Բակուր Ա
Բակուր Ա (ծն. և մահ.թթ. անհայտ), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 161-163 թվականներին։
Բակուր Ա | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տոհմ | Արշակունիներ |
գերիշխան | |
Հավատք | Հայկական դիցաբանություն |
Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամբ, հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվներով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին։
Տրդատ իշխանի գլխավորությամբ հայոց ապստամբությունը Հռոմին հարկադրել է հրաժարվել Մեծ Հայքը Հռոմեական նահանգ դարձնելու մտադրությունից։ Մարկոս Ավրելիոս կայսրը հայկական գահը կրկին հանձնել է Սոհեմոսին։ Բակուրը եղբոր՝ Միհրդատի հետ տարվել է Հռոմ և որդեգրվել Ավրելյան տոհմում։ Բակուրը ձևականորեն շարունակել է կրել «Թագավոր Հայոց Մեծաց» տիտղոսը և համարվել հայկական գահի հավակնորդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 246)։ |