Արտաշեսյանների թագավորության արքաների ցանկ

Ստորև ներկայացված է Արտաշեսյանների թագավորության արքաների ցանկը։ Ք․ա․ 190 թվականին տեղի է ունեցել Մագնեսիայի ճակատամարտը, որտեղ Սելևկյան կայսրությունը կրել է ծանր պարտություն։ Օգտվելով հարմար առիթից՝ Արտաշես Ա-ն հռչակել է Հայաստանի անկախությունը, իսկ Հռոմը՝ Սելևկյաններին ավելի թուլացնելու համար, անմիջապես ճանաչել է Հայաստանի անկախությունը։

Անուն Պատկեր Գահակալման ժամանակաշրջան Դինաստիա Ծանոթագրություններ
Արտաշես Ա Բարեպաշտ   մ.թ.ա. 189 - մ.թ.ա. 160 Արտաշեսյաններ մ.թ.ա. 200 - մ.թ.ա. 189 թվականներին եղել է Սելևկյանների տիրապետության տակ գտնվող Մեծ Հայքի կառավարիչ, արքայատոհմի հիմնադիր
Արտավազդ Ա մ.թ.ա. 160 - մ.թ.ա. 115 Արտաշեսյաններ Արտավազդ Ա-ն պատերազմում է պարթևների հետ և պարտություն կրում։ Նա պատանդ է հանձնում իր եղբոր որդուն, քանի որ ինքը որդի չուներ։
Տիգրան Ա մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 95 Արտաշեսյաններ Արտաշես Ա-ի որդին և Արտավազդ Ա-ի եղբայրը։ Նրա որդին՝ Տիգրան Արտաշեսյանը, պատանդ էր Պարթևստանում։ Նրա գահակալման տարիները խաղաղ են անցել։
Տիգրան Բ Մեծ   մ.թ.ա. 95 - մ.թ.ա. 55 Արտաշեսյաններ Պատանդությունից վերադառնալու համար Տիգրան Մեծը պարթևներին է զիջում 70 հովիտները։ Դաշինք է կնքում Պոնտոսի հետ, գրավում Կապադովկիան, Վիրքը, Աղվանքը, Պարթևստանը, Հյուսիսային Միջագետքը, Նաբաթեան, դառնում է Սելևկյանների արքա։ Նա Հռոմի դեմ մղել է երկու պատերազմ, որի արդյունքում կնքվել է Արտաշատի պայմանագիրը։
Արտավազդ Բ Աստվածային մ.թ.ա. 55 - մ.թ.ա. 34 Արտաշեսյաններ Արտավազդ Բ-ն մասնակցել է Հռոմի՝ դեպի Պարթևստան երկու արշավանքներին։ Առաջին անգամ Կրասոսի արշավանքի ժամանակ սկզբից օգնություն է ցուցաբերում նրան, սակայն, հաշվի առնելով անբարենպաստ հանգամանքները, հետ է կանչում իր զորքը և դաշնակցում պարթևների հետ։ Ի վերջո, տեղի է ունենում Խառանի ճակատամարտը և Կրասոսը զոհվում է։ Երկրորդ արշավանքի ժամանակ նա սկզբում օգնություն է ցուցաբերում Անտոնիոսին, սակայն, հաշվի առնելով անբարենպաստ հանգամանքները, հետ է կանչում իր զորքը և Անտոնիոսն իր պարտության մեջ նրան է մեղադրում ու շղթայակապելով նրան տանում է Եգիպտոս, ապա՝ մահապատժի ենթարկում։
Արտաշես Բ   մ.թ.ա 30 - մ.թ.ա. 20 Արտաշեսյաններ Արտավազդ Բ-ի որդին, որը կարողացել էր խույս տալ գերությունից։ Նա դառնում է Հայաստանի թագավոր և գրավում նաև Ատրպատականը, սակայն Ք․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվում է։
Տիգրան Գ մ.թ.ա. 20 - մ.թ.ա. 8 Արտաշեսյաններ Հռոմի կողմից դրածո արքա, որն իր գահակալության վերջում սկսում է Հռոմից անկախ քաղաքականություն վարել և գահի ժառանգ է թողնում իր որդուն։
Տիգրան Դ և Էրատո մ.թ.ա. 8 - մ.թ.ա. 5 Արտաշեսյաններ Տիգրանի և իր քրոջ՝ Էրատոյի առաջին գահակալությունն ավարտվում է հռոմեական դրածո Արտավազդ Գ-ի կողմից գահի զավթումով։
Արտավազդ Գ մ.թ.ա. 5 - մ.թ.ա. 2 Արտաշեսյաններ Արտավազդ Գ-ն հռոմեական դրածո էր, որը Հռոմի օգնությամբ կարողանում է զավթել գահը։
Տիգրան Դ և Էրատո[1]   մ.թ.ա. 2 - մ.թ.1 Արտաշեսյաններ Տիգրան Դ-ն կարողանում է ապստամբել և սպանել Արտավազդ Գ-ին և նորից դառնալ արքա։ Նա սպանվում է լեռնականների հետ պատերազմների ժամանակ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արշակունիների արքայացանկ». banduryanasya.wordpress.com. Վերցված է 2019-24-07-ին.