Բաքըրքյոյ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բաքըրքյոյ (թուրքերեն՝ Bakırköy), շրջան Ստամբուլի մարզի եվրոպական մասում։ Համարվում է Ստամբուլի քաղաքի բաղկացուցիչ մաս։
Երկիր | Թուրքիա |
---|---|
Կարգավիճակ | Թուրքիայի շրջաններ և municipality of Turkey? |
Մտնում է | Ստամբուլի մարզ |
Խոշորագույն քաղաք | Ստամբուլ |
Հիմնական լեզու | թուրքերեն, հունարեն, հայերեն |
Բնակչություն (2009) | 218 352 |
Ազգային կազմ | թուրքեր, հույներ, հայեր |
Տարածք | 32,42 |
Ժամային գոտի | UTC+2 |
Ավտոմոբիլային կոդ | 34 |
bakirkoy.gov.tr | |
Պատմություն
խմբագրելՀռոմեական և Բյուզանդական կայսրությունների ժամանակ այստեղ եղել է Եվդոմ բնակավայր (հուն․՝ Ἕβδομον, որը իր հեռավորությամբ յոթերորդն է եղել Կոստանդնուպոլսից։ Վաղես կայսրը այստեղ կառուցել է Մագնավրա կայսերական պալատը, իսկ կայսր Հուստինիանոս I-ը կառուցել է Յուկունդինայե պալատը։ Այստեղ կառուցվել են երկու եկեղեցիներ, որոնք նվիրված են եղել Հովհաննես Մկրտչին։ Դրանցից մեկում թաղված է բյուզանդական Բարսեղ Բ Բուլղարասպանի գլուխը և մնացորդները։
Եվդոմում է գտնվել Մարսի դաշտը, որտեղ թագադրվել են մի շարք կայսրեր՝ Վաղեսը, Արկադիոս Բ-ն, Գոնորիոսը, Թեոդոսիոս Բ Փոքրը, Փոկասը, Նիկեփորոս Փոկասը։
Ավելի ուշ այստեղ է գտնվել Մաքրոհորի բնակավայրը (հուն․՝ Μακροχώρι), որը թուրքերը վերանվանել են Մաքրըքյոյ։ 1878 թվականին հարևան Այաստեֆանոսում կնքվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը՝ Ռուսական կայսրության և Օսմանյան կայսրության միջև։ 1909 թվականին այստեղ տապալվել է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ը։ 1925 թվականին Մաքըրքյոյը վերանվանվել է Բաքըրքյոյ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաքըրքյոյ» հոդվածին։ |