Քեռի Ստյոպան (մուլտֆիլմ)
Քեռի Ստյոպան, խորհրդային սև-սպիտակ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1939 թվականին[1]՝ ռեժիսոր-մուլտիպլիկատոր Վլադիմիր Սուտեևի կողմից։ Սերգեյ Միխալկովի բանաստեղծության էկրանավորումն է։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Հիմնված է | Uncle Styopa? |
Ռեժիսոր | Վլադիմիր Սուտեև |
Սցենարիստ | Սերգեյ Միխալկով և Nikolay Aduyev? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1939 |
Սյուժե
խմբագրելՄուլտիպլիկացիոն ֆիլմն ստեղծվել է ըստ Սերգեյ Միխալկովի նույնանուն բանաստեղծության, որը մոսկվացի բոլոր երեխաների ընկեր, հսկա քեռի Ստյոպայի մասին է։ Մուլտֆիլմում օգտագործվում են նաև Միխալկովի «Իսկ դո՞ւք ինչ ունեք» և «Երջանիկ զբոսաշրջիկ» բանաստեղծությունները։
Մուլտֆիլմը սկսվում է, երբ քեռի Ստյոպան հայտնվում է կինոթատրոնում և հայտնի դարձած «Դու՛ք, ընկե՛ր, նստեք հատակին, ձեզ համար, ընկե՛ր մեկ է» արտահայտությամբ։
8/1 տան կառավարիչի մոտ բնակություն հաստատելու փաստաթղթով գալիս է նոր բնակիչ` Ս. Ս. Ստեփանովը։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի հեղինակներ.
- Սերգեյ Միխալկով, պոետ-շքանշանակիր
- Նիկոլայ Ադուև
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Սուտեև
- Համառեժիսոր՝ Լամիս Բրեդիս
- Օգնական՝ Վալերիա Ֆրոլովա
- Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Կամին
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ.
- Բորիս Դյոժկին
- Ֆաինա Եպիֆանովա
- Լիդիա Ռեզցովա
- Նադեժդա Պրիվալովա
- Տ. Պուզիրևա
- Ֆեոդոր Խիտրուկ
- Աննա Շչեկալինա
- Տեխնիկական օգնական՝ Ի. Կուլնևա
- Նկարիչ-գունավորողներ.
- Ելենա Տաննենբերգ
- Վլադիմիր Սուտեև
- Հնչյունային օպերատոր՝ Ս. Ռենսկի
- Օպերատոր՝ Ա. Ալիպովա
Ստեղծման պատմություն
խմբագրելՀենց 1939-41 թվականներին «Սոյուզմուլտֆիլմի» նոր ստուդիայում սկսեցին հայտնվել ժապավեններ, որոնք արդյունքում մտան հայրենական կինոյի «ոսկե ֆոնդ»։ Դրանք էին Լ. Ամալրիկի և Վ. Պոլկովնիկովի «Լիմպոպո» և «Բարմալեյ» ֆիլմերը, Իվան Իվանովի (Վանո) «Մոյդոդիրը», «Քեռի Ստյոպան» (որը 1939 թվականին «մի կողմ է դրվել») և այլ մուլտֆիլմեր։ Դրանց հայտնվելով նշանավորվում է խորհրդային նոր ինքնաբավ մուլտֆիլմերի սկիզբը։ - Գեորգի Բորոդին[2]
|
Փաստեր
խմբագրել- Տանը կարելի է տեսնել կատուներ, Միխալկովի «Կատուներ» բանաստեղծությունից։
- Շոգեքարշի վրայի արձանագրությունը անընդհատ փոխվում է։
- Բնակություն հաստատելու փաստաթղթի վրա, որ քեռ Ստյոպան տալիս է տան կառավարչին, երևում է մուլտֆիլմի ռեժիսորի ստորագրությունը
- Երեխաները քեռի Ստյոպայի հետ զրուցելիս մեջ են բերում Միխալկովի մեկ այլ հայտնի` «Իսկ դո՞ւք ինչ ունեք» բանաստեղծությունը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Мультфильм «Дядя Стёпа»(չաշխատող հղում)
- ↑ Бородин Г. Киностудия «Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Краткий исторический обзор
- Дядя Стёпа մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեռի Ստյոպան (մուլտֆիլմ)» հոդվածին։ |