Բախտիարներ
Իրանի հնագույն բնակիչների ցեղերի խումբ
Բախտիարներ (պարս.՝ بختیاری), ցեղերի խումբ հարավ–արևմտյան Իրանում։ Համարվում են Իրանի հնագույն բնակիչները։
Բնակվում են հիմնականում Լուրիստանում, ընդհանուր թիվը մոտ 1 միլիոն է (2001)[1]։ Լեզուն պատկանում է իրանական լեզուների հյուսիսարևմտյան ճյուղին։ Բախտիարները շիա դավանանքի մուսուլմաններ են։ Նրանց մոտ պահպանվել են տոհմատիրական հարաբերությունների մնացորդներ։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Bakhtyari (people)». ethnologue.
Գրականություն
խմբագրել- Трубецкой В․ В․, Бахтиары, М․, 1966․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 240)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բախտիարներ» հոդվածին։ |