Բաալբեկ
Բաալբեկ (արաբ․՝ بعلبك, Լիբանանյան արաբերենով՝ [[|ˈbʕalbik]]), քաղաք Լիբանանում, գտնվում է Բեգաա դաշտավայրում՝ Լիտանի գետից արևելք։ Հռոմեական կայսրության իշխանության տարիներին հայտնի է եղել Հելիոպոլիս (հուն․՝ Ἡλιούπολις) անվամբ։ Բաալբեկը Հռոմեական կայսրության ամենամեծ արգելավայրերից էր, այնտեղ են գտնվում Լիբանանի ամենալավ պահպանված հռոմեական կառույցների ավերակները։ Բաալբեկի տաճարները նվիրված էին Յուպիտեր, Վեներա, Բաքոս աստվածներին, տեղի աստվածություններ՝ Հադադին և Ատարգատիսին և պտղաբերության երիտասարդ աստծուն։ Տաճարների կառուցման մեջ մեծ է տեղական ազդեցությունը։
Քաղաք | ||
---|---|---|
Բաալբեկ | ||
بعلبك | ||
Երկիր | Լիբանան | |
Համայնք | Բաալբեկ-Հիրմիլ և Բաալբեկի շրջան | |
Հիմնադրված է | 1000 թ. | |
Մակերես | 37,420 կմ² | |
ԲԾՄ | 1170 մետր | |
Բնակչություն | ▼81 052 մարդ (2008) | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
| ||
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 294 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Ստուգաբանություն
խմբագրելՀունական աղբյուրներից այն հայտնի է Հելիոպոլիս անունով։ Տիգրան Մեծի ժամանակ այն Փյունիկիայի հետ մտնելով հայկական կայսրության կազմի մեջ հայտնի էր Արեգ-Քաղաք անվան տակ։
Հնէաբանաություն
խմբագրելՏել Բաալբեկ
խմբագրելԵնթադրություններ կան որ Բաալբեկը եղել է հնագույն բնակավայր։ 1898 թվականի գերմանացիների գիտարշավի ընթացքում Հռոմեական կայսրության բռնազավթումից վաղ որևէ փաստ չի հայտնաբերվել[1]։ Վերջերս մաքրման աշխատանքների ժամանակ Յուպիտերի տաճարի հիմքում հայտնաբերվել են նոր հնէաբանական նմուշներ, որոնք թվագրվում են նեոլիթին․ այդ ժամանակաշրջանի Բաալբեկն անվանվում է «Տել Բաալբեկ»։ Վերին շերտերում հայտնաբերված են բրոնզեդարյա խեցեղեն[2]։ Նախկին պեղումների ընթացքում հռոմեական սալիկների տակ հայտնաբերվել են երեք կմախք և իրանական խեցեղենի մնացորդներ, որոնք թվագրվում են մ․թ․ա․ 550-330 թվականներին։ Մնացորդների վրա հայտնաբերվել են սեպագիր արձանագրություններ և մարդկանց պատկերներ[3]։
Պատմություն
խմբագրելՆախապատմություն
խմբագրելԲաալբեկի պատմական բնակավայրը ունի մոտ 9000 տարի հնություն, Յուպիտերի տաճարի տելի տարածքը համարյա միշտ ծառայել է որպես բնակավայր, այն նախահելենիստական շրջանում եղել է տաճար[4]։
Տասնիներորդ դարի աստվածաշնչյան հնէաբանները Բաաբեկը ցանկանում էին կապել Հուդայի գրքում (11:17) նշված Բաալգադի հետ, բայց այս կապը մեր ժամանակներում հազվադեպ է հավաստի համարվում։ Իրականում այս փոքր փյունիկյան քաղաքը, որն անվանվել է «Բեքաա հովտի տիրակալի (Բաալ)» անունով, որը սակայն ըստ Բեյրութի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Հելեն Սադերի, չուներ բավական ռազմավարական նշանակություն, որ նշվեր ասորական կամ եգիպտական աղբյուրենրում։
Հելիոպոլիս, Արևի քաղաքը
խմբագրելՄ․թ․ա․ 334 թվականին, Ալեքսանդր Մեծի կողմից Մերձավոր Արևելքի գրավումից հետո, Բաալբեկի գոյություն ունեցող բնակավայրը վերանվանվել է Հելիոպոլիս (Ἡλιούπολις), որը հին հունարեն նշանակում է՝ հելիոս՝ արև և պոլիս՝ քաղաք։ Քաղաքը պահպանեց իր կրոնական նշանակությունը հունահռոմեական ժամանակաշրջանում, երբ արգելավայրը Հելիոպոլիսի Յուպիտեր-Բաալը ուխտավայր էր։ Տրայանի կենսագրականից հայտնի է, որ նա Հելիոպոիլիսի գուշակի հետ խորհրդակցում է և հարցնում, թե արդյոք ինքը կենդանի կմնա պարթոնենցիների դեմ պատերազմում։ Որպես պատասխան Յուպիտերը ցույց է տալիս մասերի բաժանված խաղողի ողկույզ։
5-րդ դարի լատիներենի լեզվաբան Մակրոբիուսը հիշատակել է Հելիպոլիսի Զևսը և տաճարը (Zeus Heliopolitanus), որպես գուշակության վայր։ Մ․թ․ 1-ին դարի վերջին քառորդի սկզբից (Օգոստոսի կայսրության տարիներից) և հաջորդող երկու հարյուրյակի ընթացքում, հռոմեացիները Բաալբեկի տարածքում կառուցել են տաճարների համալիր կազմված՝ Յուպիտերի, Բաքոսի և Վեներայի տաճարներից և Մերկուրիի տաճարը։
Կրոնական համալիրի վրա աշխատանքը տևեց համարյա մեկ ու կես դար։ Հռոմեական կայսրության ամենամեծ կրոնական կառույցը թվագրվում է Սեպտիմիոս Սևերոսի իշխանության տարիներին (193-211), որի մետաղադրամների վրա պատկերված են Բաալբեկի երկու տաճարները։
Այսօր միայն 6 կորինթոսյան սյուներ են կանգուն։ Ութը քանդվել են և 532-537 թվականներին ուղարկվել Կոնստանդնուպոլիս Հուստինանոսի հրամանով Սոֆիայի բազիլիկի համար։
Պարադոքս
խմբագրելՔաղաքն այցելած մարդիկ այն միաբերան նկարագրում են «ամենա-ամենա» խոսքերն օգտագործելով՝ ամենաբարձր սյուներն աշխարհում (որոնք զարդարում են Յուպիտերի տաճարը Բաալբեկում), ամենամեծ տաշած քարն աշխարհում (որն այդպես էլ չի հասցվել իր նպատակատեղին) և այլն... Տասնյակ հազարամյակներ կանգուն մնացած և իրենց հմայքը չկորցրած Բաալբեկ - Հելիոպոլիս - Արեգ-Քաղաքի շինությունները կառուցված են այնպիսի տեխնիկական անսովոր լուծումներով և ճշգրտությամբ, որ ոմանց մոտ նրանք ի՝ հայտ են բերում հին ժամանակներում Երկիր մոլորակ այցելած այլմոլորակային զարգացած քաղաքակրթության, իսկ համաշխարհային դավադրութան տեսությունների սիրահարների մոտ՝ գիտական հանրության կողմից փաստերի թաքցման, տեղեկատվական ֆիլտրացման և մարդկությանը դիտավորյալ ապակողմնորոշելու գաղափարներին։ Ի՝ դեպ պաշտոնական գիտական հանրություններում այսօր տիրում է՝ Բաալբեկի հիմնադրման հռոմեական վարկածը, որը չի դիմանում ոչ-մի քննադատության, բայց զարմանալի համառությամբ մնում է որպես պաշտոնական տեսակետ։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Theodor Wiegand (1925). Baalbeck: Ergebnisse der Ausgrabungen und Untersuchungen in den Jahren 1898 bis 1905. Walter de Gruyter. ISBN 978-3-11-002370-1. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Paolo Matthiae; Frances Pinnock; Licia Romano; Lorenzo Nigro (2010). Proceedings of the 6th International Congress of the Archaeology of the Ancient Near East: 5–10 May 2009, "Sapienza", Universita di Roma. Otto Harrassowitz Verlag. էջեր 208–. ISBN 978-3-447-06216-9. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Nina Jidejian (1975). Baalbeck: Heliopolis, city of the sun, p. 15. Dar el-Machreq Publishers : distribution, Librairie Orientale. ISBN 978-2-7214-5884-1. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
- ↑ German Archaeological Institute The urban planning and historical development of the Roman sanctuary of Baalbeck [1] Արխիվացված 2009-06-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաալբեկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 184)։ |