Արտոնք
Արտոնք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից հարավ-արևելք՝ Մեղրագետի հովտում։
Գյուղ | ||
---|---|---|
Արտոնք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Արդոնկ, Արդոնք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | արտոնքցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Եղել է բազմամարդ հայաբնակ գյուղ։ Արտոնքը տեղական ճանապարհով կապված էր Մուշ քաղաքի հետ։
Պատմություն
խմբագրելԲնակչության մի մասը գաղթել է, իսկ մնացածը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
խմբագրելXIX դարի սկզբին ուներ 200 տուն՝ 1500 հայ բնակչով։ 1909 թ.-ին ուներ 120 տուն բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԱրտոնքն ուներ հին հայկական եկեղեցի։
Կրթություն
խմբագրել1870 թ.-ին Գարեգին Սրվանձտյանի ջանքերով գյուղում բացվել է դպրոց։ Դպրոցում սովորում էր 30 աշակերտ[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 504
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 149)։ |