Արսեն Մելիքյան (ճարտարապետ)
հայ ճարտարապետ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արսեն Մելիքյան (այլ կիրառումներ)
Արսեն Արտուշի Մելիքյան (մարտի 8, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ԵԳԱ (1986) և ԵՊՃՇՀ (2000) պրոֆեսոր։
Արսեն Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1958) |
Աշխատավայր | Երևաննախագիծ, ԵԿԿ և Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն |
Ուշագրավ աշխատանքներ | Կենդանակերպի նշաններ և Օրբելի եղբայրների տուն-թանգարան |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Կենսագրություն
խմբագրել- 1958 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը
- 1958-1968 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1968 թվականից՝ նախագծի գլխավոր ճարտարապետ
- 1961 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ
- 1968-1974 թվականներին` Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի նախագծակոնստրուկտորային բյուրոյի պետ
- 1987 թվականից` պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության փոխնախագահ
- 1992 թվականից՝ «Դիզայն» ընկերության տնօրեն
- 1989-1995 թվականներին՝ Հայաստանի դիզայներների միության հիմնադիր-նախագահ, 1995 թվականից՝ պատվավոր նախագահ
- 1998 թվականից բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ
- 1994 թվականից Երևանի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր
- 1999 թվականից Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր
- 1962-1967 թվականներին՝ խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր, 1971 թվականին ՀԼԿԵՄ մրցանակ[1]
- Համահեղինակ է «Երևան» (ռուսերեն, 1968), «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» (ռուսերեն, 1972) գրքերի
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԱրսեն Մելիքյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Բնակելի տներ Բաղրամյան, Կոմիտաս և Դեմիրճյան փողոցների վրա
- Գիշերօթիկ (1962) և ՆԳՆ (1965, համահեղինակ) դպրոցները Էջմիածնի խճուղու վրա
- Երիտասարդական պալատներ Բրազավիլում (Կոնգո) և Կոնակրե (Գվինեայում), երիտասարդական ճամբար Մարսելում (Ֆրանսիա), 1966-1967
- Սրճարան «Սայաթ-Նովա»« Երևան, 1968
- Հայաստանում զբոսաշրջային ուղիների զարգացման տեխնիկա-տնտեսական հիմնավորում (Սյունիքի մարզ), 1971
- Ալբերտ Ազարյանի անվան պատանի մարմնամարզիկների դպրոցը, 1972
- Մարզադաշտ Վարդենիսում, 1974
- «Կենդանակերպի նշաններ» շատրվան-քանդակ (քանդակագործ` Արարատ Հովսեփյան)
- «Թիավարության հանգրվան» (1965) և «Ծիծեռնակ» միջազգային երիտասարդական ճամբարը (1971, Սևանի ափին)
- Դոմոդեդովոյում (Մոսկվայի մարզ, 1980)` ՌԴ դիզայներների միության ստեղծագործական տունը
- «Շիրակ» (1973) և «Շիրակ-2» (2002-2006, երկուսն էլ՝ համահեղինակ) հյուրանոցները
- Միջազգային ԷՔՍՊՈ, ՀՀ տաղավարի դիզայն-նախագիծ, Կունմինգ, (Չինաստան), 1999
- «Օրբելի եղբայրների տուն-թանգարան»-ի ցուցադրության և ներդրման դիզայն-նախագիծ Ծաղկաձորում, 2009
Տպագրված աշխատություններ
խմբագրել- «Երևան», 1968 թվական (համահեղինակներ՝ Վ. Հարությունյան, Մ. Հասրաթյան)
- «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը», 1974, (համահեղինակներ՝ Վ. Հարությունյան, Մ. Հասրաթյան)
- 17 գիտական հոդվածներ, մի շարք ուսումնական ծրագրեր, 10 գիտահետազոտական աշխատանքներ, 25 գիտական հաշվետվություններ, 12 հեղինակային վկայագրեր
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.