Արտակ Շաբոյան

քաղաքական գործիչ

Արտակ Գևորգի Շաբոյան (ապրիլի 15, 1975(1975-04-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, 2009 թ. մինչ -2019 թվականի փետրվարի 13-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ[1], 2010 թվականից ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ։

Արտակ Գևորգի Շաբոյան
պետական գործիչ
(5-րդ) ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
 2 մարտի 2010
Նախորդող Դավիթ Կ. Հարությունյան
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Գիտական աստիճան՝ Տնտեսագիտության թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 15 ապրիլի 1975 թ.
Ծննդավայր Երևան
 
Պարգևներ

Անանիա Շիրակացու մեդալ, Երախտագիտություն» մեդալ

Կրթություն

խմբագրել
  • 1982-1992 թթ․՝ - սովորել և ավարտել է Երևանի թիվ 119 միջնակարգ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցը, արժանացել է ոսկե մեդալի։
  • 1993 թ․ դպրոցը վերանվանվել է Բենիամին Ժամկոչյանի անվամբ։
  • 1992-1997 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «ֆինանսներ և վարկ» բաժինը գերազանց առաջադիմությամբ։
  • 1997-2000 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան գերազանց առաջադիմությամբ։
  • 2002թ.՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, (թեման՝ «Դրամավարկային քաղաքականության մեխանիզմը և դրա կատարելագործման ուղիները ՀՀ-ում»)։
  • 1998-1999 թթ. - ԱՄՆ Ֆլորիդայի պետական համալսարանում կատարել է մակրոտնտեսագիտության գծով հետազոտական աշխատանքներ։
  • 1999-2000 թթ. - մասնակցել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի և եվրոպական համալսարանների միջև կրթական բարեփոխումներին ուղղված համագործակցության ծրագրի աշխատանքներին Տասիս-Տեմպուս ծրագրի շրջանակներում։

Վերապատրաստում

Աշխատանքային գործունեություն

խմբագրել
  • 1998-2008 թթ. - աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում դրամավարկային քաղաքականության, վիճակագրության, վերահսկողության և վերլուծությունների վարչություններում որպես մասնագետ, ավագ մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, ապա՝ վարչության պետ։
  • 2007 թվականից - Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդատու ֆինանսական վիճակագրության հարցերով։
  • 2007-2010 թթ.՝ Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ ֆրանսախոս երկրներում անցկացվող առաքելությունների ժամանակ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության փորձագետ
  • 2008 թվականից - Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ
  • 2008 թ. հունիսի 4-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ[2]։
  • 2008 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[3]։
  • 2010 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով[4]։
  • 2010 թ. մարտի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[5]։
  • 2012 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ վաղաժամկետ ազատվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից[6]։
  • 2015 թ. մարտի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով[7]։
  • 2016-2018թթ՝ ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ
  • 2018թ. մինչ այժմ՝ ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի համանախագահ

Գիտամանկավարժական գործունեություն

խմբագրել
  • 1998-2014 թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ և Մաքսային և ապահովագրական գործ ամբիոններում, նույն ամբիոնի դոցենտ։
  • 2002թ. նոյեմբեր՝ ԱՄՆ Նյու-Օռլեան քաղաք, միջազգային տնտեսագիտական կոնֆերանս, «ՀՀ տնտեսական առաջընթացը» թեմայով զեկույցի ներկայացում։
  • 2005թ. ԱՄՆ կառավարության դրամաշնորհի շրջանակներում «դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմը ՀՀ-ում» թեմայով գիտահետազոտական աշխատանքների իրականացում։
  • 2006-2010 թթ. դասավանդել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում։
  • 2004-2007 թթ. - ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից անցկացվող «Ֆինանսական կայունության ցուցանիշների հավաքագրման աշխատանքներ» ծրագրի համակարգող, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ տարվող աշխատանքներում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2007 թ. Արժույթի միջազգային հիմնադրամի հրավերով դասավանդել է Վիեննայի միացյալ ինստիտուտում։
  • 2018թ. սեպտեմբերից՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոկտորանտուրա, դոկտորական թեզի թեման՝ «ՀՀ մրցակցային իրավիճակի հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղիները»
  • Հեղինակել է շուրջ 25 գիտական հոդվածների[8]։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել
  • 2009թ.՝ Մաքսային ծառայության գնդապետ։
  • 2009թ․՝ Համաշխարհային բանկի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով «Doing Business 2010. բարեփոխելով դժվար ժամանակներում» աշխատանքներին նշանակալի մասնակցության համար։
  • 2011թ.՝ ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահի կողմից շնորհվել է պատվոգիր «Հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացման գործում անձնական ներդրման համար»։
  • 2013թ.՝ ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալ[9]։
  • 2013թ.՝ ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահի կողմից շնորհվել է պատվոգիր « Հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացման գործում անձնական ներդրման համար»։
  • 2015թ.՝ ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության խորհրդի կողմից պարգևատրվել է «Վաստակի համար» շքանշանով։
  • 2016թ. պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության և զարգացման կենտրոնի կողմից «Մրցակցության պաշտպանության համար» մեդալով։
  • 2016թ.՝ Ռուսաստանի մանրածախ առևտրային ցանցերի ասոցիացիայի նախագահի կողմից շնորհվել է շնորհակալագիր «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առևտրային ցանցերի և մատակարարների միջև համագործակցության մեխանիզմները կատարելագործելու համար»։
  • 2016թ. պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության կոմիտեի նախագահի կողմից «Ղազախստանի Հանրապետության հակամենաշնորհային մարմնի կարգավորման 25- ամյակի կապակցությամբ» հուշամեդալով։
  • 2017թ.՝ ԼՂՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։
  • 2017թ.՝ Մոլդովայի Հանրապետության մրցակցության խորհրդի նախագահի կողմից շնորհվել է պատվոգիր «Մրցակցության զարգացման, պրոֆեսիոնալիզմի, հակամենաշնորհային գործունեության կանխարգելման և մրցակցային մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»։
  • 2018թ.՝ ԱՊՀ անդամ պետությունների գործադիր կոմիտեի նախագահի կողմից շնորհվել է շնորհակալագիր «Մրցակցության քաղաքականության ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար»։
  • 2018թ. Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարի կողմից շնորհվել է պատվոգիր «ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցության օրենսդրության կատարելագործման գործում արդյունավետ աշխատանքի համար և ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ»։
  • 2018թ. պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից «Ռուսաստանի Դաշնության մրցակցության զարգացման մեջ ունեցած ավանդի համար» մեդալով։
  • 2018թ. պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից «Հակամենաշնորհային գերազանց ծառայության և Ղազախստանի Հանրապետության հակամենաշնորհային ծառայության համակարգի զարգացման մեջ ունեցած ավանդի համար» մեդալով։

Տիրապետում է հայերեն (մայրենի), ռուսերեն (սահուն), անգլերեն (սահուն), ֆրանսերեն (սահուն) լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։

Նախորդող
Դավիթ Կ. Հարությունյան
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Արտակ Շաբոյան

1 մարտի 2010 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արտակ Շաբոյանի կենսագրությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքում։ ([արխիվացված https://web.archive.org/web/20190119125434/http://www.hhk.am/ajax/persons.php?id=1250&language=hy]):
  2. «Ա. ՇԱԲՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  4. Ա. Շաբոյանին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին
  5. «Ա. ՇԱԲՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  6. «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. Ա. ՇԱԲՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. [1] Արխիվացված 2019-01-30 Wayback Machine [2] [3] [4](չաշխատող հղում)
  9. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին