Պատանի հանդիսատեսի թատրոն
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, թատրոն Երևանում։
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն Yerevan Youth Theatre | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Տնօրեն | Էմին Թորոսյան |
Հիմնադիրներ | Տիգրան Շամիրխանյան |
Երկիր | Հայաստան |
Գտնվելու վայրը | Երևան |
Հիմնադրման ամսաթիվ | 1929 թ. |
Կայք | youththeatre.am |
Yerevan State Youth Theatre Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԵրևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը բացվել է 1929 թվականի նոյեմբերի 29-ին Տիգրան Շամիրխանյանի գլխավորությամբ՝ Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ։ Առաջին ներկայացումների հեղինակներն են եղել Արմեն Գուլակյանը և Տիգրան Շամիրխանյանը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Առաջին թատերաշրջանի ընթացքում թատրոնը բեմադրում է 70 ներկայացում։
1958 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կազմակերպված փառատոններից մեկին և արժանանում մրցանակի։ 1961 և 1968 թվականներին Երևանում և Բաքվում կրկին մասնակցում է փառատոնների և հաջողություն ունենում։ 1980 թվականին թատրոնը ստանում է կառավարական պարգև, երբ նշվում էր թատրոնի 50-ամյակը։
1980-1984 և 1986-1988 թվականներին թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Երվանդ Ղազանչյանը, իսկ 1997 թվականին՝ Հակոբ Ղազանչյանը 2017 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Դավիթ Հարությունյանը, իսկ 2018 թվականին տնօրեն Հայկ Խերանյանին փոխարինեց Էմին Թորոսյանը [1]։
Ժամանակին թատրոնին ծառայել են
խմբագրել- Հրաչյա Ղափլանյան
- Էմմա Վարդանյան
- Գրիգոր Յաղջյան
- Գրիգոր Չալիկյան
- Բ. Տրդատյան
- Ա. Առաքելյան
- Գ. Ստամբոլցյան
- Ն. Քարումյան
- Վ. Արքսմանյան
- Ռ. Գուլակյան
- Էդգար Էլբակյան
- Նինել Դալլաքյան
- Մարուսյա Թամրազյան
- Իշխան Ղարիբյան
- Զարեհ Տեր-Կարապետյան
- Ժենյա Ներսիսյան
- Վ. Խաչիկյան
- Գևորգ Չեպչյան
- Ն. Չալիկյան
- Ա. Սիմոնյան
- Տ. Շահինյան
- Ջ. Խաչատրյանը
- Ռ. Ամիրուլյան
- Խաչիկ Նազարեթյան
- Ժ. Գևորգյան
- Ս. Սարգսյան
- Վալյա Խաչատրյան
- Գ. Մանուկյան
- Նինա Մանուչարյան
- Վարդան Միրզոյան
- Ա. Աղասյան
- Վ. Մուրադբեկյան
- Ե. Ծատուրյան
- Մ. Քոչարյան
- Ա. Տեր-Հարությունյան
- Ի. Մկրտչյան
- Ս. Քոչարյան
- Ս. Բեջանյան
- Ս. Փադարյան
- Գ. Բալայան
- Ա. Շիրոյան
- Վ. Սարգսյան
- Պ. Սանթոսյան
- Ա. Մասչյան
Ռեժիսորները
խմբագրել- Տիգրան Շամիրխանյան
- Հրաչյա Ղափլանյան 1959-1962 թթ գլխավոր ռեժիսոր
- Զավեն Տատինցյան 1962-1980 թվականներին՝ գլխավոր ռեժիսոր
- Երվանդ Ղազանչյան (1980-1984 թթ), (1986-1988 թթ)
- Հակոբ Ղազանչյան (1997-2017)
- Դավիթ Հարությունյան (2017)
Բեմադրված ներկայացումները
խմբագրել- «Գյուտարարներ»
- «Պիոներիա»
- «Ֆրից Բաուեր»
- «Կրակե օղակում»
- «Հրացան 492126»
- Հրաչյա Բեյլերյանի «Հայրենիքի համար», «Հազարան բլբուլ»
- Տիգրան Հախումյանի «Հայրենիքի զավակ»
- Աշոտ Շայբոնի «Թիկունքում»
- Ղազարոս Աղայանի «Անահիտ»
- Եվգենի Շվարցի «Ձյունե թագուհին»
- Գրիգոր Յաղջյանի «Զոյա» (1943 թ)
- Արմեն Գուլակյանի «Ցասում» (1943 թ)
- Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «Պայթյուն»
- Մկրտիչ Ջանանի «Բանվոր քեռին արևելքում»
- «Հորձանուտ»
- «Ռևիզոր»
- «Սեր և խարդավանք»
- «Ագռավը»
- Միքայել Շաթիրյանի «Երաժշտախումբը»
- Գրիգոր Յաղջյանի «Ոսկի քաղաքը»
- «Սուրի և Սամի արկածները»
- «Գիշերային հրաշք»
- «Իմ սիրելի փոքրիկը»
- «Ռոմանտիկները»
- Ժան Բատիստ Մոլիերի «Ծիծաղելի սեթևուհիները»
- Նադեժդա Պտուշկինայի «Վեցնոցներ»
- Ալեքսանդր Վամպիլովի «Ավագ որդին» (2004 թ)
- Րաֆֆի Շարտի «Կնոջս անունը Մորիս է» (2004 թ)
- Մանուել Ադամյանի «Մահապարտը» (2004 թ)
- Զավեն Տատինցյանի «Ուղիղ հարյուր համբույր» (2004 թ)
- Յարոսլավ Ստելմախի «Զգուշացիր առյուծից» (2005 թ)
- Արմեն Սանթրոսյանի «Հրաշագործ սրինգը» (2005 թ)
- Ռիչարդ Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա»
- Մանուել Ադամյանի «Մեծ Եղեռն»
- Մկրտիչ Խերանյանի «Շխոնց Միհրանը»
Մրցանակներ ստացած ներկայացումներ
խմբագրել- «Արծաթյա նավակ», «Նամակներ պատանեկության կայարաններից» (Կոստրոմա, 1997 թ, գլխավոր մրցանակ)
- «Բեմը խաչմերուկում», «Անտիգոնե» (Պլովդիվ, 1997 թ)
- «Սկիզբը», «Անտիգոնե» (Մոսկվա, 1998 թ)
- «Կիև տրավնևի», «Համլետ» (Կիև, 2000 թ)
- «Բոսպորյան խաղեր», «Անտիգոնե» (Կերչ, 2000 թ, գլխավոր մրցանակ)
- «Ոսկե Առյուծ», «Քաջ Նազար» (Լվով, 2000 թ)
- «Բոսպորյան խաղեր», «Ամպեր» (Կերչ, 2001 թ, գլխավոր մրցանակ)
- «Ամպեր» (Մոսկվայի «Ա.Պ. Չեխովի անվ միջ. թատերական փառատոն», 2003 թ)
- «Անտիգոնե» (Իրանի «Ֆաջր միջազգային թատերական փառատոն», 2005 թ)
- «Ամպեր» (Կիպրոսի «Անտիկ դրամայի միջ. թատերական փառատոն», 2005 թ)
Գրականություն
խմբագրել- Խաչատուր Ավագյան, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Ե. Հայկական թատերական ընկերություն, 1973, 219 էջ։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պատանի հանդիսատես թատրոնի լուսանկարն արբանյակից Վիքիքարտեզում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 576)։ |