Բանդար Մահշահր
Բանդար Մահշահր (պարս.՝ بندرماهشهر), քաղաք-նավահանգիստ Իրանի հարավ-արևմուտքում` Խուզեսթան օսթանում, Մահշահր շահրեստանի (գավառի) կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 162 797 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Բանդար Մահշահր | ||
պարս.՝ بندرماهشهر | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Խուզեսթան | |
Շահրեստան | Մահշահր | |
Համայնք | Central District? | |
ԲԾՄ | 8 մետր | |
Բնակչություն | 162 797 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | IRDT? | |
Հեռախոսային կոդ | 0652 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Խուզեսթան օսթանի հարավային մասում` Պարսից ծոցի ափին, օսթանի վարչական կենտրոն Ահվազից մոտ 95 կմ հարավ։ Հանդիսանում է կարևոր նավահանգիստ` օգտագործվելով հիմնականում նավթի և նավթի վերամշակման արդյունքում ստացվող նյութերի արտահանման համար։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 162 797 մարդ, որոնք կազմում էին 45 208 տնտեսություն[2]։ Բանդար Մահշահրը Խուզեսթան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Ահվազից, Դեզֆուլից և Աբադանից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1966 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 16 594[4] | 74 248[5] | 88 394[5] | 109 927[6] | 153 778[7] | 162 797[2] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
- ↑ 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 21-ին. Վերցված է դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Khuzestan» (անգլերեն). City Populations.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 5,0 5,1 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանդար Մահշահր» հոդվածին։ |