Բաշկորտոստանի ջրային ռեսուրսներ

Բաշկորտոստանի տարածքը գտնվում է Վոլգա, Ուրալ և Օբ գետերի ավազաններում։ Հանրապետության ջրային ռեսուրսները բաղկացած են հարևան Չելյաբինսկի, Պերմի, Սվերդլովսկի, Օրենբուրգի մարզերից, ինչպես նաև Թաթարստանի Հանրապետությունից տարածք մուտք գործող ջրի քանակից[1]։

Բաշկորտոստանի ջրային ռեսուրսներ
Բելայա գետի ավազանի դիագրամ (Կամա վտակ)
Երկիր Բաշկորտոստան

Ստորգետնյա ջրային ռեսուրսներ

խմբագրել

Բաշկորտոստանի տարածքում ստորգետնյա քաղցրահամ ջրերը գրավում են երկրի տարածքի 95.7 %-ը։ Բնական պաշարները կազմում են 6,5 կմ³/տարի, հաստատված պաշարները` 0,92 կմ³ / տարի։ ԱնդրՈւրալի (Ռուսաստանի տարածք, որը Ուրալյան լեռների արևելյան մասում է) հետ կապված տարածքը բավականին սահմանափակ է քաղցրահամ ջրով, իսկ որոշ շրջաններում այն իսպառ բացակայում է։

Թարմ հիդրոկարբոնատային ստորերկրյա ջրերի գոտին զբաղեցնում է երկրաբանական հատվածի վերին մասը։ Ջրատար հորիզոնների հզորությունը տատանվում են` գետահովիտներում 10 մ-ից մինչև ջրբաժանների վրա հասնելով 200 մ-ի, իսկ բաշկիրական կամարի ստորին պերմի ժամանակաշրջանի հանքավայրերում հասնելով 400 մ-ի և 600 մ-ի` վերին պերմի Բելայա իջվածքի մուլդերում (от գերմ.՝ mulde — տաշտ)։

Բաշկորտոստանի ստորգետնյա ջրային պաշարները կազմում են 17,808 հազ մ3 / օր (սա Վոլգայի շրջանի կանխատեսվող ստորգետնյա ջրային ռեսուրսների ընդհանուր ծավալի 21.02 %-ն է և 2.05 %-ը` ամբողջ Ռուսաստանի ջրերը)[2]։

Բաշկորտոստանը, ընդհանուր առմամբ, ապահովված է քաղցրահամ ջրով, բացառությամբ տարածքի 4.3 %-ը (Հանրապետության կենտրոն, արևմուտք, հյուսիս-արևմուտք և հարավ-արևելք)։ Հենց այս շրջաններում է ջրամատակարարման կազմակերպումը բարդանում ստորգետնյա ջրային ռեսուրսների բացակայության կամ ջրի անբավարար որակի պատճառով։ Ստորերկրյա ջրերը Բաշկորտոստանում քաղցրահամ ջրի ընդհանուր սպառման 46,17 % են կազմում։

Բաշկորտոստանի ողջ տարածքում բաց են հանքային ջրերի տասնյակ աղբյուրներ, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ կազմ և առանձնահատկություններ։ Բաշկորտոստանի հանգստավայրերը հայտնի են հանրապետության սահմաններից շատ հեռու, օրինակ «Յումատովո», « Յանգա-Տաու », «Յակտի-Կուլ», «Կրասնուսոլսկ» և այլն։

Ներքին ջրային ռեսուրսներ

խմբագրել

Բաշկորտոստանը հազար գետերի ու լճերի հանրապետություն է։ Նրա տարածքը ծածկված է ավելի քան 600 գետերի ընդարձակ ցանցով։ Գրեթե բոլոր գետերը պատկանում են Կասպից ծովի ավազանին, միայն հյուսիսարևելյան մասում, Ուչալինսկի շրջանում, գետերը հոսում են հյուսիսից դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս (Ույ գետ, Միաս գետ)։ Բաշկորտոստանի տարածքում են գտնվում հինգ գետերի ավազաններ՝ Բելայա, Ուրալ, Տոբոլ, Իկա և Բույ։

Գետային ցանցը զգալիորեն նվազում է լեռներից դեպի հարթավայրեր և հյուսիսից հարավ ուղղությամբ։ Բաշկորտոստանի գետերը հիմնականում ձնառատ են, որոնք բնութագրվում են հստակ արտահայտված գարնանային հեղեղով, աշնանային անձրևներից թեթևակի բարձրացումով և համեմատաբար կայուն ձմեռային մակարդակներով։ Լեռնային շրջանների գետերը բնութագրվում են ամռանը և աշնանը հեղեղումների մակարդակի հաճախակի բարձրացմամբ։ Հարթավայրային և տափաստանային գետերին բնորոշ է հարթավայրային գետերին բնորոշ ռեժիմ։

Հիմնական գետեր
Ագիդել-Բելայա 1430 կմ
Կարիդել-Ուֆա 918 կմ

Բաշկորտոստանն ընդհանուր առմամբ ունի մոտ 800 լիճ։ Նաև հանրապետության տարածքում զգալի թվով լճակներ և ջրամբարներ կան[3]։

Գետեր և լճեր

խմբագրել
 
Ասլիկուլ լիճ
 
Չեբարկուլ լիճ

Բաշկորտոստանի ամենահայտնի գետեր

խմբագրել

Ամենամեծ լճեր

խմբագրել

Խմելու ջրի խնդիր

խմբագրել

Ջրի աղտոտման հիմնական պատճառը երկրաբանական միջավայրում տեխնածին գործոնների ազդեցությունն է, որը խաթարում է գեոէկոլոգիական հավասարակշռությունը։

Բաշկորտոստանի ջրային ռեսուրսների համար լուրջ վտանգ է ներկայացնում հանքային և օրգանական նյութերի հեռացումը դաշտերից, գյուղատնտեսական և անասնաբուծական օբյեկտներից կեղտաջրերը, ինչպես նաև հանքարդյունաբերական և հարստացման ձեռնարկությունների օգտագործած ջրերը։

Ծանոթագրություներ

խմբագրել
  1. «Республика Башкортостан». www.water-rf.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 26 вересня 2020-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  2. «Водные ресурсы Башкортостана». bashkortostan-nature.narod.ru. Արխիվացված է օրիգինալից 18 лютого 2020-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Водные ресурсы Башкортостана » Родники святые минеральные источники термы купели России». Родники святые минеральные источники термы купели России (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 16 лютого 2020-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.

Արտաքին հղումների

խմբագրել