Սարոյան եղբայրներ
Սարոյան եղբայրներ, գեղարվեստական ֆիլմ, որի գեղարվեստական ղեկավարը Ֆրունզե Դովլաթյանն է։ Սցենարը գրված է ըստ Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» (1957) պիեսի։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1969 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Խորեն Աբրահամյան Արկադի Հայրապետյան |
Սցենարի հեղինակ | Գուրգեն Բորյան |
Դերակատարներ | Ֆրունզե Դովլաթյան, Խորեն Աբրահամյան, Գուրգեն Ջանիբեկյան, Անահիտ Մասչյան, Բաբկեն Ներսիսյան, Վահրամ Եղշատյան և Արմեն Այվազյան |
Օպերատոր | Սարգիս Գևորգյան Կարեն Մեսյան |
Երաժշտություն | Մարտին Վարդազարյան |
Կինոընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 102 րոպե |
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920 թվականին, Հայաստանի գավառական մի քաղաքում։ Ֆիլմը երկու եղբայրների՝ Հայկի և Գևորգի ողբերգական ոդիսականն է, որոնք հայտնվել են Առաջին աշխարհամարտից հետո Հայաստանում ծավալված քաղաքական պայքարի տարբեր կողմերում[1][2]։
Դերերում
խմբագրել- Ֆրունզե Դովլաթյան - Հայկ
- Խորեն Աբրահամյան - Գևորգ
- Գուրգեն Ջանիբեկյան - Արթին պապ
- Անահիտ Մասչյան - մայր
- Ինգա Աղամյան - Անահիտ
- Արմեն Այվազյան - Պապյան
- Բաբկեն Ներսիսյան - Սուրմելյան
- Լիա Էլիավա - Թագուհի
- Վահրամ Եղշատյան - Վռամ
- Աշոտ Սահրադյան - Սևաչերյան
Ստեղծագործական կազմ
խմբագրել- գեղարվեստական ղեկավար - Ֆրունզե Դովլաթյան
- բեմադրող ռեժիսորներ – Խորեն Աբրահամյան, Արկադի Հայրապետյան
- բեմադրող օպերատորներ - Սարգիս Գևորգյան, Կարեն Մեսյան
- գլխավոր նկարիչ - Ռաֆայել Բաբայան
- ռեժիսոր - Ռ. Մարտիրոսյան
- հնչյունային օպերատոր - Իրեն Օրդուխանյան
- խմբագիր - Վ. Մնացականյան
- ջգեստների նկարիչ - Գ. Եսայան
- նկարիչ-դիմահարդար - Խ. Զահալյան
- մոնտաժ - Գալինա Միլոսերդովա, Ռ. Երանյան
- ռեժիսորի ասիստենտներ - Ռոմ. Ժամհարյան, Նիկոլայ Ծատուրյան
- օպերատորի ասիստենտներ - Մարատ Խանամիրյան, Հ. Մկրտչյան
- տնօրեն - Վ. Բադալյան
Մրցանակներ
խմբագրել- Անդրկովկասի հանրապետությունների և Ուկրաինայի կինոփառատոնի գլխավոր մրցանակ «Պրոմեթևսի գավաթ» և դիպլոմ I աստիճանի Կիևում (1969 թվական)։
- Դիպլոմ և մրցանակ լավագույն դերակատարման համար (Խ. Աբրահամյան) Համամիութենական կինոփառատոնի Մինսկում (1970 թվական)։
- Հայկական ԽՍՀի պետական մրցանակ (1970 թվական, սցենարիստ Գ. Բորյան, ռեժիսոր և դերասան Խ. Աբրահամյան, ռեժիսոր Ա. Հայրապետյան, դերասան Ֆ. Դովլաթյան, օպերատորներ Ս. Գևորգյան և Կ. Մեսյան, նկարիչ Ռ. Բաբայան)։
- պրեմիերան - հունիսի 12 1969 թվական, Երևանում
- պրեմիերան Մոսկվայում հունիսի 24 1969 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Ոսկե ծիրանի» կայքէջում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Ֆիլմի մասին www.arm-cinema.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 3-ին.