Բալիան դ'Իբելին
Բալիան դը Իբելին (ֆր.՝ Balian d'Ibelin, 1135, Սուրբ Երկիր - 1193), խաչակիր Իբելինների տոհմից, 1177 թ. ամուսնացել է Մարիա Կոմնինի հետ։ 1187 թ. գլխավորել է Երուսաղեմի պաշտպանությունը։
Բալիան դը Իբելին ֆր.՝ Balian d'Ibelin | ||
Բալիանը հանձնում է Երուսաղեմը Սալահ ալ-Դինին։ | ||
| ||
---|---|---|
Մասնագիտություն՝ | Ֆեոդալներ | |
Ազգություն | Ֆրանսիացի | |
Դավանանք | Քրիստոնեություն | |
Ծննդյան օր | 1142 | |
Ծննդավայր | Սուրբ Երկիր | |
Վախճանի օր | 1193 | |
Դինաստիա | Իբելիններ | |
Հայր | Բարիսան դը Իբելին | |
Մայր | Էլվիսա | |
Ամուսին | Մարիա Կոմնենե | |
Զավակներ | Ժան I, Բեյրութի սենյոր, Ֆիլիպ Իբելին Կիպրոսի թագավորության խնամակալ | |
Գործունեություն
խմբագրելԲալիանը բարոն Բարիսան դը Իբելինի որդին էր։ Բալդուին V-ի մահից հետո գոյացած գահակալական վեճերի ժամանակ աջակցում էր Իզաբելլա Երուսաղեմացուն։ Եղել է Ռայմոնդ III-ի համախոհը։ 1187 թվականին Հաթթինի ճակատամարտում Երուսաղեմի թագավորության ջախջախիչ պարտության ժամանակ այն եզակիներից էր, որ կարողացավ փրկվել գերեվարվելուց և մահից։ 1187 թ. վերադառնալով Երուսաղեմ փաստացի դարձավ թագավորության առաջնորդը, ուստի արքան՝ Գի դը Լուզինյանը գերեվարվել էր Հաթթինում։ 1,5 ամիս պատրաստվում էր Երուսաղեմի պաշտպանությանը։ 1187 թ. սեպտեմբերի 20-ից - հոկտեմբերի 2-ը կասեցնում էր սարակինոսների գրոհները, սակայն ուժերի խիստ անհավասարության պատճառով համաձայնեց հոկտեմբերի 2-ին պատվավոր պայմաններով հանձնել քաղաքը, այն բանից հետո, երբ Սալահ ալ-Դինին սպառանաց ոչնչացնել քաղաքում գտնվող մուսուլմանական սրբավայրերը։
Կերպարը արվեստում
խմբագրելՌիդլի Սքոթի Երկնային արքայություն ֆիլմում Բալիանի կերպարը կերտել է Օրլանդո Բլումը։ Ֆիլմում իրական դեպքերի խիստ փոփոխմամբ նկարագրվում է Բալիանի մուտքը Երուսաղեմ, Հաթթինի ճակատամարտը և Երուսաղեմի պաշտպանությունը։
Գրականություն
խմբագրել- De Expugnatione Terrae Sanctae per Saladinum, translated by James A. Brundage, in The Crusades: A Documentary Survey. Marquette University Press, 1962.
- William of Tyre, A History of Deeds Done Beyond the Sea. E. A. Babcock and A. C. Krey, trans. Columbia University Press, 1943.
- Chronique d'Ernoul et de Bernard le Trésorier, edited by M. L. de Mas Latrie. La Société de l'Histoire de France, 1871.
- La Continuation de Guillaume de Tyr (1184–1192), edited by Margaret Ruth Morgan. L'Académie des Inscriptions et Belles-Lettres, 1982.
- Ambroise, The History of the Holy War, translated by Marianne Ailes. Boydell Press, 2003.
- Chronicle of the Third Crusade, a Translation of Itinerarium Peregrinorum et Gesta Regis Ricardi, translated by Helen J. Nicholson. Ashgate, 1997.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալիան դ'Իբելին» հոդվածին։ |