Բաբկեն Ներսիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բաբկեն Պողոսի Ներսիսյան (հուլիսի 5 (18), 1917[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - փետրվարի 14, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թատրոնի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Թբիլիսիում ծնված, Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնում իր դերասանական կյանքի ուղին սկսած տաղանդավոր դերասանը իր ստեղծագործական կյանքը շարունակել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում՝ մինչև իր մահկանացուն կնքելը։
Բաբկեն Ներսիսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5 (18), 1917[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | փետրվարի 14, 1986 (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ասմունքող |
Աշխատավայր | Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն[1] և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[1] |
Երեխա(ներ) | Տիգրան Ներսիսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Կենսագրություն
խմբագրելԲաբկեն Ներսիսյանի ծնողները՝ Պողոսը և Եղիսաբեթը, եղել են մշեցիներ, հետագայում հաստատվել են Թբիլիսիում, որտեղ էլ 1917 թվականին ծնվել է Բաբկենը։ 17 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի թատրոն։
Հետագայում Վարդան Աճեմյանը նրան հրավիրում է Հայաստան։ 1955 թվականին Թիֆլիսի Հայ դրամայից նա տեղափոխվում է Գ. Սունդուկյանի անվան թատրոն։
1957 թվականից նկարահանվել է կինոյում[3]։ Եղել է Հայկական ԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ[4]։
Բաբկեն Ներսիսյանի որդին՝ Տիգրան Ներսիսյանը, նույնպես դերասան է։
Դերեր թատրոնում
խմբագրել- Համբո՝ «Գիքոր»
- Գոշ՝ «Գոշ»
- Վաչագան՝ «Անահիտ»
- Արսեն՝ «Արսեն»
- Ֆերդինանդ՝ «Սեր և խարդավանք»
- Քաջ Նազար՝ «Քաջ Նազար»
- Աբիսողոմ աղա՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
- Պեպո՝ «Պեպո»
- Միքայել՝ «Էլի մեկ զոհ»
- Օսեփ՝ «Քանդած օջախ»
- Բեն-Ալեքսանդր՝ «Իմ սիրտը լեռներում է»
- Արա Գեղեցիկ՝ «Արա Գեղեցիկ և Շամիրամ»
- Գևորգ՝ «Նույն հարկի տակ»
- Տիգրան՝ «Վերջին մեխակներ»
- Պեպինո՝ «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» (1964 թվական)
- Միքայել՝ «Քաոս»
Ֆիլմագրություն
խմբագրել- 1973 - Քաոս - Մարութխանյան
- 1973 - Կամոյի վերջին սխրանքը - Ծատուրյան
- 1968 - Սարոյան եղբայրներ - Սուրմելյան
- 1964 - Մսյո Ժակը և ուրիշները - մսյո Բարդուղ
- 1960 - Հյուսիսային ծիածան - Աբբաս Միրզա
- 1960 - Սայաթ-Նովա - Սայաթ-Նովա գլխավոր դեր
- 1959 - Թռիչք անդունդի վրայով - Բալյան
- 1957 - Ում է ժպտում կյանքը - Բաբլոև
Հիշատակ
խմբագրելԲաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակի կապակցության 2018 թվականին Երևանի Աբովյան 21 հասցեում բացվել է Բաբկեն Ներսիսյանի հուշասյունը, «Մեծանուն հայեր» շարքում շրջանառության մեջ է դրվել Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշը[5]։
Գրականություն Բաբկեն Ներսիսյանի մասին
խմբագրել- Բաբկեն Ներսիսյան։ Դերասանի կյանքն ու բեմական ստեղծագործությունը / Ս. Հարությունյան։ Խմբ.՝ Ա. Հունանյան։ ՀԹԸ, 1970
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյան / Կազմ.՝ Ա. Ասլամազյան։ Գ. Սունդուկյանի անվ. ակադ. թատրոն, 1978
- Բաբկեն Ներսիսյան։ Կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Կարծիքներ, ասույթներ / Կազմ.՝ Ն. Բաղդասարյան։ Խմբ.՝ Ա. Ա. Գևորգյան։ ՀԹԸ, 1986
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 257—258.
- ↑ 2,0 2,1 2,2 Нерсесян Бабкен Погосович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 17. Моршин — Никиш. 1974. 616 стр., илл.; 34 л. илл. и карт.
- ↑ «Нерсесян, Бабкен Погосович — RuData.ru». Արխիվացված է օրիգինալից 2022-01-29-ին. Վերցված է 2017-12-16-ին.
- ↑ ««Ներսիսյանական այս կենդանի հուշասյունն այսուհետ մեր քաղաքի և մեր սրտում է» (Տեսանյութ)». www.iravunk.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բաբկեն Ներսիսյան Արխիվացված 2020-09-24 Wayback Machine
- Բաբկեն Ներսիսյան - Շողակաթ հեռուտաընկերություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաբկեն Ներսիսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 257)։ |