«Արտասովոր խաղ» (ռուս.՝ «Необыкновенный матч»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1955 թվականին ռեժիսորներ Մստիսլավ Պաշչենկոյի[1] և Բորիս Դյոժկինի կողմից։ Ֆիլմն ունեցել է մեծ հաջողություն և տպավորություն է թողել պրոֆեսիոնալ մուլտիպլիկատորների վրա[2]։

Արտասովոր խաղ
ռուս.՝ Необыкновенный матч
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՄստիսլավ Պաշչենկո և Բորիս Դյոժկին
ՍցենարիստՄստիսլավ Պաշչենկո
ՀնչյունավորումԲորիս Անդրեև, Յուլյա Յուլսկայա, Յուրի Խրժանովսկի, Վիկտորյա Իվանովա և Մարգարիտա Կորաբելնիկովա
Բեմադրող նկարիչՊյոտր Ռեպկին և Q112750077?
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն21 րոպե
ՍիկվելՀին ծանոթներ
Թվական1955

Առաջին մուլտֆիլմն է, որ պատմում է փայտե ու թավշե խաղալիքների թիմերի միջև անցկացվող մարզական մրցումների մասին․ երկրորդը կոչվում է «Հին ծանոթներ»։

Սյուժե

խմբագրել

Մրցությունն առաջին հերթին միայն խաղ է, հանդիսավոր տոն, նույնիսկ եթե թավշե խաղալիքների թիմը հանդես է գալիս փայտե ֆուտբոլիստների դեմ (թիմի ավագ Չուբիկ Զազնայկա)։

Կոպտությունը, հակառակորդին չհարգելը, վճռորոշ խաղի ժամանակ կանոնների խախտումերը վատ օգնականներ են մարզահրապարակում։ Դրա համար որպես ապացույց են ծառայում մեկը մյուսի հետևից փայտե ֆուտբոլիստների դարպասը խփվող գոլերը։ Հաղթում են ճարպիկները, մարզվածները, ազնիվները։ Այդպիսին է մարզական թեմատիկային նվիրված մուլտֆիլմի գաղափարախոսությունը։ «Ով չափից շատ է քիթը ցցում, նա հաճախ անհաջողության է մատնվում»,– ասում է հաղորդավարը վերջում։

Ստեղծողներ

խմբագրել
Ռեժիսորներ Մստիսլավ Պաշչենկո, Բորիս Դյոժկին
Սցենարիստ Մստիսլավ Պաշչենկո
Բեմադրող նկարիչներ Վալենտինա Վասիլենկո, Պյոտր Ռեպկին, Անատոլի Սավչենկո
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Բորիս Դյոժկին, Դմիտրի Բելով, Ֆեոդոր Խիտրուկ, Վլադիմիր Պեկար, Ռոման Կաչանով, Բորիս Ստեպանցև, Ֆաինա Եպիֆանովա, Նադեժդա Պրիվալովա, Մստիսլավ Կուպրաչ, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Բորիս Չանի
Նկարիչներ Իրինա Սվետլիցա, Պյոտր Կորոբաև, Վերա Ռոջերո, Կոնստանտին Մալիշև, Ի․ Պրոկոֆևա
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Կարեն Խաչատրյան
Երգերի տեքստի հեղինակ Միխայիլ Վոլպին
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Դերերը հնչյունավորել են Բորիս Անդրեև, Յուլյա Յուլսկայա, Յուրի Խրժանովսկի, Վիկտորյա Իվանովա, Մարգարիտա Կորաբելնիկովա
Մոնտաժող Լիդիա Կյակշտ
Օպերատորի օգնական Ե. Ռիզո
Տեխնիկական օգնական Վ. Շիլինա

Մրցանակներ

խմբագրել
  • 1955 — Մրցանակ լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմի համար Վենետիկի VII կինոփառատոնում «Ֆուտբոլի աշխարհում ժամանակակից ամբարտավանության ցուցադրման հետաքրքիր ծաղրանկարային ձևի համար»[3][4],
  • 1956 — Արծաթե մեդալ Դամասկոսի I միջազգային կինոփառատոնում[5],
  • 1957 — Դիպլոմ Լոնդոնի բրիտանական առաջին կինոփառատոնում (Փառատոնների փառատոն),
  • 1957 — Երրորդ բրոնզե մեդալ Մոսկվայի երիտասարդության և ուսանողության VI միջազգային փառատոնում,
  • 1957 — Պատվավոր դիպլոմ Լեհաստանում անցկացված միջազգային փառատոնում։

Վերաթողարկում

խմբագրել
  • Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD և MPEG-4 կրիչներով մուլտֆիլմերի «Ֆուտբոլի, հոկեյի մասին և․․․» (ռուս.՝ «Про футбол, хоккей и …») հավաքածուում (տարածող՝ «Крупный план»)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Николай Изволов. Мстислав Пащенко // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Выставка «Шайбу! Шайбу!» в Измайлово.
  3. Абольник О. Дёжкин Борис — Режиссёры и художники советского мультипликационного кино. М., 1984.
  4. С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-02-04 archive.today «Мир Мультфильма», 3d-master.org.
  5. Сергей Капков. Борис Дёжкин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Գրականություն

խմբագրել
  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов․ Выпуск 3. — М.: Искусство, 1954. — 248 с. — 90 000 экз. М. Пащенко. «Необыкновенный матч», стр. 81-102.[1]. Иллюстрации и текст по мультфильму.

Արտաքին հղումներ

խմբագրել
  1. Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов, выпуск III