Նադեժդա Պրիվալովա
Նադեժդա Միխայլովնա Պրիվալովա (ռուս.՝ Надежда Михайловна Привалова, մարտի 14, 1908, Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 29, 1976), խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր և մուլտիպլիկացիայի բեմադրող նկարիչ։
Նադեժդա Պրիվալովա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մարտի 14, 1908 |
Ծննդավայր՝ | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | դեկտեմբերի 29, 1976 (68 տարեկան) |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | մուլտիպլիկատոր |
IMDb։ | ID 0698143 |
Կենսագրություն
խմբագրելՆադեժդա Պրիվալովան ծնվել է 1908 թվականի մարտի 14-ին Մոսկվայում։ Սովորել է Իլյա Ռեպինի անվան ստուդիայում, 1930-1932 թվականներին՝ ԻԶՕԳԻԶ-ին առընթեր կերպարվեստի տեխնիկումում։
1932 թվականից աշխատել է որպես նկարի-մուլտիպլիկատոր «Межрабпомфильм»-ում։ Աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք էին Վ. Սուտեևտ, Իվան Իվանով-Վանոն, Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները։
1934 թվականից աշխատել է «Մոսֆիլմի» մուլտիպլիկացիոն արտադրամասում, 1936 թվականից՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։
Որպես նկարիչ-մուլտիպլիկատոր՝ Նադեժդա Պրիվալովան մասնակցել է ավելի քան քառասուն մուլտֆիլմերի ստեղծմանը, որոնցից շատերն արժանացել են մրցանակների միջազգային կինոփառատոններում։
1957 թվականից Նադեժդա Պրիվալովան Տատյանա Սազոնովայի հետ միասին եղել է իր ամուսնու՝ ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկի նկարահանած գրեթե բոլոր մուլտֆիլմերի բեմադրող նկարիչը[1]։
Նադեժդա Պրիվալովան մահացել է 1976 թվականի դեկտեմբերի 29-ին։ Թաղվել է Մոսկվայի Պյատնիցկի գերեզմանատանը։
Ֆիլմագրություն
խմբագրելՆկարիչ
խմբագրել- «Արեգակի վերադարձը» (ռուս.՝ «Возвращённое солнце», 1936)
Բեմադրող նկարիչ
խմբագրել- 1958 – «Կատվի տունը» (ռուս.՝ «Кошкин дом»)
- 1959 – «Երեք փայտահատ» (ռուս.՝ «Три дровосека»)
- 1960 – «Չխմող ճնճղուկը։ Հեքիաթ մեծահասակների համար» (ռուս.՝ «Непьющий воробей. Сказка для взрослых»)
- 1960 – «Տարբեր անիվներ» (ռուս.՝ «Разные колёса»)
- 1961 – «Ընտանեկան ժամանակագրություն» (ռուս.՝ «Семейная хроника»)
- 1962 – «Երկու հեքիաթ» (ռուս.՝ «Две сказки»)
- 1963 – «Տատիկի այծիկը։ Հեքիաթ մեծահասակների համար» (ռուս.՝ «Бабушкин козлик. Сказка для взрослых»)
- 1964 – «Մատնաչափիկը» (ռուս.՝ «Дюймовочка»)
- 1966 – «Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից» (ռուս.՝ «Про бегемота, который боялся прививок»)
- 1967 – «Հեքիաթներ մեծերի և փոքրերի համար» (ռուս.՝ «Сказки для больших и маленьких»)
- 1967 – «Խաբեբա նապատակը» (ռուս.՝ «Заяц-симулянт»)
- 1968 – «Ուզում եմ պոզահարել» (ռուս.՝ «Хочу бодаться»)
- 1969 – «Աղջիկը և փիղը» (ռուս.՝ «Девочка и слон»)
- 1971 – «Վերնատնակ» (ռուս.՝ «Терем-теремок»)
Նկարիչ-մուլտիպլիկատոր
խմբագրել
|
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Привалова Надежда Михайловна». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
Գրականություն
խմբագրել- «Энциклопедия отечественной мультипликации», Москва, «Алгоритм-книга», 2006, с.528.
- «Киноведческие записки», Выпуск 81. Всесоюзный научно-исследовательский институт киноискусства, Госкино СССР, 2007
- «Огонек», Выпуски 40-52. Издательство «Правда.», 1954
- «Киноведческие Записки», 2007
Արտաքին հղումներ
խմբագրել- Nadezhda Privalova (անգլ.) Internet Movie Database կայքում
- Краткая биография на сайте Аниматор.ру
- Интервью с Татьяной Сазоновой Капков С. «ГАЗЕТА» 23.08.2004.