Գլուխ առաջին. Նավը բաց ծովում։
- Գլուխ երկրորդ. Դեմ առ դեմ։
- Գլուխ երրորդ. Հույներն ընդդեմ թուրքերի։
- Գլուխ չորրորդ. Հարուստի ձանձրալի տունը։
- Գլուխ հինգերորդ. Մեսսինյան ափ։
- Գլուխ վեցերորդ. Արշիպելագի ծովահենների հետապնդումը։
- Գլուխ յոթերորդ. Անսպասելիություն։
- Գլուխ ութերորդ. Քսան միլիոնի դրույքը։
- Գլուխ իններորդ. Արշիպելագը կրակի մեջ։
- Գլուխ տասներորդ. Արշավ արշիպելագում։
- Գլուխ տասնմեկերորդ. Անպատասխան ազդանշաններ։
- Գլուխ տասներկուերորդ. Աճուրդ Սկարպանտոյում։
- Գլուխ տասներեքերորդ. «Սիֆանտ»–ի տախտակամածին։
- Գլուխ տասնչորսերորդ. Սակրատիֆ։
- Գլուխ հասնհինգերորդ. Հանգուցալուծում։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՎեպի գործողությունները տեղի են ունենում 1827— 1828 թվականներին՝ թուրքական տիրակալությունից Հունաստանի ազատագրվելուց քիչ առաջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Жюль Верн «Архипелаг в огне»».
- ↑ «Архипелаг в огне, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշիպելագը կրակի մեջ» հոդվածին։ |