Կատվի տունը (մուլտֆիլմ, 1958)

«Կատվի տունը» (ռուս.՝ «Кошкин дом»), 1958 թվականի խորհրդային գեղարվեստական մուլտֆիլմ, որն ստեղծել է ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկը Մարշակի համանուն հեքիաթի հիման վրա։

Կատվի տունը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
Հիմնված էԿատվի տունը
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՆիկոլայ Էրդման
Բեմադրող նկարիչՆադեժդա Պրիվալովա և Տատյանա Սազոնովա
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն29 րոպե[1]
Թվական1958

Սյուժե

խմբագրել

Լինում է չի լինում մի կատու։ Նա ուներ մեծ տուն իր թանկարժեք կահույքով։ Հաճախ նրա բարեկամ կատվիկները գալիս էին կանգնում տան շեմին, սնունդ և գիշերելու տեղ խնդրում, բայց նա միշտ վռնդում էր նրանց ծառայի՝ կատու Վասիլիի միջոցով։ Մի օր նրա մոտ հյուր են գնում հարևանները՝ Աքաղաղը, Հավը, Այծը, Այծիկը և Խոզուկը։ Կատուն մեծ շուքով դիմավորում է հյուրերին և ցույց է տալիս իր տունը։ Մինչ հյուրերը զվարճանում են, բարեկամ կատունները գալիս են և կրկին ապաստան են խնդրում, բայց կատուն նրանց դուրս է վռնդում։ Երբ հյուրերը վերադառնում են իրենց տները, վառարանից ցած է ընկնում փայտի կտոր, և տանը հրդեհ է բռնկվում։ Կատուն, քեռի Վասյա (դռնապան) և հրշեջները փորձում էին փրկել կենցաղային իրեր և հանգցնել հրդեհը, սակայն շենքը փլվում է, և ոչինչ փրկել չի հաջողվում։ Կատուն ու Վասիլին գնում են իրենց հյուրերի տները՝ կացարան խնդրելու, սակայն նրանց մերժում են։ Եվ ահա նրանք հասնում են ավերակների, որտեղ ապրում են երկու փոքրիկ կատուները, որոնք ընդունում են նրանց։ Կատուն, քեռի Վասյան ու երկու փոքրիկ կատունները ձմռանն ապրում են միասին և գարնանը կառուցում են նոր տուն՝ բոլորին հրավիրելով տոնելու բնակարանամուտը։

Նկարահանող խումբ

խմբագրել
Ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկ
Սցենարի հեղինակներ Նիկոլայ Էրդման, Սամուիլ Մարշակ
Էսքիզների հեղինակ Յուրի Վասնեցով
Կոմպոզիտոր Նիկիտա Բոգոսլովսկի
Բեմադրող նկարիչներ Նադեժդա Պրիվալովա, Տատյանա Սազոնովա
Նկարիչ-մուլտիպլիկատոր Դմիտրի Բելով, Միխայիլ Բոտով, Բորիս Դյոժկին, Վադիմ Դոլգիխ, Վյաչեսլավ Կոտյոնոչկին,
Ռենատա Միրենկովա, Մարիա Մոտրուկ, Լիդիա Ռեզցովա, Վլադիմիր Պեկար,
Տատյանա Տարանովիչ, Տատյանա Ֆեոդորովա, Ֆեոդոր Խիտրուկ, Ելենա Խլուդովա, Բորիս Չանի
Նկարիչ-դեկորատորներ Օլգա Գեմերլինգ, Իրինա Կուսկովա, Կոնստանտին Մալիշև, Վալերի Ռոջերո
Օպերատոր Միխայիլ Դրույան
Օպերատորի օգնական Եկատերինա Ռիզո
Ռեժիսորի օգնականներ Գալինա Անդրեևա, Սսրգեյ Բենդերսկի, Բորիս Կոռնեև, Ալեքսանդրա Ֆիրսովա
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Մոնտաժող Ի. Ֆիրսովա
Դերերը հնչյունավորել են Վերա Օռլովա - Կատու
Լեոնիդ Պիրոգով - կատու Վասիլի
Վիկտորյա Իվանովա - 1-ին կատվիկ
Իրինա Պոտոցկայա - 2-րդ կատվիկ,
Գեորգի Վիցին - Այծ/ագռավ
Անաստասիա Գեորգիևսկայա - Այծ
Սերգեյ Մարտինսոն- Աքաղաղ
Ելենա Պոնսովա - Հավ
Գրիգորի Շպիգել - Խոզ
Բորիս Տոլմազով- պատմող

Մրցանակներ

խմբագրել
  • 1958 թվական – մանկապատանեկան ֆիլմերի Х միջազգային փառատոն Վենետիկում[2], «Արծաթե Գեորգի» առաջին մրցանակ մինչև 7 տարեկան երեխաների համար նախատեսված ֆիլմերի բաժնում։

Գրականություն

խմբագրել

Маршак С. Я. Кошкин дом. — АСТ, 2010. — 48 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-047556-8 Цветные иллюстрации по мультфильму.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database — 1990.
  2. Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ

խմբագրել