«Տարբեր անիվներ», խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, ըստ Վլադիմիր Սուտեևի նույնանուն հեքիաթի։ Ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկի լավագույն աշխատանքներից մեկն է[2]։

Տարբեր անիվներ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
Բեմադրող նկարիչՆադեժդա Պրիվալովա
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն11 րոպե[1]
Թվական1960

Սյուժե

խմբագրել

Կենդանիների մասին հեքիաթը պատմում է այն մասին, թե ինչպես է մյուսների համար օգտակար լինելու ցանկությունը օգնում հաղթահարել սնափառությունն ու չարությունը։

Չորս ընկերներ` Մուշկան, Գորտը, Ոզնին ու Աքաղաղը, գտնում են հին սայլակ։ Սայլակը սովորական էր, իսկ անիվները տարբեր էին։ Ծառին թառած կաչաղակը ընկերներին պատմում է, որ սայլակը մի արջ է պատրաստել և դեռ չավարտած դեն է նետել այն։ Ընկերներին հետաքրքրում են անիվները, և նրանք որոշում են դրանք տուն տանել։ Կաչաղակը հետաքրքրվում է, թե որտեղ են նրանք ապրում, և Մուշկան ասում է. «Դաշտում կոճղ կա, կոճղի վրա` վերնատնակ»։

Կաչաղակը թռչում է արջի մոտ և պատմում է, որ իր սայլակի անիվները վերցրել են և ինչ որ տեղ են տարել։ Արջը բարկանում է և գնում է անիվները վերադարձնելու։ Գնում է դաշտ, որտեղ կոճղն ու վերնատունն էին, և սայլակի անիվները հետ է պահանջում։ Մուշկան արջին ցույց է տալիս, որ բոլոր անիվներն օգտագործել են. փոքր անիվը դարձել է ճախարակի մի մասը, ավելի մեծ անիվը Ոզնին դրել է սայլակի վրա, միջինը` Գորտն ամրացրել է ջրհորի վրա, իսկ մեծ անիվը Աքաղաղն իջացել է ջուրն ու ջրաղաց է կառուցել։ Արջը ծիծաղում է. բոլոր անպետք անիվները պիտանի են դարձել։ Եվ արջն ուրախությամբ որոշում է տարբեր անիվներ պատրաստել։

Անիվները բոլորին պետք են գալիս, իսկ կաչաղակը զարմանում է. «Մեկը պատրաստում է, իսկ մյուսները նրանից պատրաստի վերցնում են»։ Սրան արջը պատասխանում է. «Հիանալի է, որ դու պատրաստում ես, իսկ մյուսներն օգտագործում են»։

Հեղինակներ

խմբագրել
Սցենարի հեղինակ Վլադիմիր Սուտեև
Ռեժիսոր Լեոնիդ Ամալրիկ
Բեմադրող նկարիչներ Նադեժդա Պրիվալովա, Տատյանա Սազոնովա
Կոմպոզիտոր Նիկիտա Բոգոսլովսկի
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Խմբագիր Զ. Պավլովա
Օգնականներ Գ. Անդրեևա, Մ. Ռուսանովա, Հ. Նայաշկովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Լիդիա Ռեզցովա, Իվան Դավիդով, Ռենատա Միրենկովա, Օլգա Ստոլբովա, Տատյանա Տարանովիչ, Ալեքսանդր Դավիդով, Ֆեոդոր Խիտրուկ, Բորիս Չանի, Անատոլի Պետրով, Վադիմ Դոլգիխ, Վիոլետա Կարպ, Իոսիֆ Կուրոյան
Նկարիչ-դեկորատորներ Վ. Վալերիանովա, Իրինա Սվետլիցա, Ե. Տաննենբերգ, Գ. Նևզորովա
Դերերը հնչյունավորել են Իվան Լյուբեզնով — «արջ»
Մ. Տարխովա — «գորտ»
Ելենա Պոնսովա — «կաչաղակ»
Գեորգի Վիցին — «աքաղաղ»
Յուրի Խրժանովսկի — «ոզնի»
Մուլտֆիլմի տնօրեն Ֆյոդոր Իվանով

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database — 1990.
  2. Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ

խմբագրել