Բաղջըլար (թուրքերեն՝ Bağcılar), շրջան Ստամբուլի մարզում։ Համարվում է Ստամբուլ քաղաքի մի մասը։ Գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում։

Բաղջըլար
թուրքերեն՝ Bağcılar
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Կարգավիճակշրջան
Մտնում էՍտամբուլի մարզ
Խոշորագույն քաղաքՍտամբուլ
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2009)724 268
Ազգային կազմթուրքեր, հայեր, հույներ, ալբանացիներ, քրդեր
Կրոնական կազմմուսուլմաններ
Տարածք22
Ժամային գոտիUTC+2
Փոստային ինդեքսներ34203
Ավտոմոբիլային կոդ34
bagcilar.gov.tr

Պատմություն

խմբագրել

Օսմանյան ժամանակաշրջանում այս վայրերում եղել են հունաբնակ գյուղեր։ Հույն-թուրքական բնակչության տեղափոխումից հետո 1920-ական թվականներին այս շրջանները բնակեցվեցին թուրքերով։ Արևելյան և հարավ- արևելյան Անատոլիայից այս գաղթածների հոսքը սկսվեց 1970-ական թվակկաների սկզբին, ինչն էլ նպաստեղ մեծ քանակությամբ անօրինական կառույցների ստեղծմանը։ Դա նպաստեց նաև հանցավորության աստիճանի բարձրացմանը։

1992 թվականին Բաղջըլարը դարձել է առանձին շրջան՝ անջատվելով Բաքըրքյոյից։ Դրանից հետո սկսվել է ոչ լեգալ կառույցների շինարարություն, որը արդյունքում նպաստեց շրջանի արագ տեմպերով զարգացմանը։ 2001 թվականին բացվել է Բաղջըլարի օլիմպիական սպորտհամալիրը, որի բացման արարողությանը մասնակցել է Ժան-Կլոդ Վան Դամը։

Ներկայումս Բաղջըլարը համարվում է Ստամբուլի մարզի ամենախիտ բնակեցված շրջանը։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղջըլար» հոդվածին։