Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց
Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց, ավագ դպրոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։
Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց | |
---|---|
Տեսակ | ավագ դպրոց |
Հիմնադրված է | 1938 |
Անվանված է | Բենիամին Ժամկոչյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Տիգրան Մեծի 64 |
Կայք | yerevan119.schoolsite.am |
Պատմություն
խմբագրելԴպրոցը հիմնադրվել է 1938 թվականին՝ որպես երկաթուղայինների դպրոց։ 1961 թվականին վերակազմավորվել է ֆրանսիական թեքումով դպրոցի, որտեղ որոշ առարկաներ դասավանդվել են ֆրանսերենով։ Դպրոցը հայտնի է որպես ֆրանսիական դպրոց։
Դպրոցն անվանակոչվել և հայ կրթական գործիչ, մանկագիր, հրապարակախոս Բենիամին Ժամկոչյանի անունով է գրանցվել 2003 թվականի հունվարի 26-ին։ ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշմամբ դարձել է ավագ դպրոց[1]։ 2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ստորագրել են կրթական համագործակցության հուշագիր, որով Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում իրականացվում է ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր[2]։
Դպրոցի դիմաց տեղադրվել է Բենիամին Ժամկոչյանի կիսանդրին։
Հայտնի շրջանավարտներ
խմբագրել- Հրաչյա Հակոբյան, դերասան, ՀՀ ԱԺ պատգամավոր
- Նելլի Խերանյան, դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Երևանի թիվ 119 ավագ դպրոցում կգործի ֆրանսիական լիցեյ
Արտաքին հղումներ
խմբագրել- Դպրոցի կայքէջ Արխիվացված 2019-01-02 Wayback Machine