Արքայադուստրը և գորտը
Արքայադուստրը և գորտը, Walt Disney Animation Studios 49-րդ լիամետրաժ ֆիլմը՝ նկարահանված Էլիզաբեթ Բեյքերի «Արքայադուստրը և գորտը» հեքիաթի հիման վրա։ Մուլտֆիլմի ռեժիսորներն են Ջոն Մասկերը և Ռոն Քլեմենթսը, կոմպոզիտորը՝ Ռենդի Նյումանը։ Ֆիլմը շարունակում է ավանդաբար Դիսնեյի մուլտֆիլմների մյուզիքլները։
2009 թվականի նոյեմբերի 25-ին մուլտֆիլմը հրապարակել է սահմանափակ վարձույթավճար ԱՄՆ-ում, իսկ դեկտեմբերի 11-ին ավելի լայնորեն է վաճառվել։
Մուլտֆիլմը անվանակարգվել է «Ոսկե երկրագունդ» կինոմրցանակաբաշության ժամանակ, և արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ» անվանակարգում։
Սյուժե
խմբագրելՖրանսիական Նոր Օռլեանի թաղամասում ապրում էր մուգ մաշկով մատուցողուհի Տիանան, ով մանկությունից սիրում էր խոհարարությունը։ Հայրը ներշնչեց նրան սերը դեպի խոհարարությունը, և նրանք հաճախ էին ժամանակ անցկացնում միասին խոհանոցում։ Աղջիկը ուներ երազանք` բացել իր ռեստորանը, և նա աշխատում էր օր ու գիշեր, որպեսզի բավարար վաստակեր։ Նրա հայրը գնացել էր պատերազմ և մահացել էր, բայց Տիանան շարունակում էր ջանքեր գործադրել, ինչպես սովորեցրել էր հայրը։ Նավինը` երիտասարդ և ուրախ արքայազնը Մալդոնիայի, գալիս է ավանդական դիմակահանդեսին, Մարդի Գրայի օրվա կապակցությամբ և մնում է, ինչպես պատվավոր հյուր, բայց կապվում է կախարդ Ֆասիլի հետ, որը նրան դարձնում է գորտ։
Նավինը հանդիպում է դիմակահանդեսային հագուստ հագած Տիանային և վերջինիս խնդրում է համբուրել իրեն, միայն այդպես չար ուժերը կվերանային և նա նորից կստանար սովորական մարդու կերպարանք։ Արքայազնի խնդրանքով մեծահոգի Տիանան համբուրում է նրան, բայց ոչ ինչպես իսկական արքայադուստր, և կախարդանքը հակառակ անդրադառնում է Տիանայի վրա, և նա նույնպես դառնում է գորտ։ Նավինի հետ միասին նրանք փախչում են շներից։ Հեռանալով ճահիճների վրայով՝ երիտասարդը և աղջիկը գորտի կերպարանքով հանդիպում են կոկորդիլոս Լուիին, որը պաշտում էր ջազը և փող էր նվագում, և ուրախ լուսատիտիկ Ռեյին, որը սիրահարվել էր գիշերային երկքնի մի աստղի, որին նա անվանում էր Էվանջելինա։ Նոր ընկերները իմանում են նրանց խնդիրների մասին և իրենց կամքով օգնում են։
Բոլորը միասին գալիս են մի ծեր կնոջ մոտ, զարմանալիորեն բարեհոգի, բայց սարսափելի տարօրինակ կախարդ Օդիին, ով կարող էր նրանց օգնել և նորից վերածել մարդու։ Մի հին ձկնորսական նավակի մեջ, որը կախված է մի հսկա ծառից, Մայրիկ Օդին և իր ձեռքի օձ Ժուժուն հեռացնում էին նզովքը նրանցից, ովքեր դրա կարիքն ունեին։ Մայրիկ Օդիին փնտրելու ընթացքում տղան և աղջիկը ավելի շատ են սկսում դուր գալ միմյանց։ Տիանան սովորեցնում էր Նավինին թել մանել, ըստ էության նախքան այդ նրա համար այդ անում էին ծառաները, իսկ Նավինը պատասխան դրան, նրան սովորեցնում էր պարել։
Լաստանավով զույգը վերադառնում է Նոր Օռլեան, որովհետև տեսականորեն, ըստ Մայրիկ Օդիի, չար ուժը կարող էր վերացնել Տիանայի մանկության ընկերուհի Շարլոտան՝ համբուրելով արքայազնին։ Շարլոտան մասնակցում էր դիմակահանդեսին, նրա հայրը՝ պարոն Լյա Բաֆը, թագավոր էր։ Նավինը ցանկանում էր Տիանային առաջարկություն անել, քանի որ հասկացել էր, որ սիրում էր նրան։ Նա պատրաստել էր մի հնաոճ մատանի և ռոմանտիկ ընթրիք, բայց տեսնելով, որ Տիանան իր երազանքի հետևից էր ուզում գնալ, չէր համարձակվում ասել իր զգացմունքների մասին։ Քաղաքում նրանց գտնում է կախարդ Ֆասիլը՝ ձգտելով ստանալ Նավինի արյունը, որպեսզի քողարկեր նրան իր օգնական Լորենսի կերպարանքով։
Կախարդը և իր ստվերը որսում էին հերոսներին։ Ռեյը ոչնչացնում էր ստվերներին իր լույսով, բայց կախարդը նրան սպասնում է և փորձում է համոզել Տիանային անցնել իր կողմը իր հին կերպարանքի համար և նրա երազանքի կատարման համար, բայց Տիանան հրաժարվում է։ Կախարդը փորձում է սպանել աղջկան գորտ վիճակում, բայց նա կոտրում է թալիսմանը, որը Ֆասիլին ուժ էր տալիս։ Կախարդի մասին վերջնական հիշեցում մնում է տապանաքարը։
Ֆիլմի վերջում երիտասարդ մարդկանց միջև թեժանում է իրական սերը, և հատկապես դա է օգնում նրանց վերադառնալ մարդու կերպարանքի։ Տիանան և արքայազն Նավինը ամուսնանում են, միասին կառուցում են ռեստորան, և Տիանան դառնում է սեփականատեր՝ ի կատար ածելով իր երազանքը։ Լուին այժմ ջազ էր նվագում Տիանայի ռեստորանում մյուսների հետ, իսկ Ռեյը միանում է երկնքում գտնվող իր սիրուն՝ գիշերային աստղին, և ինքն էլ դառնում է աստղ։
Կերպարներ
խմբագրել- Տիանա/Տիա(Անիկա Նոնի Ռոուզ[15]), 19-ամյա մատուցողուհի Նոր Օռլեանից։ Նա երազում էր ոչ հեռու երկրներում և ոչ երկնային ամրոցներում հաջողակ բիզնեսի մասին։ Նա՝ գրավիչ և անկանխատեսելի աֆրոամերիկացին, աշխատասեր և դրա հետ մեկտեղ բարի էր, և պատրաստ ամեն ինչում օգնելու մյուսներին։ Նա սիրում էր մորը և հարգում էր հոր հիշատակը։ Նա գտնում էր, որ ամեն ոք կարող է հասնել իր երազանքներին, թեև ճանապարհը դժվար կլինի[16]։ Ամենասկզբում Տիանան պետք է ունենար «Մեդդի»[17] անունը։ Տիանայի կերպարի ստեղծման ժամանակ, Մարկ Հենը՝ Դիսնեյի ստուդիայի անիմատորը, օգտագործել էր Դիսնեյի մյուս հերոսների տեսքը և բնավորությունը, ինչպիսիք են՝ Արիելը, Բելլը և Ժասմինը։
«Նա շատ խոցելի է, քան թվում է»,- ասում էր Մարկ Հենը։ Մեր ֆիլմերի հերոսները փոփոխվում են ժամանակի ընթացքում։ Նախկինում դա լինում էր «արքայադուստրը վատության մեջ» ինչպիսին Սպիտակաձյունիկն էր, դժբախտ դեպքերի զոհերից մեկը, ոչ մի ուժ չուներ իր ճակատագիրը փոխելու համար։ Այդպիսի հերոսներին պետք է ուղղակի սիրել։ Տիանան ընդհանրապես ուրիշ պատմություն է, նա ուներ նպատակ, ուժեղ դրդապատճառ, նա ի վիճակի էր որոշումներ կայացնելու և դա նրան դարձնում էր գրավիչ և հետաքրքիր։»
- Էլիզաբեթ Դեմպիերը հնչունավորում էր Տիանային մանկության ժամանակ։
- Արքայազն Նավին (Բրունո Կամպոս), 20-ամյա արքայազն հեռու Մալդոնիայի թագավորությունից, Նոր Օռլեանի հմայքը։ Նավինը շփացած և անպատասխանատու երիտասարդ մարդ էր, սակայն նրա անդիմադրելի հմայքը և կենսուրախությունը գրավում էին բոլորին։ Դրա հետ մեկտեղ նա տարված էր ջազով, որը այդ ժամանակ իրենց քաղաքում ծաղկում էր ապրում։ Ռենդի Հեյկոկը` Դիսնեյի ստուդիայի անիմատորը, դարձել էր Նավինի մուլտիպլիկատորը, ինչպես մարդու կեպարում այնպես էլ գորտի։
«Դիսնեյում գոյություն ունի արքայազների երկարաժամկետ ավանդույթ, բայց բոլորը չունեն այդ բնույթը,- բացատրում է Ռենդի Հեյկոկը:- Նրանք կատարում են մեկ գործառույթ, արքայադուստրերի սիրո օբյեկտն են։ Մեզ մոտ ոչ մի անգամ չի եղել արքայազն, որը կարող էր լրջորեն ազդել հերոսուհու վրա. միշտ եղել է սեր առաջին հայացքից։ Այս անգամ մենք վերցրել ենք ռոմանտիկ կատակերգության սկզբունք, երբ տղայի և աղջկա առաջին հանդիպումից հետո ընդհանրապես դուր չեն եկել միմյանց։ Ինչպես շատ մարդկանց մոտ, Նավինի թերությունները իր առավելությունների տրամաբանական շարունակությունն է։ Հերուսուհու մոտ նույնպես կար թերություն, նա կյանքը ճիշտ գնահատել չգիտեր։ Նա չգիտեր ուրախանալ։ Դա նրան սովորեցնում էր Նավինը։ Նա ցույց էր տալիս նրան` ինչպես կարող է երբեմն կանգ առնել, նայել շուրջը և վայելել այն ինչ կա։ Ուրախանալ միայն նրա համար, որ դու դա ունես։»
- Լուի(Միշել-Լեոն), ճահճի ջազմեն, հմայիչ կոկորդիլոս, երաժշտության սիրահար և շեփորահար, ում անճոռնի փորձերը օգնում են Տիանային և Նավինին ավելացնել իրենց ծիծաղելի արկածները։ Լուիի շարժապատկերը ստանձնել էր Դիսնեյի ստուդիայի անիմատոր Էրկ Հոլդբերգը, որի համար ստացել էր Էննի մրցանակ[18]. :
«Նա բանսարկու էր, նրան միշտ պետք էր ուշադրություն,- ասում է Էրիկ Հոլդբերգը։ Նա ուներ տաղանդ` նվագել ջազ, և երբ նա նվագում էր ջազ` մենք հասկանում էինք, թե ինչպիսին է նա իրականում»։
- Ռեյ (Ջիմ Կամմինգս), սիրահարված լուսատիտիկ։ Նա աչքի էր ընկնում հարավային հմայքով, նրբագեղ հումորով, և ռոմանտիկ սիրով դեպի Էվանջելինան՝ ամենագեղեցիկ լուսատուն ամբողջ սպիտակ աշխարհում։ Ռեյի մուլտիպլիկատորը եղել է Դիսնեյի ստուդիայի անիմատոր Մայք Սարրին։
«Ռեյը ռոմանտիկ էր,- պատմում է Մայք Սարրին։ Դրանով նա նման էր Նավինին և Տիանային, սակայն ի տարբերություն նրանց, նա չէր վարանում արտահայտել իր սերը բաց և անհոգ։ Դժվար է գտնել այսպիսի հերոս։ Նա մարմնավորում էր անհաղթ սիրո գաղափարը, այս անհարմար, անատամ, ծիծաղելի երեխային»։
- Դոկտոր Ֆասիլե(Կիտ Դեյվիդ), խորամանկ խաբեբա, խորհրդավոր ու սարսափելի կախարդ, ով սպառնում էր արքայազն Նավինին և Տիանային։ Նա օգտագործում էր իր կախարդական ունակությունները և «օտարկերկրացիների հետ կապերը», որոնք հետապնդում էին խորհրդավոր ու վտանգավոր նպատակներ։ Ֆասիլի մուլտիպլիկատորը եղել է Դիսնեյի ստուդիայի անիմատոր Բրյուս Սմիթը. ով կախարդի ստեղծման ժամանակ օգտագործել է Դիսնեյի իր սիրելի չարագործ հերոսների բնավության գծերը, ինչպիսիք է՝ կապիտան Կրյուկը(Փիթեր Փեն)։
«Նա երաժշտական է, վտանգավոր, բարձրահասակ և նիհար։ Գիտի, թե ինչպես պետք է լինի հմայիչ։ Նա գեղեցիկ է։ Այս ամենը հազվադեպ է հանդիպում չարագործների մոտ, հատկապես ժամանակակից շարժանկարներում,- ասում է Բրյուս Սմիթը։ Դա միշտ էլ հաճելի է, երբ չարի ես կեպարանավորում։ Չարագործի վրա հաճախ հիմնվում է ողջ ֆիլմը, նրանց հետ անցնում է շատ հետաքրքիր։ Բարեբախտաբար, այս դեպքում ինձ բաժին է ընկել յուրահատուկ, նուննիսկ մեծն ոճրագործը»։
- Շարլոտա/Լոտի Լյա Բաֆ (Ջենիֆեր Քոուդի), շփացած, բծախնդիր, քմահաճ և տաք բնավորություն ունեցող աղջիկ, Մեծ Հոր աղջիկը, տիպիկ աղջիկ հարուստ ընտանիքից, սկսած 20-րդ դարի սկզբից։ Նրա հայրը պաշտում էր իր կապուտաչյա, շիկահեր աղջկան և միշտ պատրաստ էր ուրախացնել նրան նվերներով և մոդայիկ զգեստներով և հագեցնել նրա պատկերացումները, այդ թվում նաև ամուսնությունը արքայազնի հետ, նույնիսկ եթե պետք էր համբուրել մի շարք գորտերի։ Մանկությունից Շարլոտան ընկերություն էր անում Տիանայի՝ քաղաքի լավագույն խոհարարի աղջկա հետ։ Այդ ընկերությունը շարունակվում էր ևս հասուն տարիքում։ Շարլոտայի մուլտիպլիկատորը եղել է Դիսնեյի ստուդիայի անիմատոր Նիկ Ռանիերին, ինչպես հասուն ժամանակ, այնպես էլ փոքր ժամանակ Ջենիֆեր Քոուդին է եղել, և արժանացել է Էննիի մրցանակի։
- Բրեաննա Բրուկս հնչյունավորել է Շարլոտային մանկության ժամանակ։
- Մայրիկ Օդի (Ջենիֆեր Լյուս), ճարտարախոս, տարօրինակ և իմաստուն 197 ամյա բարի կախարդ, ով օգնում է Տիանային և Նավինին հանել Դոկտոր Ֆասիլի կախարդանքը։ Մայրիկ Օդին ապրում է «Միսսիսիպիի ամենահեռու, ամենամութ անկյունում»։ Մայրիկ Օդիի մուլտիպլիկատորը եղել է Դիսնեյի անիմատոր Անդրեաս Դեժան։
Հնչյունավորում
խմբագրել- Տիանա - Անիկա Նոնի Ռոուզ
- Արքայազն Նավին - Բրունո Կամպոս
- Դոկտոր Ֆասիլե - Կիտ Դեյվիդ
- Շարլոտա Լյա Բաֆֆ - Ջենիֆեր Կոուդի
- Մայրիկ Օդի - Ջենիֆեր Լյուիս
- Լուսատտիկ Ռեյ - Ջիմ Կամմինգս
- Կոկորդիլոս Լուի - Միշել-Լեոն Վուլեյ
- Լորենս - Փիթեր Բարլետ
- «Հայրիկ» Լյա Բաֆֆ - Ջոն Հուդմեն
- Տիանան մանկության ժամանակ - Էլիզաբեթ Դեմպե
- Շարլոտան մանկության ժամանակ - Բրեաննա Բրուկս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://stopklatka.pl/film/ksiezniczka-i-zaba
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/the-princess-and-the-frog
- ↑ http://www.filmaffinity.com/es/film870874.html
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 4,36 4,37 4,38 4,39 4,40 4,41 4,42 4,43 4,44 4,45 4,46 4,47 4,48 4,49 4,50 4,51 4,52 4,53 4,54 4,55 4,56 4,57 4,58 4,59 4,60 4,61 4,62 4,63 4,64 4,65 4,66 4,67 The Princess and the Frog — 2009.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.the-numbers.com/movie/Princess-and-the-Frog-The#tab=video-sales
- ↑ http://www.imdb.com/title/tt0091149/
- ↑ http://www.imdb.com/title/tt0780521/
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://movieweb.com/movie/the-princess-and-the-frog/
- ↑ 9,0 9,1 9,2 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=92862
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 http://www.imdb.com/title/tt0780521/fullcredits
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 11,26 11,27 11,28 11,29 11,30 11,31 http://www.imdb.com/title/tt0780521/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Wigler, Josh (2009 թ․ դեկտեմբերի 14). «Արքայադուստրը և գորտը». MTV. Viacom. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 22-ին. «[...]cost Disney $105 million to produce[...]»
- ↑ «Արքայադուստրը և գորտը (2009) – Box Office Mojo». Box Office Mojo. IMDb. Վերցված է 2010 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Принцесса и Лягушка - актёры озвучивания». You Tube. 2009 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 22–ին-ին.
- ↑ Tucker, Neely (2009 թ․ ապրիլի 16). «A Fairy Tale Beginning: Snow White, She's Not. Among Disney's Royal Ladies, Tiana Is a Notable First». Washington Post. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Wloszczyna, Susan (2007 թ․ մայիսի 3). «Enchanting return to 2-D». USA Today. Վերցված է 2007 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «37th Annual Annie Nominations». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքայադուստրը և գորտը» հոդվածին։ |