Բադեն (Ներքին Ավստրիա)
Բադեն (գերմ.՝ Baden bei Wien), քաղաք Ավստրիայի Ստորին Ավստրիայում, մայրաքաղաք Վիեննայի հարավից 26 կիլոմետր հեռավորության վրա։ Ունի շրջանային կենտրոնի կարգավիճակ։ Իրենից ներկայացնում է սպա-հանգստավայր։ Վիեննայի հետ կապված է տրամվայի գծով։ Քաղաքը հաճախ անվանում են «Վիեննայի մոտ գտնվող Բադեն» (գերմ.՝ Baden bei Wien): Թեև այս անվանումը պաշտոնական չի համարվում, այն հաճախ է գործածվում, որպեսզի քաղաքը տարբերվի մյուս համանուն քաղաքներից, որոնցից են օրինակ՝ Բադեն-Բադենը կամ Շվեյցարիայում գտնվող Բադենը։ Քաղաքը բաղկացած է կադաստրային համայնքներից (գերմ.՝ Katastralgemeinden)՝ Բադեն, Բրայթեն, Համինգերհոֆ, Լեերսդորֆ, Միտերբերգ, Ռաուխենշտայն և Վայկերսդորֆ[2][3]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Բադեն | |||
գերմ.՝ Baden bei Wien | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Նահանգ | Ստորին Ավստրիա | ||
Համայնք | Բադեն | ||
Մակերես | 26,89 կմ² | ||
ԲԾՄ | 230 մետր | ||
Բնակչություն | 25 136 մարդ (2010) | ||
Խտություն | 935 մարդ/կմ² | ||
Տեղաբնականուն | Բադենցի | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0 22 52 | ||
Փոստային ինդեքս | 2500 | ||
Փոստային դասիչ | 2500[1] | ||
Ավտոմոբիլային կոդ | BN | ||
Թվային իդենտիֆիկատոր | 3 06 04 | ||
Պաշտոնական կայք | baden.at(գերմ.) | ||
| |||
Բադեն քաղաքը մտնում է Բադեն շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 25,136 մարդ (2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ)։ Զբաղեցնում է 26,89 կմ² տարածք։ Պաշտոնական կոդը՝ 3 06 04:
Բադենը գտնվում է Հելենենտալ (գերմ.՝ Helenental) գեղատեսիլ հովտի սահմանին, Վիեննական անտառի (գերմ.՝ Wienerwald) լեռնային հատվածով անցնող Շվեխատ գետաբերանին։ Այն հարակից Ավստրիական մայրաքաղաքի հարուստ բնակիչների հիմնական ամառային հանգստավայրն է։
Հանգստավայր
խմբագրելԲադենը Ավստրիայի լավագույն հանգստավայրերից մեկն է։ Այն հայտնի է եղել դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից՝ Պանոնիկի բաղնիքներ (լատին․՝ Thermae Pannonicae) անվանումով։ Տաք հանքային աղբյուրները (լատին․՝ Itinerarium Antonini) գործածվել են դեռ հռոմեացիների կողմից։ Այժմ «Հռոմեական բաղնիքներ» լոգարանները գործում են ամբողջ տարին, կան բացօթյա ամառային լոգարաններ։
Բադենում ընդհանուր հաշվով կա 15 լոգարաններ։ Դրանցից 13-ը տաք են, և այդ հանգամանքով էլ պայմանավորված, քաղաքը ստացել է իր անվանումը։ Տաք լոգարանների ջրի ջերմաստիճանը տատանվում է 22 °C-ից մինչև 36 °C, իսկ դրա հիմնական տարրը համարվում է կալցիումի սուլֆատը։ Այն ակունքները, որոնք օգտագործվում են լոգանքի համար, դոլոմիտացված կրաքարից են և գտնվում են հիմնականում Կալվարիենբերգ (լատին․՝ Calvarienberg, բարձրությունը մոտ 326 մետր) լեռան ստորոտին։
Պատմություն
խմբագրելԲադենի փառքը ծագել է դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում։ Փաստաթղթերում բնակավայրը հիշատակվում է Պադուն անվանումով։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1480 թվականին։ Թեև այն տարբեր ժամանակներում թալանվել և ավերվել է հունգարների և թուրքերի կողմից, այն ամեն անգամ կրկին ծաղկում է ապրել։ Ավստրիական կայսերական ընտանիքի մի քանի անդամներ Բադենը որպես իրենց ամառային նստավայր են կարգել և քաղաքում կառուցել շքեղ վիլլաներ։ Նրանցից է եղել նաև Ավստրիայի առաջին կայսրը՝ Ֆրանց I-ը։ Կայսերական հետաքրքրությունների քաղաք լինելու կապակցությամբ Բադենի տարբեր տարիներին մանրամասն քարտեզագրվել է[4][5][6]։
Տեսարժան վայրեր և շրջակայք
խմբագրելԲադենում կա կուրզալ՝ հանգստավայրի սոցիալ-մշակույթի պալատ, ուշ գոթական ոճով կառուցված ծխական եկեղեցի և ռատուշա, որտեղ պահվում են քաղաքի արխիվները։ Այստեղ է գտնվում նաև Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ կազինոն, Ավստրիայի ամենամեծ վարդանոցը, Կայսերական ամրոցը և մի քանի զբոսայգիներ։ Բադենը շրջապատված է շուրջ 120 խաղողի այգիներով, որոնցում՝ շուրջ 70 գինետուն-ռեստորաններ[7][8]։
Քաղաքը շրջապատող գեղատեսիլ վայրերից ամենահայտնին Հելենենտալի հովիտն է։ Բադենից ոչ հեռու տարածքը հատում է վիեննական ջրատարի լայնատարած ջրանցույցը։ Դրա մուտքի մոտ՝ գետի աջ ափին, պահպանվել են 12-րդ դարում կառուցված Ռաուհենեկ ամրոցի ավերակները։ Ջրանցույցի հիմքի մոտ է գտնվում Շատո Վայլբուրգը, որը կառուցվել է 1820-ից 1825 թվականներին ավստրիական էրցհերցոգ Կառլ Թեշենցի կողմից, ով Ասպերնի ճակատամարտի հաղթողն էր։ Դրա հակառակ կողմում՝ գետի ձախ ափին, պահպանվել են Ռաուհենշտայն ամրոցի ավերակները, որոնք նույնպես թվագրվում են 12-րդ դարով։
Հովտից մոտ 6 կիլոմետր վերև գտնվում է Մայերլինգը, այն որսորդական տնակ է, որտեղ 1889 թվականին մահացած հայտնաբերվել են Ավստրիայի կրոնպրինց Ռուդոֆը և բարոնուհի Մարիա ֆոն Վեչերան։ Դրանից ավելի վեր գտնվում է Ալանդ տոնավաճառային կոմունան։ Այնտեղից էլ ճանապարհը տանում է դեպի հին ու լավ պահպանված Հեյլինգենկրոյց աբբայության տարածք (Սուրբ Խաչի վանական համալիր)։ Վերջինի կազմի մեջ է մտնում հռոմեական ոճի եկեղեցի, որի կառուցումը թվագրվում է 11-րդ դարով, տեսարժան վանական համալիր և Բաբենբերգների ընտանիքի մի քանի անդամների դամբարաններ։
Բադենի շրջակայքի ամենաբարձր կետը համարվում է Հոեր Լինդկոգելի (բարձրությունը մոտավորապես 861 մետր) լեռնագագաթը, որին բնակչությունը Eisernes Tor (երկաթե դարպասներ) է անվանում, վերելքը տևում է մոտավորապես 3 ժամ։
Գերմանացի հայտնի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը մի քանի անգամ կանգ է առել Բադենում և նրա այնտեղի կեցավայրերից շատերը մինչ այժմ կարելի է տեսնել։ Այդ հասցեներն են՝ Antonsgasse 4, Breitnerstrasse 26, Frauengasse 10, Johannesbadgasse 12, Kaiser Franz Ring 9, Rathausgasse 10 (թանգարան) և Weilburgstrasse 13:
Բադենի քաղաքային թատրոնը կառուցվել է 1909 թվականին՝ ավստրիացի ճարտարապետ Ֆերդինանդ Ֆելների կողմից։ Թատրոնի խաղացանկում գերիշխում են օպերետները։ 2010 թվականի նոյեմբերին Բադենում սկսել է գործել զբոսաշրջային գնացք։ City Zug Baden-ը շրջում է քաղաքի պատմական կենտրոնով և հասնում հարևան Soos գինեգործական փոքրիկ քաղաք։
1812 թվականին քաղաքն ավերած հրդեհից հետո այն հետևողականորեն սկսել է վերականգնվել Բիդերմայեր ոճով՝ ճարտարապետ Յոզեֆ Կորնհյոյզելի նախագծի հիման վրա։ Հենց դա է պատճառը, որ Բադենը հաճախ անվանում են նաև Բիդերմայերշտադտ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918 թթ.) Բադենում ժամանակավորապես տեղակայվել են Ավստրո-Հունգարական կայսրության կայսերական և թագավորական զորքերի Գլխավոր հրամանատարությունը։
1934 թվականին կազինոյի բացումը Բադենը դարձրել է Ավստրիայի գլխավոր առողջարանային հանգստավայրը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դաշնակից ուժերի կողմից Ավստրիայի օկուպացիայի ժամանակ (1945-1955 թվականներ), Բադենը դարձել է խորհրդային զորքերի որոշ ստորաբաժանումների կենտրոնակայանը։
Ռոզենբերգ-Օրսինի վիլլայում գտնվում է Բադենյան ռուսական գրադարանը, որը կազմված է ավելի քան 5000 գրքերից[9]։
Տրանսպորտ
խմբագրելԲադեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կլիմայի աղյուսակ (բացատրություն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բադեն կարելի է հասնել Süd Autobahn (հարավային Autobahn, A2) ճանապարհով, ինչպես նաև Բադենի երկաթուղային կայարանով՝ Südbahn երկաթուղային գծի միջոցով (այդ թվում նաև՝ S9 քաղաքային երկաթուղային գծի միջոցով՝ S-Bahn): Բացի այդ, Բադենը մայրաքաղաք Վիեննայի հետ միանում է Badner Bahn գնացք-տրամվայով։
Քաղաքական դրություն
խմբագրելՀամայնքի քաղաքապետն է (բուրգոմիստր) Կուրտ Շտասկան, ով հանդիսանում է Ավստրիայի Ժողովրդական կուսակցության անդամ (ընտրվել է 2010 թվականին կայացած ընտրությունների արդյունքում)։ Նրա տեղակալն է Հելգա Կրիսմերը՝ Կանչների կուսակցությունից[10]։
Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը բաղկացած է 41 տեղից, որոնցից՝
- Ավստիրայի Ժողովրդական կուսակցությունը զբաղեցնում է 18 տեղ,
- Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցնում է 9 տեղ,
- Տեղական բլոկը զբաղեցնում է 7 տեղ,
- Կանաչների կուսակցությունը՝ 5 տեղ,
- Ավստրիական ազատություն կուսակցությունը՝ 2 տեղ։
Բնակչություն
խմբագրելՍտորև ներկայացված է քաղաքի բնակչության թվաքանակը ըստ տարիների
1971թ. | 1981թ. | 1991թ. | 2001թ. | 2006թ. | 2010թ. |
---|---|---|---|---|---|
22 727 | 23 140 | 23 488 | 24 518 | 25 212 | 25 136 |
Պատկերասրահ
խմբագրելՕգտագործված գրականություն
խմբագրել- Rainer von Reinöhl: Die Baudenkmale des Kurortes Baden bei Wien. Deutsche Heimatbücherei, Band 4, Wien 1913, ÖNB.(գերմ.)
- Johann Kräftner (Hrsg.): Im Schatten der Weilburg. Baden im Biedermeier. Eine Ausstellung der Stadtgemeinde Baden im Frauenbad vom 23. September 1988 bis 31. Jänner 1989. Grasl, Baden 1988, ISBN 3-85098-186-X.(գերմ.)
- Viktor Wallner, Gerhard Weber: 200 Jahre Kurpark in Baden. Eine Zusammenstellung. Neue Badener Blätter, Band 3,2, ZDB. Gesellschaft der Freunde Badens und Städtische Sammlungen - Archiv, Rollettmuseum der Stadtgemeinde Baden, Baden 1992, OBV.(գերմ.)
- Julius Böheimer: Straßen & Gassen in Baden bei Wien. Lexikon der Straßen, Gassen, Plätze, Wege, Stege, Brücken. Grasl, Baden 1997, ISBN 3-85098-236-X.(գերմ.)
- Viktor Wallner: Häuser, Menschen und Geschichten – ein Badener Anekdotenspaziergang. Gesellschaft der Freunde Badens, Baden 2002, OBV.(գերմ.)
- Rudolf Maurer: Die Wiener Vorstadt. Antonsgasse und Annagasse im Lauf der Jahrhunderte. Katalogblätter des Rollettmuseums Baden, Band 56, ZDB. Rollettmuseum Baden, Baden 2005, ISBN 3-901951-56-3.(գերմ.)
- Hildegard Hnatek, Franz Reiter: So war’s einmal in Baden bei Wien. Verlag Sutton, Erfurt 2007, ISBN 978-3-86680-154-7.(գերմ.)
- Heidi Angelika Mascher-Pichler: Baden bei Wien zur sowjetischen Besatzungszeit 1945–1955 mit besonderer Berücksichtigung der ersten beiden Besatzungsjahre und des Jahres 1955. Dissertation. Universität Wien, Wien 2009. – Volltext online (PDF; 2,8 MB).(գերմ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Baden, Baden, Niederösterreich - Austria Postcode
- ↑ Charnock, «Baden», Local Etymology, էջ 23(անգլ.)
- ↑ «Baden near Vienna». Google search. Google. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.(անգլ.)
- ↑ Baynes, T.S., ed. (1878), "Baden (4.)", Encyclopædia Britannica, 3 (9th ed.), New York: Charles Scribner's Sons, p. 227.(անգլ.)
- ↑ Chisholm, Hugh, ed. (1911), "Baden (Austria)", Encyclopædia Britannica, 3 (11th ed.), Cambridge University Press, pp. 183–184.(անգլ.)
- ↑ Carl Schenk: Taschenbuch für Badegäste Badens in Nieder-Oesterreich. Mit Kupfern. Geistinger, Wien/Baden (1820). – Digitalisierte Ausgabe der Universitäts- und Landesbibliothek Düsseldorf.(գերմ.)
- ↑ Сад и розы.(ռուս.)
- ↑ ohannes Ressel: Kirchen und Kapellen, religiöse Gedenksäulen und Wegzeichen in Baden bei Wien. Ein Beitrag zur Geschichte, Heimatkunde und Kunstgeschichte. 2., verbesserte und erw. Auflage, Grasl, Baden 1982, ISBN 3-85098-131-2.(գերմ.)
- ↑ Pусская библиотека.(ռուս.)
- ↑ Baden: Kurt Staska wird neuer Bürgermeister. noe.orf.at(չաշխատող հղում)(գերմ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադեն (Ներքին Ավստրիա)» հոդվածին։ |