Բալետը Ռուսաստանում իր իսկական ծաղկունքին հասնելով[1]` դարձավ Ռուսաստան երկրի և ռուսական արվեստի այցեքարտը[2]։

Ստվերների նկարը Մարիուս Պետիպայի «Բայադերուհի» բալետից (1877)

Պատմություն

խմբագրել

Ըստ Իվան Զաբելինի` առաջին բալետային ներկայացումը Ռուսաստանում կայացել է Բարեկենդանին, Փետրվարի17-ին, 1672 թվական-ին Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի պալատում, Պրեոբրաժենսկոյեում[3], ըստ Յակոբ Ռեյտենֆելսի` 1675 թվականի փետրվարի 8-ին[4]։ Բալետի ներկայացումը կոմպոզիտոր Հենրիխ Շյուցի Օրփեոսի մասին ղեկավարում էր Նիկոլայ Լիման[5]։ Ներկայացումից առաջ բեմ բարձրացավ Օրփեոսի դերակատարը և երգեց գերմաներեն քառյակներ` թարգմանված թագավորի թարգմանչի կողմից, որոնցում վեր էին հանվում Ալեքսեյ Միխայլովիչի հոգու հիանալի հատկանիշները։ Այդ ընթացքում Օրփեոսի երկու կողմերում կանգնեցված էին գրաժապավեններով զարդարված և բազմագույն կրակներով լուսավորված երկու բուրգեր[6], որոնք Օրփեոսի երգից հետո սկսեցին պարել։

18-րդ դար

խմբագրել

Պետրոս I-ի օրոք Ռուսաստանում սկիզբ են առնում պարեր. Մենուետներ, Հակապարեր (Контрданс) և այլն[3]։ Եղավ կարգադրություն, համաձայն որի պարերը դարձան պալատական էթիկետի հիմնական մասը, իսկ պալատական երիտասարդությունը պարտավորված էր պարել սովորել[7]։

 
Ժան Բատիստ Լանդե

1731 թվականին Պետերբուրգում բացվեց Ցամաքային շլյախտայական կադետական կորպուսը, որին վիճակված էր դառնալ ռուսական բալետի օրրանը[8]։ Քանի որ կորպուսի շրջանավարտները հետագայում պետք է գրավեին բարձր պետական պաշտոններ և կարիք ունեին աշխարհիկ վարվեցողության գիտելիքների, ապա գեղեցիկ արվեստների ուսուցումը, այդ թվում նաև պարահանդեսային պարերի, կորպուսում բավականին մեծ նշանակություն էր տրվում։ 1734 թվականների կորպուսում պարուսույց էր նշանակվել Ժան Բատիստ Լանդեն, որը համարվում է ռուսական բալետային արվեստի հիմնադիրը։ 1735 թվականին Պետերբուրգ էր հրավիրվել կոմպոզիտոր Ֆրանչեսկո Արայան, 1736 թվականին՝ բալետմեյստեր Անտոնիո Ռինալդին[9]։ Ավելի ընդունակ պարող էր Նիկոլայ Չոգլոկովը[10], հետագայում սենեկապետ[3]։

1738 թվականի մայիսի 4-ին ֆրանսիացի պարուսույց Ժան Բատիստ Լանդեն բացեց Ռուսաստանում առաջին բալետային պարերի դպրոցը «Танцо́вальная Ея Императорского Величества школу» (այժմ Ա.Յա Վագանովի անվան ռուսական բալետի ակադեմիա)[11]։ Ձմեռային պալատի հատուկ պատրաստված սենյակներում Լանդեն սկսեց 12 ռուս տղաների և աղջիկների պարուսուցումը։ Աշակերտներին ընտրում էին հասարակ ծագումով ընտանիքներից։ Ուսումն անվճար էր, սաները գտնվում էին ամբողջական խնամակալության տակ[12]։ հայտնի են դպրոցի առաջին հավաքի ամենալավ պարողների անունները. Ակսինյա Սերգեևա, Ավդոտիա Տիմոֆեևա, Ելիզավետա Զորինա, Աֆանասի Տոպորկով, Անդրեյ Նեստերով[7]։

Ռուսաստանում բալետը հետագա զարգացում ստացավ Ելիզավետա Պետրովնայի կայսրության ժամանակ։ Հաջողության հասնող կադետների մեջ էր Նիկիտա Բակետովը, որը հետագայում դարձավ Ելիզավետայի ընտրյալը՝ օգտվելով կայսրուհու բարեհաճությունից, ով ինքն էր հագցնում գերազանցորեն կանացի դերեր կատարող երիտասարադին[3]։ 1742 թվականին դպրոցի աշակերտներից Լանդեն կազմավորեց առաջին բալետային խումբը, իսկ 1743 թվականին խմբի մասնակիցներին սկսեցին վարձատրել[12]։ Խմբի տարեկան բյուջեն, չհաշված նվագախումբը, կազմում էր 33 810 ռուբլի։ 1759 թվականի օգոստոսի մեկին, կայսրուհու անվանակոչության օրը և պրուսների նկատմամբ հաղթանակի առթիվ, հանդիսավոր ներկայացվեց «Առաքինության ապաստարանը» բալետ-դրաման, որն ունեցավ մեծ հաջողություն[3]։

Եկատերինա II-ի օրոք բալետը Ռուսաստանում ձեռք բերեց մեծ համբավ և ստացավ հետագա զարգացում։ Նրա թագադրման առթիվ մոսկովյան պալատում տրվեց ճոխ բալետ «Գարնան աստվածուհու հովիվների և հովվուհիների ուրախ վերադարաձը կամարասրահ», որին մասնակցում էին անվանի մեծատոհմինկներ։ Հայտնի է, որ պալատական թատրոնում բալետային ներկայացումներում հաճախ էր պարում Պավել պետրովիչի թագաժառանգը։ Եկատերինա 2-րդի դարաշրջանից Ռուսաստանում սկսվեց ճորտային բալետի ավանդույթը, երբ կալվածատերերը իրենց համար թատերախմբեր էին ստեղծում՝ կազմված ճորտ գյուղացիներից։ Այդպիսի բալետից ավելի շատ ճանաչում ուներ կալվածատեր Նաշչոկինի բալետը[3]։

18-րդ դարում բալետը սերտ կապվեց օպերային ներկայացումների հետ, սակայն այն չէր մտնում գործողության մեջ, այլ ցուցադրվում էր ընդմիջումներին՝ անտրակտներին։ 1766 թվականին Վիեննայիյից ուղեգրված բալետմեյդտեր և կոմպոզիտոր Գասպարո Անջոլինին բալետային բեմադրությանը ավելացրեց ռուսական կոլորիտ՝ մտցնելով ռուսական մեղեդիներ[3], ինչով զարմացրեց բոլորին և ձեռքբերեց համընդհանուր գովեստներ իր հանդեպ[13]։ Հայտնի, որ 1787 թվականին բալետային թատերախմբի պահպանումը արժեր տարեկան 40 170 ռուբլի։ Այն ժամանակների արտիստներից հայտնի էին Իվան Վալբերխը, Վասիլի Բալաշովը, Զորինան և Սոֆյա Վալբրեխովան[3]։

Պավել 1-ինի թագավորության սկզբում բալետը դեռ նորաձև էր։ Թատերախումբը պահելը նստում էր տարեկան 24 110 ռուբլի։ Բալետային ներկայացումներում հատուկ տեղ էին զբաղեցնում Գոնզագո Պյեդրո դի Գոտտարդոյի դեկորացիաները։ 1794 թվականից սկսվեցին առաջին ազգությամբ ռուս բալետմեյստեր Իվան Վալբերխի բեմականացումներ։ հետաքրքրական էր, որ Պավել 1-ինի օրոք դրվեցին հատուկ կանոններ բալետի համար՝ հրամայվեց, որ ներկայացման ժամանակ բեմում չպետք է լիներ ոչ մի տղամարդ, նրանց դերերը պարում էին Եվգենիա Կոլոսովան և Նաստասիա Բերիլովան։ Այդպես շարունակվեց մինչև Օգյուստ Պուարոյի Սանկտ-Պետերբուրգ տեղափոխվելը[3]։

19-րդ դար

խմբագրել
 
Կարլ Լյուդովիկ Դիդլո

Ալեքսանդր 1-ի թագավորության ժամանակ ռուսական բալետը շարունակեց իր զարգացումը՝ հասնելով նոր բարձունքների։ Իր հաջողությամբ նա պարտական էր 1801 թվականին Ռուսաստան հրավիրված ֆրանսիացի բալետմեյստեր Կարլ Լյուդովիկ Դիդլոին։ Նրա ղեկավարության տակ սկսեցին փայլել այնպիսի պարողներ և պարուհիներ, ինչպիսիք էին Մարիա Դանիլովան, Եվդոկիա Իստոմինան, Անաստասիա Լիխուտինան, Պյոտր Դիդյեն, Նիկոլայ Գոլցը, Եկատերինա Տելեշովան և Վերա Զուբովան։ Այդ ժամանակ բալետը Ռուսաստանում ձեռք բերեց աննախադեպ հռչակ։ Դերժավինը, Պուշկինը և Գրիբաեդովը գովերգում էին Դիդլոյի և նրա սանուհիներ Իստոմինայի ու Տելեշովայի բալետը[3]։

 
Եվդոկիա Իստոմինա
 
Եկատերինա Տելեշևա

Նիկոլայ 1-ի օրոք ռուսական բալետը շարունակեց փայլել և Դիդլոյի շնորհիվ զբաղեցնում էր առաջնային դիրք բեմական արվեստի մյուս տեսակների համեմատ։ Բալետը կլանում, էր թատերական ղեկավարության ամբողջ ուշադրությունը։ Կայսրը սիրում էր բալետային ներկայացումները և գրեթե բաց չէր թողնում նրանցից ոչ մեկը։ 1831 թվականին Դիդլոն թատրոնի տնօրեն իշխան Սերգեյ Գագարինի հետ կոնֆլիկտի պատճառով թողեց պետերբուրգյան բամը։ Նրա հեռանալն ուժեղ ազդեցություն ունեցավ բալետի դրության վրա։ Շուտով պետերբուրգյան բեմին սկսեց փայլել եվրոպական բալետի աստղ Մարիա Տալյոնին։ Նրա առաջնաելույթը կայացավ 1837 թվականի սեպտեմբերի 6-ին «Սիլֆուհի» բալետին և արժանացավ հանդիսատեսի հիացմունքին։ 1841 թվականին նա հրաժեշտ տվեց Պետերբուրգին՝ այդ ընթացքում բեմում պարելով ավելի քան 200 անգամ։ 1848 թվականին Պետերբուրգ եկավ Տալյոնիի մրցակիցը՝ Ֆաննի Էլսլերը` հայտնի իր նրբագեղությամբ և միմիկայով։

Նրա հետևից Պետերբուրգ եկավ Կարլոտտա Գրիզին, որի առաջնաելույթը կայացավ 1851 թվականին «Ժիզելում» և ունեցավ մեծ հաջողություն։ Նա Պետերբուրգում պարեց մինչև 1853 թվականը` երբ նրան փոխարինող բերվեցին միանգամից երեք պրիմա-բալերինաներ Լուիզա Ֆլերին, Ռոզա Գիրոն և Գաբրիել Իելլան։ Այդ ընթացքում բալետմեյստերներ Օգյուստ Պուարոն, Ալեկսիս Բլաշը, Անտուան Տիտյուսը, Ֆիլիպպ Տալյոնին, Ժյուլ Պեռոն, Մարիուս Պետիպան, Ժոզեֆ Մազիլյեն հերթականությամբ դրեցին ճոխ բալետներ և ընդգրկելով տաղանդավոր արտիստներին՝ աշխատում էին առաջ մղել բալետային ներկայացումները, որոնց նկատմամբ սկսել էին սառել իտալական օպերայի պատճառով։ Այն ժամանակվա պարուհիներից առանձնանում են Աննա Պրիխունովան, Զինաիդա Ռիշարը, քույրեր Ամոսովաները[14], Եկատերինա Սանկովսկայան, Լյուբով Ռադինան, Օլգա Շլեֆոխտը, պարողների մեջ՝ Ֆրեդերիկ Մալավերնը, Բեռնար Ֆլյորին, Նիկոլայ Գոլցը, Թեոդոր Գերինոն, Քրիստիան Յոգանսոնը, Տիմոֆեյ Ստուկոլկինը, Մարիուս Պետիպան, Ժյուլ Պեռոն։ Այն ժամանակվա բալետի քննադատների մեջ էր Վիսարիոն Բելինսկին` նշանավորված Տալյոնիի, Գերինոյի և Սանկովսկայայի մասին հոդվածներով[3]։

20-րդ դար

խմբագրել
 
Ալեքսանդր Շիրյաև, 1904
 
Ալեքսանդր Գորսկի, 1906
 
Միխայիլ Ֆոկին, 1909

20-րդ դարի սկզբին ակադեմիական ավանդույթների կրողն էին Օլգա Պրեոբրաժենսկայան, Մատիլդա Կշեսինսկայան, Վերա Տրեֆիլովան, Յուլյա Սեդովան, Ագրիպինա Վահանովան, Լյուբով Եգորովան, Նիկոլայ Լեգատը, Սամուիլ Անդրիոնովը, Մարիա Կոժուխովան, Օլգա Սոեսիվցևան։

Նոր ձևերի փնտրտուքում Միխայիլ Ֆոկինը հիմնվում էր ժամանակակից կերպարվեստի վրա։ Բալետմեյստրի սիրած բեմական ձևը դարձավ մեկ ակտանի բալետը` լակոնիկ չընդհատվող գործողությամբ։ Միխայիլ Ֆոկինին են պատկանում բալետներ «Արմիդայի Պավիլիոնը» 1907թ., «Շոպենիանան» 1908, «Եգիպտական գիշերները» 1908, «Դիմակահանդեսը» 1910, « Պետրուշկան» 1911, «Պոլովեցյան պարերը» «Իշխան Իգոր» օպերայից 1909: Ֆոկինի բալետներում փայլում էին Թամարա Կարսավինան, Վացլավ Նիժինսկին և Աննա Պավլովան։

«Դոն Քիշոտ» բալետի առաջին ակտը Լյուդվիգ Մինկուսի երաժշտության տակ (Մ.Պետիպի բալետի մոտիվներով) մինչև ժամանակակիցներին է հասել Ալեքսանդր Գորսկոյի խմբագրությունում, 1900:

Ավելի ուշ, 1963 թվականին, ներկայացվեց Միխայլովի, Բալտաչևի և Բրուսկինի կողմից նորացված «Կոնյոկ-Գորբունոկ» բալետը։

1924 թվականից Մարինյան թատրոնում ներկայացումներ էր դնում Ֆեոդոր Լոպուխովը, որի առաջին բեմադրումը եղավ «Մերկ լեռան գիշերը» բալետը, (երաժշտ.` Մոդեստ Մուսորգսկի), այնուհետև 1927 թվականին` Էդվարդ Գրիգի «Սառցե աղջիկը» 1929, «Կարմիր Կակաչը», 1931-ին «Բոլտը» Դմիտրի Շոստակովիչի երաժշտությամբ, 1944-ին՝ «Մանրակրկիտ զգուշություն»-ը Գ.Գերտալի երաժշտությամբ, 1947-ին՝ «Գարնանային հեքիաթ»-ը Բ.Ասաֆյեվի երաժշտությամբ (ըստ Չայկովսկու երաժշտական նյութերի)։

Գրականություն

խմբագրել
  • Ф. Кони. «Б. в С.-Петербурге» (ibid., 1850, кн. III)
  • П. Глушковский. «Б. в России и знаменитый хореограф К. Л. Дидло» (ibid., 1851 года, № IV, VIII и XIII)
  • В. Зотов. «Б. в СПб. Беглый взгляд на его историю» (сезон 1853—1854; ibid., 1854, III)
  • П. Арапов. «Летопись русского театра» (СПб., 1861)
  • А. Вольф. «Хроника петербургских театров» (СПб., часть 1 и 2, 1877; часть 3-я, 1884)
  • Скальковский. «Балет, его история и место в ряду изящных искусств» (СПб., 1 8 82; 2-е изд. 1886).

Հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալետը Ռուսաստանում» հոդվածին։
  • «Балет». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Балет в России
  • БАЛЕТ 20 ВЕКА. Энциклопедия Кольера

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Энциклопедия Кольера. — Открытое общество. 2000
  2. Энциклопедия — История русского балета, танцы, стили танцев
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 «Балет». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. De rebus Mosckovitis", Patav., 1680
  5. Впоследствии стал руководителем создавшейся балетной труппы, её педагогом и первым танцором. На обучение к Лиме были отданы десять детей, через год их количество увеличилось. В 1673 году Лима исполнял «французскую пляску» — балет во французском стиле и первый профессиональный балетный спектакль.
  6. Описанные Рейтенфельсом подвижные пирамиды, вероятно, те самые, которые в числе театральных вещей перевозились из комедийной хоромины села Преображенского (по указу Алексея Михайловича от 23 января 1673 года) во вновь устроенное для театра помещение в Кремлёвском дворце, что «над аптекой». Так, в перечне вещей сказано: «выкрашены голубцом четыре балеты»
  7. 7,0 7,1 Какова история балета в России? — Рутвет
  8. Ю. А. Бахрушин. История русского Балета
  9. Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
  10. М. Еремина. Роман с танцем. СПб, 1998. Стр. 131.
  11. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  12. 12,0 12,1 «История русского балета». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  13. Я. Штелин: Краткое известие о театральных в России представлениях. «С.-Петербургский Вестник», 1779, октябрь, 258
  14. «Читать "Путешествие в Россию" - Готье Теофиль - Страница 83 - Litmir.net». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.