Բահրամ Աֆզալի
Բահրամ Աֆզալի (1938, Իրան - 1984, Թեհրան, Իրան), իրանցի ծովակալ, ծառայել է որպես Իրանի նավատորմի հրամանատար 1980 թվականի մայիս/հունիսից մինչև 1983 թվականի ապրիլի 24-ը[1]: Նրան մահապատժի են ենթարկել 1984 թվականին Իրանի Թուդե կուսակցությանը գաղտնի անդամակցելու համար[1]։
Բահրամ Աֆզալի | |
---|---|
1938 - 1984 | |
Ծննդավայր | Իրան |
Մահվան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Կոչում | rear admiral? |
Մարտեր/ պատերազմներ | Իրանա-իրաքյան պատերազմ |
Կարիերա
խմբագրելԱֆզալին ծնվել է 1937 թվականին[2] Ղոմ քաղաքում[3]։ Հայրը եղել է հոգևորական։ 1957 թվականին ծառայության է անցել Իրանի Կայսերական նավատորմում և հետագա կրթություն ստանալու նպատակով ուղարկվել Իտալիա[2]։ 1961 թվականին ավարտել է Իտալիայի ռազմածովային ակադեմիան[3], որտեղ վերապատրաստվել է մեքենաշինության և նավաշինության ոլորտներում[2]։ Հետագայում 1970 թվականին ստացել է նավերի և սուզանավերի ճարտարապետության թեկնածուի կոչում[3]։
Աֆզալին եղել է Իրանի կայսերական նավատորմի ինժեներ և կապիտան[4]։ 1979 թվականի հեղափոխությունից հետո շարունակել է ծառայել նավատորմում և մասնակցել Իրանա-իրաքյան պատերազմին[4]։ Այնուհետև Իրանի նախագահ Աբոլհասան Բանի Սադրը նրան նշանակել է ռազմածովային ուժերի հրամանատար[5]։ Եղել է Իրանի խորհրդարանի այն ժամանակվա խոսնակ Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանիի հատուկ խորհրդականը[6]։
Ձերբակալություն, դատավարություն և մահ
խմբագրել1983 թվականի սկզբին Աֆզալին Թուդեի կուսակցության հազարից ավելի անդամների հետ ձերբակալվել է ԻԻՀ-ի կողմից[7]։ Դատավարությունն իրականացվել է 1983 թվականի դեկտեմբերին զինվորական տրիբունալի տեսքով, և նրանցից 32-ը դատապարտվել են մահապատժի[8]։ Նրանց դատավորն եղել է Հոջաթ Ալ Իսլամ Մոհամմադ Ռեյշահրին, որը նաև հարցաքննել է Մահդի Հաշեմիին 1986 թվականին[9]։ Դատարանի գտնվելու վայրը երբեք չի բացահայտվել[9]։
Թուդեի այս անդամներից տասը մահապատժի են ենթարկվել[10]։ 1984 թվականի փետրվարի 25-ին Աֆզալին մահապատժի է ենթարկվել Խորհրդային Միության օգտին լրտեսության մեղադրանքով [11][10][12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Boroujerdi, Mehrzad; Rahimkhani, Kourosh (2018). Postrevolutionary Iran: A Political Handbook. Syracuse University Press. էջ 63. ISBN 9780815654322.
- ↑ 2,0 2,1 2,2 Iran Almanac and Book of Facts, vol. 18, Echo of Iran, 1987, էջ 304
- ↑ 3,0 3,1 3,2 Boroujerdi, Mehrzad; Rahimkhani, Kourosh (2018). Postrevolutionary Iran: A Political Handbook. Syracuse University Press. էջ 63. ISBN 9780815654322.
- ↑ 4,0 4,1 «Mr. Bahram Afzali». OMID. Վերցված է 13 February 2013-ին.
- ↑ «30 persons dead, 80 injured in Iranian-Iraqi frontier clash». The Calgary Herald. 2 June 1980. Վերցված է 13 February 2013-ին.
- ↑ Shireen T. Hunter; Jeffrey L. Thomas; Alexander Melikishvili (2004). Islam in Russia: The Politics of Identity and Security. M.E. Sharpe. էջ 506. ISBN 978-0-7656-1282-3.
- ↑ George W. Breslauer (1990). Soviet Strategy in the Middle East. Unwin Hyman. էջ 131. ISBN 978-0-04-445232-4.
- ↑ Sepehr Zabir (2012). The Iranian Military in Revolution and War (RLE Iran D). CRC Press. էջ 115. ISBN 978-1-136-81270-5.
- ↑ 9,0 9,1 Ervand Abrahamian (1999). Tortured Confessions: Prisons and Public Recantations in Modern Iran. University of California Press. էջ 199. ISBN 978-0-520-21623-5.
- ↑ 10,0 10,1 Sepehr Zabir (2012). The Iranian Military in Revolution and War (RLE Iran D). CRC Press. էջ 115. ISBN 978-1-136-81270-5.
- ↑ «Mr. Bahram Afzali». OMID. Վերցված է 13 February 2013-ին.
- ↑ Hunter, Shireen T. (Spring 1987). «After the Ayatollah». Foreign Policy. 66 (66): 77–97. doi:10.2307/1148665. JSTOR 1148665.