Արցախի Հանրապետության աշխարհագրություն
Արցախի աշխարհագրություն, Արցախի Հանրապետության աշխարհագրական դիրքի, ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների, դրանց առանձնահատկությունների, բնակլիմայական պայմանների ամբողջությունը։ Արցախի Հանրապետությունը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հիմնականում ունի լեռնային մակերևույթ։ Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային են հարավը և արևելքը։ Արաքս գետի երկայնքով տարածվում են Արցախի դաշտավայրերը։
Արցախի մակերևույթը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով։ Հյուսիսում Մռավի, հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Սևանի լեռնաշղթաներն են, արևմուտքում՝ Սյունիքի բարձրավանդակը, կենտրոնական հատվածում՝ Արցախի լեռնաշղթան, որից դեպի արևելք են տարածվում մի շարք մանր լեռնաճյուղեր։
Այս տարածաշրջանը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի։
Լեռնագագաթներ
խմբագրելԲարձր լեռնագագաթներն են՝
Խոշոր գետեր
խմբագրելՎարչական շրջաններ
խմբագրելԸստ վարչատարածքային բաժանման Արցախի Հանրապետությունը կազմված է հետևյալ միավորներից՝
- Մայրաքաղաք Ստեփանակերտ
- Քաշաթաղի շրջան
- Շուշիի շրջան
- Հադրութի շրջան
- Մարտունու շրջան
- Ասկերանի շրջան
- Մարտակերտի շրջան
- Շահումյանի շրջան։
Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի ու Մարտունու շրջանների արևելյան որոշ հատվածներ այժմ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։ Հայկական պետության տիրապետության տակ է գտնվում Աղդամի շրջանի արևմտյան հատվածը։
Կլիմա
խմբագրելԱրցախի կլիման չափավոր մերձարևադարձային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը +11 °C է։ Ամենատաք և արևոտ ամիսների՝ հուլիսի և օգոստոսի միջին ջերմաստիճանն է համապատասխանաբար՝ +22 °C և +21 °C։ Ձմեռային ամիսներին միջին ջերմաստիճանը տատանվում է -1-ի և 0 °C միջև։ Բարձրադիր շրջաններում ձմռան եղենակը հաճախ բավական ցուրտ և ձյունառատ է։ Ջերմաստիճանի նվազագույնը՝ -23 °C։ Ամառային ամիսներին ջերմաստիճանի առավելագույնը 32-37 °C և 40 °C է համապատասխանաբար բարձրադիր և ցածրադիր շրջաններում։ Տարեկան տեղումների քանակը բարձրադիր վայրերում 560-840 մմ է, ցածրադիր վայրերում՝ 410-480 մմ։ Գարնանը, հատկապես մայիս և հունիս ամիսներին՝ առավելագույն տեղումների ժամանակ, հաճախ են լինում հեղեղներ և կարկտահարություն։ Բացի այդ՝ բարձրադիր վայրերում տարվա 100-ից 125 օրը մառախլապատ է։
Բնություն
խմբագրելԱրցախի տարածքի շուրջ 35 տոկոսը ծածկված է անտառներով։ Հատկապես բարձրադիր՝ 1.500-2.250 մ բարձրության վրա գտնվող շրջանները։ Հաճախ հանդիպում են նաև հին թթաստաններ, որոնք վկայում են հին ժամանակներում արցախցիների գլխավոր արհեստներից մեկի՝ մետաքսագործության մասին։ Ցածրադիր վայրերի սարալանջերը ծածկված են թփուտներով և մարգագետիններով։ Դաշտավայրերի կլիման կիսաանապատային է։ Երբեմն հանդիպում են նաև լերկ ժայռուտներ (հատկապես Դիզակում)։ Արցախի կենդանական աշխարհում հանդիպում են գորշ արջեր, եղնիկներ, քարայծեր, լուսաններ և այլն։
Գրականություն
խմբագրել- Габриелянц Г.А., Джрбашян Р.Т., Мелконян Р.Л., Мелик-Адамян Г.У. и др. Геология и минеральные ресурсы Нагорно-Карабахской Республики. Ереван- Степанакерт, Зангак-97, 2011 - 288 с. (չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Արցախի Հանրապետության արտգործնախարար․ «ԼՂՀ աշխարհագրական դիրքը, կլիման, օգտակար հանածոները, բուսական ու կենդանական աշխարհը։»(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արցախի Հանրապետության աշխարհագրություն կատեգորիայում։ |