Վահրամ Եղշատյան
հայ դերասան
Վահրամ Աշոտի Եղշատյան (ապրիլի 23, 1918, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ - հոկտեմբերի 1, 2008, Երևան, Հայաստան), հայ դերասան։ Վրացական ԽՍՀ և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1985), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։
Վահրամ Եղշատյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1918 |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ |
Մահացել է | հոկտեմբերի 1, 2008 (90 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)։ Բեմ է բարձրացել 1936 թվականին Թիֆլիսում։ Խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա երկար տարիներ՝ Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոնում։ 1965 թվականից աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում։
1961 թվականին Թիֆլիսում նշվել է նրա բեմական գործունեության 25-ամյակը[1]։
Դերերը թատրոնում
խմբագրել- Պեպո՝ Գ. Սունդուկյանի «Պեպո»
- Գևորգ Մարզպետունի
- Գոշ
- Գոդուն՝ Բ. Լավրենյովի «Բեկում»
- Մուրադ՝ Ա. Շիրվանզադեի «Չար ոգի»
- Յաշա՝ Վ. Շկվարկինի «Ուրիշի երեխան»
- Ժորժ՝ Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին»
Դերերը կինոյում
խմբագրել- 1969 - Սարոյան եղբայրներ - Վռամ
- 1973 - Քաոս - Ղալումյան
- 1976 - Երկունք - դրվագ
- 1985 - Կապիտան Առաքել - նախագահ
- 1986 - Օտար խաղեր - դրվագ
- 1987 - Հատակում - տնատեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ստեփանյան Գ., Կենսագրական բառարան, հատոր Ա, 1973, էջ 343