Բեխչետի հիվանդություն
Բեխչետի հիվանդություն (ԲՀ), բորբոքային բնույթի հիվանդություն, որն ախտահարում է մարմնի տարբեր հատվածներ[8]։ Ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են բերանի ցավոտ խոցերը, սեռական օրգանների խոցները, աչքի բորբոքումը, արթրիտը[8][9]։ Խոցային ախտահարումները սովորաբար տևում են մի քանի օր[8]։ Ավելի հազվադեպ կարող է դիտվել գլխուղեղի կամ ողնուղեղի ախտահարում, կարող են առաջանալ թրոմբներ, անևրիզմաներ, կամ կուրություն[8][9]։ Հաճախ ախտանիշները անցողիկ են[9]։
Բեխչետի հիվանդություն | |
---|---|
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | իմուն համակարգ |
Հիվանդության ախտանշաններ | Աֆթաներ[1], ulceration of vulva?[1], erythema nodosum?[1], cutaneous pustular vasculitis?[1], Ծիածանաբորբ[1], retinal vasculitis?[1], hypopyon?[1], որովայնային ցավ[1], սրտխառնոց[1], լուծ[1], Արյունախխում[1], թոքամզի բորբոքում[1], հազ[1], տենդ[1], հոդաբորբ[1], մենինգոէնցեֆալիտ[1], aseptic meningitis?[1], Սրտակրանքի բորբոքում[1], pathergy?[2], Պզուկ[2], խրոնիկական տարածուն ցավ[2] և բորբոքում[3] |
Վնասում է | արյունատար անոթներ |
Բժշկական մասնագիտություն | Իմունոլոգիա և ռևմատոլոգիա |
Անվանվել է | Hulusi Behçet? |
Բուժում | Կորտիկոստերոիդներ[4], TNF inhibitor?[5], interferon alpha 2?[6][7], Ազաթիոպրին և Իմունոգլոբուլինային թերապիա |
Behçet's disease Վիքիպահեստում |
Հիվանդության առաջացման պատճառը հայտնի չէ[9]։ Համարվում է, որ այն ունի գենետիկ նախատրամադրվածություն[8]։ Բեխչետի հիվանդությունը վարակիչ չէ[9]։ Ախտորոշումը դրվում է մեկ տարվա ընթացքում նվազագույնը երեք անգամ բերանի խոց ունենալու և առնվազն հետևյալ երկուսի առկայության դեպքում՝ սեռական օրգանների խոցեր, աչքի բորբոքում, մաշկի խոցային ախտահարումներ, դրական պատերջի թեստ[9]։
Բուժում չկա[9]։ Բուժման մեջ կարող են կիրառվել իմունաճնշիչ դեղորայք, որոնց թվին են դասվում կորտիկոստերոիդները։ Օգնում է նաև ապրելակերպի փոփոխությունը[9]։ Լիդոկայինով բերանի ողողումը որոշակիորեն կարող է օգնել ցավի նվազման հետ կապված[8]։ Կոլխիցինը նվազեցնում է հիվանդության գրոհների քանակը[8]։ Վիճակը ժամանակի ընթացքում թեթևանում է[8]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայում Բեխչետի հիվանդությունը հազվադեպ է հանդիպում ի տարբերություն Միջին Արևելքի և Ասիական երկրների[8]։ Օրինակ, Թուրքիայում հազար բնակչից երկուսը ունի Բեխչետի հիվանդություն[8]։ Հիվանդության սկիզբը հիմնականում դիտվում է անհատի կյանքի երկրորդ կամ չորրորդ տասնամյակում[8][9]։ Հիվանդությունը 1937 թվականին նկարագրվել է թուրք մաշկաբան Հուլուսի Բեխչետի կողմից[10]։
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելՄաշկ և լորձաթաղանթներ
խմբագրելԳրեթե բոլոր Բեխչետի հիվանդությունից տառապող հիվանդները բերանի խոռոչում ունենում են այս կամ այն տեսակի ցավոտ խոցային ախտահարումներ[11]։ Դրանք համարվում են տարբեր ձև ունեցող աֆթոզ խոցերի կամ սպի չառաջացնող բերանի բորբոքային ախտահարումների տեսակ[11]։ Բորբոքային ախտահարումները համարժեք են աղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ առկա փոփոխությունների հետ և դրանք ունեն կրկնվելու հակում[11]։ Սեռական օրգանների ցավոտ խոցային վերքերը սովորաբար ձևավորվում են հետանցքի, ծլիկի, փոշտի մաշկի շրջանում և առաջացնում են սպիներ յոթանասունհինգ տոկոս հիվանդների մոտ[11]։ Բացի այդ, հիվանդները կարող են ներկայանալ հանգուցավոր մաշկաբորբով (էրիթեմայով), մաշկի բշտիկային անոթաբորբով, և վերքերով, որոնք հիշեցնում են փթախտային թարախամաշկություն[11]։
Աչքեր
խմբագրելԱչքի բորբոքային հիվանդությունները կարող են զարգանալ հիվանդության վաղ շրջանում և կարող են բերել տեսողության կորստի քսան տոկոս դեպքերում։ Ոսպնյակի ներգրավումը պրոցեսի մեջ կարող է լինել հետին ուվեիտի, առաջային ուվեիտի կամ ցանցաթաղանթի բորբոքման տեսքով։ Առաջային ուվեիտը բնորոշվում է աչքերի ցավոտությամբ, կարմիր կոնյուկտիվայով, հիպոպիոնով՝ աչքի առաջնային խցիկի բորբոքային ախտահարմամբ, տեսողության նվազմամբ, իսկ հետին ուվեիտը արտահատվում է տեսողության անցավ անկմամբ կամ պղտորված տեսադաշի առաջացմամբ։ Աչքի ախտահարման հազվադեպ տեսակ է ցանցաթաղանթի անոթաբորբը, որը նույնպես, դրսևորվում է տեսողության անցավ նվազմամբ կամ պղտորված տեսադաշտով[11]։
Տեսողական նյարդի ընդգրկումը Բեխչետի հիվանդության ժամանակ հազվադեպ է։ Այն սովորաբար դրսևորվում է արագ զարգացող տեսողական նյարդի ապաճումով և տեսողության անկմամբ։ Ինչևէ, տեսողական նյարդի ապաճման դեպքեր (ավելի հստակ առաջային տեսողական նյարդի ախտահարման դեպքեր) նույնպես նկարագված են[12]։ Տեսողական նյարդի ապաճումը համարվում է տեսողության կորստի ամենահաճախ հանդիպող պատճառը։ Բեխչետի հիվանդությունը կարող է ընթանալ առաջնային կամ երկրորդային ճանապարկներով տեսողական նյարդի ընգրկմամբ։ Տեսողական պտկիկի այտուցը, որը հետևանք է սինուսների կարծրենու թրոմբավորման[13] և տեսողական պտկիկի ապաճումը, որպես ցանցաթաղանթի հիվանդության հետևանք նկարագրված են որպես Բեխչետի հիվանդության ժամանակ հանդիպող տեսողական նյարդի երկրորդային ախտահարման հետևանք[14][15]։
Տեսանյարդի սուր ախտահարման նշանները և ախտանշաներն են՝ տեսողության անցավ կորուստը, որը կարող է լինել մի կամ երկկողմանի, սուր տեսողության նվազումը, գունավոր տեսողության նվազումը, կապակցված կենտրոնաձիգ բբի դեֆեկտը, կենտրոնական բնույթի սկոտոման (տեսադաշտի կենտրոնական մասի մթնեցում), այտուցված տեսողական դիսկը, դեղին բծի այտուցը, հետկոճղեզային ցավը։ Բեխչետի հիվանդության ժամանակ մեծանում է տեսողական նյարդի ատրոֆիայի հավանականությունը, երբ այդ ախտանիշները ի հայտ են գալիս մկանալորձաթաղանթային խոցերի հետ համատեղ։ Արագ զարգացող տեսողական նյարդի ապաճումը կարող է լինել սուր տեղողության և գունավոր տեսողության նվազման պատճառ։ Ներգանգային գերճնշումը պտկիկի այտուցի հետ միասին նույնպես կարող է դիտվել այս հիվանդության դեպքում։
Աղեստամոքսային համակարգ
խմբագրելԱղեստամոքսային համակարգի ներգրավումը հիվանդության ժամանակ դիտվում է որովայնացավի, սրտխառնոցի, լուծի՝ արյունով կամ առանց դրա տեսքով։ Ախտահարման մեջ է ընդգրկվում հիմնականում իլիոցեկալ փականը[11]։ Հիվանդները հաճախ գանգատվում են որովայնացավից, վքնածությունից, ընդհանուր որովայնային անհարմարաությունից, որը հիշեցնում է գրգռված աղու համախտանիշի ժամանակ դիտվող խնդիրներին։
Թոքեր
խմբագրելԹոքերի ներգրավվումը կլինիկորեն դրսևորվում է արյունախխման, թոքամզի բորբոքմամբ, հազի կամ ջերմության բարձրացման տեսքով։ Ծանր դեպքերում կարող են լինել կյանքին սպառնացող իրավիճակներ։ Օրինակ, եթե թոքային զարկերակում ձևավորվեն անևրիզմատիկ լայնացումներ, քանի որ դրանք հղի են պատռվելու վտանգով, ինչը կբերի արյունահոսության և մահվան[11]։ Հանգույցները, կոնսոլիդացիաները, խոռոչները և բորբոքումը ապակենման բնույթի բնորոշ է այն դեպքերին, երբ պրոցեսի մեջ է ներգրավվում թոքի հյուսվածը[16]։ Նկարագրված եմ նաև թոքային զարկերակի թրոմբոզի դեպքեր։
Հոդեր
խմբագրելԱրթրիտը կամ հոդաբորբը հանդիպում է հիվանդների կեսի մոտ, այն սովորաբար լինում ստորին վերջույթների խոշոր հոդերի ոչ էրոզիվ բազմա կամ օլիգոարթրիտի տեսքով[11]։
Կենտրոնական նյարդային համակարգ
խմբագրելԿենտրոնական նյարդային համակարգի ներգրավվումը հիմնականում լինում է քրոնիկ մենինգոէնցեֆալիտի ժամանակ։ Բորբոքային օջախները ձևավորվում են ուղեղաբնում, հիմային գանգլիոնար հյուսվածքում և սպիտակ նյութում։ Այս նշանները հիշեցնում են Ցրված սկլերոզին։ Քրոնիկական դեպքերում կարող է նկատվել ուղեղաբնի ապաճում։
Նյարդաբանական ներգրավումը լինում է սկսած ասեպտիկ (ոչ բակտերիալ) մենինգիտից մինչև անոթների թրոմբով խցանումը, ինչպիսին է սինուսների կարծրենու թրմբոզը և ուղեղի օրգանական ախտահարման համախտանիշը, որը դրսևորվում է շփոթուցյամբ, ցնցումներով, հիշողության կորստով։ Լսողության հանկարծակի կորուստը հաճախ ասոցացված է վերոնշյալի հետ[11]։ Սրանք հիմնականում ի հայտ են գալիս ավելի ուշ և վատ ելքի նշան են։
Սիրտանոթային համակարգ
խմբագրելՍրտի ախտահարումը հաճախ լինում է սրտապարկաբորբի տեսքով[16]։ Կարող է լինել նաև աորտայի քրոնիկ հետհոսք, որը կապված է աորտայի արմատի բորբոքման հետ[17]։
Անոթային համակարգ
խմբագրելՀիմնականում, 7-29 տոկոս հիվանդների մոտ պրոցեսի մեջ են ընդգրկվում նաև անոթները, որոնցից 15 տոկոս դեպքերում ախտահարվում են զարկերակները։ Զարկերակների բորբոքումը իր մեջ պարունակում է ավելի բարձր ռիսկ։ Հիմնական ախտահարումները լինում են ստենոզների և անևրիզմաների կամ կեղծ անևրիզմաների տեսքով[18]։
Պատճառագիտություն
խմբագրելՀիվանդության առաջացման պատճառը հստակ սահմանված չէ, բայց այն բնորոշվում է որպես աուտոբորբոքային անոթային հիվանդություն։ Հիմանակնում, ախտորոշումը դրվում է բացառման սկզբունքով, սակայն հնարավոր է ճիշտ ախտորոշել ախտաբանական օջախի զննմամբ[19]։
Հիվանդության առաջացման հիմանական մեխանիզմը աուտոիմունն է, որը ըստ բնորոշման գերակտիվացած իմունային համակարգն է, որը ախտահարում է հիվանդի սեփական մարմինը։ Պրոցեսի մեջ են ներառվում Т-բջիջները, մասնավորապես Th 17 տարատեսակը, որը կարևոր միավոր է համարվում հիվանդության առաջացման մեջ[16]։ Հիմնական առաջացման պատճառը պարզ չէ։ Փաստացի, չկան ապացույցներ թե ինչու է իմունային համակարգը նման կերպ դրսևորվում Բեխչետի հիվանդության ժամանակ։ Կա կարծիք, որ հիվանդության առաջացման գործում գենետիկ կոմպոնենտն էլ է ներգրավված, քանի որ հիվանդների հարազատները ավելի շատ են ունենում հիվանդության դրսևորումները համեմատած ընդհանուր բնակչության հետ։
Կան հետազոտություններ ըստ որոնց նախորդող վարակները եղել են դրդապատճառ իմունային համակարգի ակտիվացման և Բեխչետի հիվանդության առաջացման հարցում։ Ջերմային շոկի սպիտակուցները (ՋՇՍ) առկա են որոշ բակտերիաների մոտ և ծառայում են որպես վտանգի նշան իմունային համակարգի համար։ Ինչևէ, մարդկանց և բակտերիաների Ջերմային շոկի սպիտակուցները ունեն նմանություններ միմիանց հետ[20]։ Հակա-HSP60 և հակա-HSP65 հակամարմինները, որոնք ուղղված են Ստրեպտոկոկի (մասնավորապես S. sanguinis և S. pyogenes) և Mycobacterium tuberculosis կողմից արտադրվող Ջերմային շոկի սպիտակուցների նկատմամբ կարող են ուղված լինել նաև մարդու Ջերմային շոկի սպիտակուցների ուղղությամբ, որի հետևանքով առաջում են Նեյրոբեխչետին բնորոշ ախտանիշները և ուվեիտը[21]։
Կա կապ Բեխչետի հիվանդության և GIMAP (Գլյուտամինտրիֆոսֆատիների իմունային համակարգ ասոցացված սպիտակուցներ ) սպիտակուցների ընտանիքի միջև, որոնք կոդավորվում են 7-րդ քրոմոսոմի երկար թևին գտնվող գեներով (7q36.1)[22]։ Անջատված գեներն են GIMAP1, GIMAP2 և GIMAP4։
Ախտաֆիզիոլոգիա
խմբագրելԲեխչետի հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է Միջին Ասիայի Մետաքսի ճանապարհի շուրջ գտնվող տարածքում և Կենտրոնական Ասիայում։ Դա է պատճառը, որ այս հիվանդությունը հայտնի է նաև Մետաքսի ճանապարհի հիվանդություն անվանմամբ։ Այնուամենայնիվ, այս հիվանդությունը չի սահմանափակվում միայն այդ տարածքով։ Կան շատ հետազոտություններ, որոնք նկարագրում են հիվանդության և HLA-B51 միջև կապը[24]։ HLA-B51 ավելի հաճախ հանդիպում է Միջին Արևելքից դեպի Հարավ-արևելյան Սիբիրի տարածքում, ըստ որոշ հետազոտություններում B51-ի հանդիպման հաճախականությունը երեք անգամ ավելի բարձր է քան այլ պոպուլյացիաներում։ Ինչևէ, B51 չի հայտնաբերվում այն դեպքերում, երբ հիվանդության առաջացումը պայմանավորված է որոշակի SUMO4 գենի հետևանքով[25] և, բացի այդ ախտանիշները ավելի թեթև են, երբ առկա է HLA-B27 լեյկոցիտար հակածինը[26]։ Ներկայումս չկա հայտնաբերված հիվանդության առաջացման վարակային պատճառ, սական ցույց է տրված, որ S. sanguinis բակտերիաները ունեն համարժեք անտիգենություն[27]։
Բեխչետի հիվանդության ժամանակ, այն անոթաբորբը, որը առաջանում է ակնանյարդը սնուցող անոթում կարող է տեսողական նյարդի հարաճող ապաճման պատճառ լինել։ Տեսանյարդի սուր ապաճման հյուսվածքաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ տեսանյարդի աքսոնալ հատվածը փոխարինվել է ֆիբրոզային աստրոցիտներով առանց ցանցաթաղանթի փոփոխության։ Կենտրոնական նյարդային համակարգի ներգրավվումը Բեխչետի հիվանդության ժամանակ նպաստում է գանգուղեղային գերճնշման առաջացման, որը հիմնակնում կապված է սինուսների կարծրենու թրոմբներով խցանման[13] և տեսանյարդի երկրորդային ատրոֆիայի հետ։
Ախտորոշում
խմբագրելՉկա սպեցիֆիկ կամ բնորոշ թեստ կամ տեխնիկա, որի շնորհիվ հնարավոր լինի ախտորոշել հիվանդությունը, սակայն Միջազգային աշխատանքային խմբի կողմից սահմանված ախտորոշիչ չափանիշները ունեն բարձր զգայունություն և սպեցիֆիկություն[11][28]։ Բեխչետի հիվանդության ժամանակ առաջացող ախտահարումները, ինպիսին է օրինակ բերանի խողային վերքը, նման է Հերպեսի վիրուսի կողմից առաջացող շրթունքի բորբոքային ախտահարմանը, որի պատճառով նախքան հիվանդությունը ախտորոշելը պետք է կատարվի տարբերակիչ ախտորոշում այլ բոլոր հաճախ հանդիպող պատճառներից։
Եթե հիվանդի մոտ նկատվում է տեսողության և գունային տեսողության սուր անկում, որը ասոցացվում է բերանի խոռոչի մկանալորձաթաղանթային վերքերի հետ, ապա պետք է կասկածել նաև տեսանյարդի ատրոֆիա։ Սա կարևոր է Բեխչետի հիվանդության ժամանակ հատուկ աչքի համար գործելակերպ սկելու նպատակով։ Բեխչետի հիվանդության ախտորոշումը հիմնվում է կլինիկական նշանների՝ բերանի և սեռական օրգանների խոցերի, մաշկի բնորոշ ախտահարումների ( ինչպիսին է հանգուցավոր մաշկաբորբը), ակնեն, ֆոլիկուլիտը, աչքի բորբոքային ախտահարումները և դրական պատերջի թեստը։ Բորբոքային ցուցանիշները ինչպիսին են Էրիթրոցիտների նստեցման արագույունը կամ Ց ռեակտիվ սպիտակուցը կարող են լինել բարձր։ Տեսողության ստուգումը ներառում է ճեղքալույսի օգտագործումը, տեսողական կոհերենտային տոմոգրաֆիայի օգտագործումը (նյարդի վիճակը գնահատելու նպատակով), վիզուալ/տեսողական դաշտի սուգումը, ակնահատակի զննումը, որպեսզի ժամանակին հայտնաբերվի տեսողական դիսկի ատրոֆիան և ցանցաթաղանթի հիվանդությունը, հատակի անգիոգրաֆիան, տեսողական պոտեցիալների գնահատումը, որը կարող է լինել նվազած։ Որոշ հիվանդների մոտ կարող է ախտորոշման նպատակով կիրառվի նաև Մագնիսառեզոնանսային շերտագրություն։ Ողնուղեղային հեղուկի հետազոտության արդյունքը կարող է ներկայանալ բարձր սպիտակուցների առկայությամբ՝ պլեոցիտոզով կամ առանց դրա։ Անոթագրությունը կարող է կիրառվել սինուսների կարծր թաղանթի թրոմբոզով խցանումը հայտնաբերելու նպատաով։
Ախտորոշիչ գործելակերպ
խմբագրելԵլնելով Միջազգային ուսումնական խմբի գործելակերպի, հիվանդի մոտ ախտորոշվում է Բեխչետի հիվանդություն[28], երբ նա ունի բերանի խոռոչի աֆթոզ խոցեր (ցանկացած ձևի, չափսի, կամ քանակի՝ ամենաքիչը երեք անգամ տասներկու ամսվա ընթացքում), և ստորև նշված մեծ չափանիշներից 2 կամ փոքր չափանիշներից 4-ը։
Մեծ չափանիշներ՝
- Աչքի բորբոքում (ծիածանաթաղանթի բորբոքում, ուվեիտ, ցանցաթաղանթի անոթաբորբ, բջիջներ ապակենման մարմնիկում)
- սեռական օրգանների խոցեր (այդ թվում անալ խոցեր և վերքեր սեռական օրգանների շրջանում, ամորձիների այտուց կամ էպիդիդիմիս (ամորձիների թաղանթի բորբոքում) տղամարդկանց մոտ)
- Պատերջիի ռեակցիա (բշտիկ 2մմ մեծ դիամետրով, որը առաջանում է ծակելուց 24-48 ժամ անց)։ Պատերջիի թեստը ունի 95-100 տոկոս սպեցիֆիկություն, սակայն այն հաճախ լինում է բացասական ամերիկացի և ևրոպացի հիվանդների մոտ[11]
- Մաշկի բորբոքումներ (պապուլո-պուստուլյոզ, ֆոլիկուլիտ՝ մազարմատի բորբոքում, հանգուցավոր մաշկաբորբ, ակնե ոչ դեռահասների մոտ, ովքեր չեն ստանում կորտիկոստերոիդներ)
Լինում են դեպքեր, երբ չնայած մշակված ախտանիշների հիվանդության ախտորոշելը ներկայացնում է դժվարություն։ Կան հատուկ մշակված ախտանիշներ և նշաններ, որոնք օգնում են բժիշկին ախտորոշման հարցում։
Փոքր չափանիշներ՝
- արթրիտ/արթրալգիա
- սիրտանոթային խնդիրներ բորբոքային ծագման
- Անձի պահվածքի փոփոխություններ, պսիխոզ
- խորադիր երակների թրոմբով խցանում
- էպիդիդիմիտիս ՝ ամորձիների հյուսվածքի բորբոքում
- ծայրահեղ հոգնածություն
- Կրծքավանդակում կամ թոքերում բորբոքային բնույթի խանգարումներ
- Բերանի խոռոչի խոցեր
- Նյարդային համակարգի ախտահարման նշաններ
- խնդիրներ լսողության և հավասարակշռության հետ
- Ստամոքսի կամ Աղիքների բորբոքում
- մակերեսային թրոմբոֆլեբիտ
- ընտանիքի անդամներ, ովքեր ունեցել են ախտորոշված Բեխչետի հիվանդություն
Բուժում
խմբագրելՆերկայումս բուժումը նպատակ ունի ախտանիշները թեթևացնել, նվազեցնել բորբոքումը, և կառավարել իմունային համակարգը։ Բեխչետի հիվանդության ժամանակ բերանի խոցերի բուժման հետ կապված բարձր որակի ապացուցողական տվյալները աղքատ են[29]։
Բարձր չափաբաժնով կորտիկոստերոիդներով թերապիան հաճախ կիրառվում է ծանր ախտահարումների ժամանակ[30]։ Հակա-ՈՒՆԳ-ով բուժումը, ինչպիսին է Ինֆլիքսիմաբը, ցույց է տրվել բարձր արդյունավետություն ուվեիտի բուժման հարցում[31][32]։ Մեկ այլ հակա-ՈւՆԳ դեղորայք՝ էտաներցեպտը, կիրառվում է հիմնականում մաշկի և լորձաթաղանթների բորբոքումների ժամանակ[33]։
Ինտերֆերոն ալֆա-2ա դեղորայքը կարող է լինել արդյունավետ այլընտրանքային բուժում, մասնավորապես սեռական կամ բերանացի խոցերի համար[34], ինչպես նաև աչքի բորբոքումների համար[35]։ Ազատրիոպրինը, երբ օգտագործվում է ինտերֆերոն ալֆա -2բ դեղորայքի հետ, ցույց է տալիս բարձր արդյունավետություն[36]։ Կոլխիցինը նույնպես ունի արդյունավետություն որոշ սեռական խոցերի, հանգուցավոր մաշկաբորբի, արթրիտների բուժման հարցում[37]։
Թալիդոմիդը նույնպես օգտագործվել է, որպես իմունճնշիչ դեղորայք[38]։ Դապսոնը և Ռեբամիպիդը փոքր հետազոտություններում, ցույց են տվել, որ ունեն արդյունավետություն մկանալորձաթաղանթային բորբոքումների ժամանակ[39][40]։
Ելնելով հանդիպման նվազ հաճախականությունից, Բեխչետի հիվանդության ժամանակ հանդիպող ակնանյարդի ապաճման բուժման մասին բավարար տվյալներ չկան։ Վաղ հայտնաբերումը և վաղ սկսվող բուժումը կարևորվում է։ Ցիկլոսպորինի, հարակնային տրիամցինոլոնի և ներերակային մետիլպրեդնիզոլոնի (որը հետագայում փոխարինվում է բերանացի պրեդնիզոլոնով) օգտագործումը ցույց է տվել արդյունավետություն ակնանյարդի ապաճումը կանխարգելելու հարցում, սակայն ավելի հաճախ տեսողության կորուստը կանխել հնարավոր չի լինում[41]։ Իմունաճնշիչները ինչպիսին են ինտերֆերոն ալֆա և ուռուցքի նեկրոզացնող գործոնի անտագոնիստները կարող են որոշակիորեն ամոքել Բեխչետի հիվանդության ախտանիշները, սակայն դրանք ամբողջովին չեն բուժում։ Եթե ախտահարումը սահմանափակվել է միայն աչքի առաջային խցիկներով, ապա ելքը ավելի բարենպաստ է, քան այն դեպքերում, երբ ախտահարումը ընդգրկել է աչքի հետին խցիկները, մասնավորապես ակնանյարդի ախտահարումը։ Վերջինիս դեպքում ելքը ավելի անբարենպաստ է։ Ակնանյարդի երկրոդային ախտահարումը հաճախ անդարձելի է։ Այն իրավիճակներում, երբ առկա է ներգանգային գերճնշում, իմունաճնշիչ դեղորայքի և կորտիկոստերոիդների օգտագործմանը զուգահեռ լինում է անհրաժեշտություն ողնուղեղային պունցիայի կամ վիրահատական միջամտության անցկացման։
Ներերակային իմունոգլոբուլին G կարող է օգտագործվել ծանր ախտահարումների[42] կամ բարդացած դեպքերի համար[43][44]։
Վիրահատություն
խմբագրելԲեխչետի հիվանդության ժամանակ անոթային ախտահարումների վիրահատական միջամտությունները ունեն բազմաթիվ խոչընդոտներ, ելնելով այն հանգամանքից, որ անոթը սնուցող անոթներում խցանող էնդարտերիտի հետևանքով առաջանում է անոթի միջին շերտի հաստացում և էլաստիկ թելերի առանձնացում։ Այդ պատճառով, անոթային բերանակցումների շրջանում կեղծ լայնացումների հավանականությունը մեծ է։ Կեղծ անևրիզմատիկ լայնացումներ կարող են առաջանալ նաև անգիոգրաֆիայի ժամանակ արված պունկցիայի տեղում կամ էնդովասկուլյար բուժման ընթացքում։ Հետագայում կարող են առաջանալ անոթների վաղ նեղացումներ[18]։
Վերոնշյալը հաշվի առնելով, խորհուրդ չի տրվում ինվազիվ բուժում անցկացնել սուր և ակտիվ բորբոքային պորցեսների ակտիվ փուլի ժամանակ։ Հիվանդության ակտիվության գնահատումը որոշվում է ելնելով ախտանիշների կրկնումից և հետևյալ ցուցանիշների ակտիվության բարձրացումից՝ ԷՆԱ (էրիթրոցիտների նստեցման արագություն) և Ց ռեակտիվ սպիտակուց[18]։
Ներանոթային (էնդովասկուլյար) բուժումը կարող է լինել ավելի արդյունավետ և այլընտրանքային բաց վիրահատության նկատմամբ։ Այն ընթանում է ավելի քիչ հետվիրահատական բարդություններով, ավելի արագ վերականգման ժամանակով, նվազ ինտեսիվ հսկողություն է պահանջում, և այս ամենին զուգահեռ ապահովվում է բաց վիրահատությանը համարժեք բժշկական օգնություն։ Չնայած այս ամենին, Բեխչետի հիվանդության ժամանակակ էնդովասկուլյար բուժման մեթոդը դեռ գտնվում է հետազոտությունների փուլում[18]։
Համաճարակաբանություն
խմբագրելԱյս հիվանդությունը հազվադեպ է հանդիպում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում, բայց հանդիպում է հաճախ Միջին արևելքում և Ասիայում, որը խոսում է հիվանդության հավանական էնդեմիկ ծագման մասին արևադարձային տարածքներում[45]։ Կան վարկածներ, որոնք ենթադրում են, որ նախկինում այդ տարածքների բնակիչները ունեցել են կոնտակտ մահացու վարակների հետ, որի հետևանքով ձևավորվել է գենետիկ փոփոխություններ, ինչը բերել է Բեխչետի հիվանդության զարգացմանը տվյալ տարածաշրջաններում[46]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում․000-20․000 բնակիչների մոտ ախտորոշել է այս հիվանդությունը։ Մեծ Բրիտանիայում հանդիպման հաճախականությունը, ըտս րտականության տվյալների, 1100․000 է[47]։ Ընդհանուր, տղամարդիկ հիվանդանում են ավելի հաճախ քան կանայք[48]։
Համաճարակաբանական հետազոտություններից մեկում ներկայացված է, որ հիվանդների 56 տոկոսի մոտ, ովքեր տառապում են Բեխչետի հիվանդությամբ, զարգացնում են ակնանյարդի ախտահարում մինչը 3 տարեկանը[49]։ Ակնանյարդի ընդգրկումը պրոցեսի մեջ և որպես Բեխչետի հիվանդության առաջին դրսևորում դիտվում է 8․6 տոկոս հիվանդների մոտ[49]։ Ըստ հետազոտության տվյալների, ակնային Բեխչետի հիվանդության ժամանակ տեսանյարդի ընգրկումը հանդիպում է հազվադեխպ։ Այն Բեխչետի հիվանդույութն ունեցեող անհատների մոտ, ովքեր ունեն նաև աչքի ախտահարում, ակնահատակի դիտման ժամանակ տեսանյարդի ապաճում լնում է հիվանդների 17․9 տոկոսի մոտ, իսկ տեսանյարդի դիսկի վնասում 7․4 տոկոսի մոտ։ Այլ դեպքերում, հատակի դիտման ժամանակ նկատվում է անոթների շերտազատում(23 .7%)[14], ցանցաթաղանթի արյունազեղում(9% )[14], մկանային այտուց(11 .3%)[14], ծիածանաթաղանթի երակային ճյուղի խցանում(5. 8%)[14],, ծիածանաթաղանթի այտուց(6. 6%)[14]։ Ցույց է տրվել, որ Բեխչետի հիվանդությամբ տառապողների մոտ տեսողության կորկուստի պատճառ 54 տոկոս հիվանդների մոտ եղել է տեսանյարդի ապաճումը[14]։
Հիվանդության հանդիպման հաճախականությունը մեծանում է հյուսիսից հարավ ուղղությամբ։ Ապացուցված է, որ հիվանդությունը ավելի ծանր է ընթանում այն դեպքերում, երբ հիվանդը երիտասարդ է, սկզբը եղել է աչքի և աղեստամոքսային համակարգի ախտահարումով[50]։
Հղիություն
խմբագրելՔանի որ Բեխչետի հիվանդությունը չի պատկանում հղիության ընթացքում առաջացող հիվանդություններին, ապա, ըստ գրականության տվյալների հղիությունը չի վատացնի հիվանդության ընթացքը, ինչպես նաև, հնարավոր է որոշ վիճակների բարելավում[51][52]։ Սակայն, նկարագրվում են կլինիկական ընթացքի տարբեր դրսևորումներ տարբեր հղիների մոտ, և անգամ նույն հղիի տարբեր հղիությունների ժամանակ[51]։ Մյուս կողմից, հատկանշական է այն, որ Բեխչետի հիվանդությունը մեծացնում է հղիության ընթացքում առաջացող բարդությունների հավանականությունը, վիժման վտանգը, և ոչ պլանային կեսարյան ծննդալուծման հավանականությունը[52]։
Բեխչետի հիվանդությունը կարող է առաջացնել տղամարդու անպտղություն։ Այն առաջանում է որոշ դեպքերում հիվանդության հետևանքով, որոշ դեպքերում դեղորայքի, ինչպիսին է Կոլխիցինը, բացասակն ազդեղությունների հետևանքով։ Կոլխիցինը հայտնի է, որ իջեցնում է սպերմատոզոիդների քանակը[53]
Պատմական ակնարկ
խմբագրելՀիվանդության առաջին նկարագրությունը առաջին պաշտոնական նկարագրություն տրվել է Հ․ Պլանների և Ֆ․ Րեմենովսկիի կողմից։ Նրանք հիվանդությունը նկարագրել են Դերմատոլոգիայի և Սիֆիլիսի մասին հրատարակությունթում (Archiv für Dermatologie und Syphilis), որը տպագրվել է 1992 թվականին[54]։ Բեխչետի հիվանդությունը ստացել է իր անցանումը թուրք մաշկաբան Հուլուսի Բեխչետի անունից։ Նա եղել է առաջին գիտնականը, ով նկարագրել է հիվանդության հիմնական երեք ախտանիշները իր հիվանդի մոտ։ Նա իր հետազոտությունների արդյունքները հրապարակել է Մաշկի և սեռական օրգանների հիվանդություններ գրքում 1936 թվականին[54][55]։ Հիվանդության անվանումը (Morbus Behçet) 1947 թվականին ֆորմալ կերպով որդեգրվել է Ժնևում տեղի ունեցած Մաշկաբանության միջազգային կոնգրեսի ընթացքում։ Հիվանդության նշանները և ախտանշանները նկարագրվել են Հիպոկրատեսի կողմից 5-րդ դարում ՄԹԱ իր Էպիդեմիոն գրքում[56]։
Որոշ աղբյուրներ օգտագործում են Ադամանտիդիասի համախտանիշ կամ Ադամանտիդիաս-Բեխչետի համախտանիշ, ի պատիվ Բենեդիկտոս Ադամանտիդիասի կատարած աշխատանքի[57]։ Ինչևէ, ներկայումս Առողջապահության միջազգային կազմակերպությունը ՀՄԴ-10 կետում հիվանդությունը ներկայացրել է որպես Բեխչետի հիվանդություն։ 1991 թվականին, Սաուդյան Արաբիայում, բժիշկները նկարագրել են նեյրո Բեխչետ հիվանդությունը[58], որի դեպքում Բեխչետի հիվանդությունը ընթանում է ԿՆՀ ախտահարումով, և այն համարվում է որպես ծանր ընթացքով հիվանդություն[59]։ Նեյրոբեխչետի առաջացման մեխանիզմը կամ իմունմիջնորդված է կամ թրոմբով անոթի խցանման հետևանքով[60]։ Տերմինը առաջին անգամ հիշատակվել է 1990 թվականին[61]։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 http://www.worldcat.org/title/rheumatology-medical-knowledge-self-assessment-program-mksap-15/oclc/818341134&referer=brief_results
- ↑ 2,0 2,1 2,2 INTERNATIONALSTUDYGROUPFORBEHC Criteria for diagnosis of Behcet's disease // Lancet / R. Horton — Elsevier BV, 1990. — Vol. 335, Iss. 8697. — ISSN 0140-6736; 1474-547X — doi:10.1016/0140-6736(90)92643-V
- ↑ Disease Ontology — 2016.
- ↑ https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3074751/
- ↑ Kaklamanis P., Sfikakis P. P., Theodossiadis P. G., Katsiari C. G., Markomichelakis N. N. Effect of infliximab on sight-threatening panuveitis in Behçet's disease. // Lancet / R. Horton — Elsevier BV, 2001. — Vol. 358, Iss. 9278. — P. 295—296. — ISSN 0140-6736; 1474-547X — doi:10.1016/S0140-6736(01)05497-6 — PMID:11498218
- ↑ Yilmaz E. Interferon alfa-2a in the treatment of Behçet disease: a randomized placebo-controlled and double-blind study // Archives of dermatology — American Medical Association, 2002. — Vol. 138, Iss. 4. — P. 467—471. — ISSN 0003-987X; 1538-3652 — doi:10.1001/ARCHDERM.138.4.467 — PMID:11939808
- ↑ Kötter I. Human recombinant interferon alfa-2a for the treatment of Behçet's disease with sight threatening posterior or panuveitis // Br. J. Ophthalmol. — BMJ, 2003. — Vol. 87, Iss. 4. — P. 423—31. — ISSN 0007-1161; 1468-2079 — doi:10.1136/BJO.87.4.423 — PMID:12642304
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 «Behçet's Syndrome». NORD (National Organization for Rare Disorders). 2015. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Fleming, Ray (2014 թ․ նոյեմբեր). «Fast Facts About Behçet's Disease». www.niams.nih.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Ball, Gene V.; Fessler, Barri J.; Jr, Bridges (2014). Oxford Textbook of Vasculitis (անգլերեն) (3 ed.). OUP Oxford. էջ 491. ISBN 9780191667022. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 Bolster MB (2009). MKSAP 15 Medical Knowledge Self-assessment Program: Rheumatology. Philadelphia, Pa: American College of Physicians. ISBN 1-934465-30-5.
- ↑ Eye (2011 թ․ հունվարի 7). «Access : A case of anterior ischemic optic neuropathy associated with Behçet's disease : Eye». Nature.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 13,0 13,1 Fujikado T, Imagawa K (1994). «Dural sinus thrombosis in Behçet's disease--a case report». Jpn. J. Ophthalmol. 38 (4): 411–6. PMID 7723211.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 Ozdal PC, Ortaç S, Taşkintuna I, Firat E (2002). «Posterior segment involvement in ocular Behçet's disease». Eur J Ophthalmol. 12 (5): 424–31. PMID 12474927.
- ↑ Kansu T, Kirkali P, Kansu E, Zileli T (1989 թ․ դեկտեմբեր). «Optic neuropathy in Behçet's disease». J Clin Neuroophthalmol. 9 (4): 277–80. PMID 2531168.
- ↑ 16,0 16,1 16,2 Hatemi G, Seyahi E, Fresko I, Hamuryudan V (2012) Behçet's syndrome: a critical digest of the recent literature. Clin Exp Rheumatol
- ↑ Adam C. Ring. Steven S. Agabegi; Elizabeth Agabegi (eds.). Step-up to medicine (3rd ed.). Philadelphia: Wolters Kluwer/Lippincott Williams & Wilkins. էջ 266. ISBN 978-1-60913-360-3.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 Genadiev, Genadi Georgiev; Mortola, Lorenzo; Arzedi, Roberta; Deiana, Giuseppe; Spanu, Francesco; Camparini, Stefano (2017). Surgical Treatment of Angio‐Behçet (անգլերեն). InTech. doi:10.5772/intechopen.68664. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Behcet Disease: Overview – eMedicine Dermatology». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.
- ↑ Direskeneli, H. (2013). «Innate and Adaptive Responses to Heat Shock Proteins in Behcet's Disease». Genetics Research International. 2013. doi:10.1155/2013/249157. ISSN 2090-3154. PMC 3893747. PMID 24490075.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Tanaka, T.; Yamakawa, N.; Koike, N.; Suzuki, J.; Mizuno, F.; Usui, M. (1999 թ․ հունիս). «Behçet's disease and antibody titers to various heat-shock protein 60s». Ocular Immunology and Inflammation. 7 (2): 69–74. doi:10.1076/ocii.7.2.69.4018. ISSN 0927-3948. PMID 10420201.
- ↑ Lee YJ, Horie Y, Wallace GR, Choi YS, Park JA, Choi JY, Song R, Kang YM, Kang SW, Baek HJ, Kitaichi N, Meguro A, Mizuki N, Namba K, Ishida S, Kim J, Niemczyk E, Lee EY, Song YW, Ohno S, Lee EB (2013 թ․ սեպտեմբերի 1). «Genome-wide association study identifies GIMAP as a novel susceptibility locus for Behcet's disease». Annals of the Rheumatic Diseases. 72 (9): 1510–6. doi:10.1136/annrheumdis-2011-200288. PMID 23041938.
- ↑ Ohno S, Ohguchi M, Hirose S, Matsuda H, Wakisaka A, Aizawa M (1982 թ․ սեպտեմբեր). «Close association of HLA-Bw51 with Behçet's disease». Arch. Ophthalmol. 100 (9): 1455–8. doi:10.1001/archopht.1982.01030040433013. PMID 6956266.
- ↑ Durrani K, Papaliodis GN (2008). «The genetics of Adamantiades–Behcet's disease». Semin Ophthalmol. 23 (1): 73–9. doi:10.1080/08820530701745264. PMID 18214795.
- ↑ Hou S, Yang P, Du L, Zhou H, Lin X, Liu X, Kijlstra A (2008 թ․ հոկտեմբեր). «SUMO4 gene polymorphisms in Chinese Han patients with Behcet's disease». Clin. Immunol. 129 (1): 170–5. doi:10.1016/j.clim.2008.06.006. PMID 18657476.
- ↑ Ahn JK, Park YG (2007 թ․ հոկտեմբեր). «Human leukocyte antigen B27 and B51 double-positive Behçet uveitis». Arch. Ophthalmol. 125 (10): 1375–80. doi:10.1001/archopht.125.10.1375. PMID 17923546.
- ↑ Yanagihori H, Oyama N, Nakamura K, Mizuki N, Oguma K, Kaneko F (2006 թ․ հուլիս). «Role of IL-12B promoter polymorphism in Adamantiades-Behcet's disease susceptibility: An involvement of Th1 immunoreactivity against Streptococcus Sanguinis antigen». J. Invest. Dermatol. 126 (7): 1534–40. doi:10.1038/sj.jid.5700203. PMID 16514412.
- ↑ 28,0 28,1 International Study Group for Behçet's Disease (1990 թ․ մայիս). «Criteria for diagnosis of Behçet's disease». Lancet. 335 (8697): 1078–80. doi:10.1016/0140-6736(90)92643-V. PMID 1970380.
- ↑ Taylor J, Glenny AM, Walsh T, Brocklehurst P, Riley P, Gorodkin R, Pemberton MN (2014 թ․ սեպտեմբերի 25). «Interventions for the management of oral ulcers in Behçet's disease». The Cochrane Database of Systematic Reviews. 9 (9): CD011018. doi:10.1002/14651858.CD011018.pub2. PMID 25254615.
- ↑ CMDT (Current Medical Diagnosis & Treatment) 2007, Chapter 20, page 872
- ↑ Sfikakis PP, Theodossiadis PG, Katsiari CG, Kaklamanis P, Markomichelakis NN (2001). «Effect of infliximab on sight-threatening panuveitis in Behcet's disease». Lancet. 358 (9278): 295–6. doi:10.1016/S0140-6736(01)05497-6. PMID 11498218.
- ↑ Sfikakis PP (2002). «Behçet's disease: a new target for anti-tumour necrosis factor treatment». Ann Rheum Dis. 61 Suppl 2 (Suppl 2): ii51–3. doi:10.1136/ard.61.suppl_2.ii51. PMC 1766720. PMID 12379622.
- ↑ Melikoglu M, Fresko I, Mat C, Ozyazgan Y, Gogus F, Yurdakul S, Hamuryudan V, Yazici H (2005). «Short-term trial of etanercept in Behcet's disease: a double blind, placebo controlled study». J Rheumatol. 32 (1): 98–105. PMID 15630733.
- ↑ Alpsoy E, Durusoy C, Yilmaz E, Ozgurel Y, Ermis O, Yazar S, Basaran E (2002). «Interferon alfa-2a in the treatment of Behcet disease: a randomized placebo-controlled and double-blind study». Arch Dermatol. 138 (4): 467–71. doi:10.1001/archderm.138.4.467. PMID 11939808.
- ↑ Kötter I, Zierhut M, Eckstein AK, Vonthein R, Ness T, Günaydin I, Grimbacher B, Blaschke S, Meyer-Riemann W, Peter HH, Stübiger N (2003). «Human recombinant interferon alpha-2a for the treatment of Behçet's disease with sight-threatening posterior or panuveitis». Br J Ophthalmol. 87 (4): 423–31. doi:10.1136/bjo.87.4.423. PMC 1771623. PMID 12642304.
- ↑ Hamuryudan V, Ozyazgan Y, Fresko Y, Mat C, Yurdakul S, Yazici H (2002). «Interferon alpha combined with azathioprine for the uveitis of Behcet's disease: an open study». Isr Med Assoc J. 4 (11 Suppl): 928–30. PMID 12455182.
- ↑ Yurdakul S, Mat C, Tüzün Y, Ozyazgan Y, Hamuryudan V, Uysal O, Senocak M, Yazici H (2001). «A double-blind trial of colchicine in Behcet's syndrome». Arthritis Rheum. 44 (11): 2686–92. doi:10.1002/1529-0131(200111)44:11<2686::AID-ART448>3.0.CO;2-H. PMID 11710724.
- ↑ Hamuryudan V, Mat C, Saip S, Ozyazgan Y, Siva A, Yurdakul S, Zwingenberger K, Yazici H (1998). «Thalidomide in the treatment of the mucocutaneous lesions of the Behcet syndrome. A randomized, double-blind, placebo-controlled trial». Ann Intern Med. 128 (6): 443–50. doi:10.7326/0003-4819-128-6-199803150-00004. PMID 9499327.
- ↑ Matsuda T, Ohno S, Hirohata S, Miyanaga Y, Ujihara H, Inaba G, Nakamura S, Tanaka S, Kogure M, Mizushima Y (2003). «Efficacy of rebamipide as adjunctive therapy in the treatment of recurrent oral aphthous ulcers in patients with Behcet's disease: a randomised, double-blind, placebo-controlled study». Drugs in R&D. 4 (1): 19–28. doi:10.2165/00126839-200304010-00002. PMID 12568631.
- ↑ Sharquie KE, Najim RA, Abu-Raghif AR (2002). «Dapsone in Behcet's disease: a double-blind, placebo-controlled, cross-over study». J Dermatol. 29 (5): 267–79. doi:10.1111/j.1346-8138.2002.tb00263.x. PMID 12081158.
- ↑ Voros GM, Sandhu SS, Pandit R (2006). «Acute optic neuropathy in patients with Behçet's disease. Report of two cases». Ophthalmologica. 220 (6): 400–5. doi:10.1159/000095869. PMID 17095888.
- ↑ Seider N, Beiran I, Scharf J, Miller B (2001 թ․ նոյեմբեր). «Intravenous immunoglobulin therapy for resistant ocular Behçet's disease». Br J Ophthalmol. 85 (11): 1287–8. doi:10.1136/bjo.85.11.1287. PMC 1723778. PMID 11673289.
- ↑ Shutty B, Garg KJ, Swender D, Chernin L, Tcheurekdjian H, Hostoffer R (2012 թ․ հուլիս). «Optimal use of ivig in a patient with Behçet syndrome and common variable immunodeficiency». Ann. Allergy Asthma Immunol. 109 (1): 84. doi:10.1016/j.anai.2012.05.014. PMID 22727170.
- ↑ Beales IL (1998 թ․ դեկտեմբեր). «Gastrointestinal involvement in Behçet's syndrome». Am. J. Gastroenterol. 93 (12): 2633. doi:10.1111/j.1572-0241.1998.02633.x. PMID 9860455.
- ↑ «Behcet's Syndrome: MedlinePlus». nih.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Piga, M; Mathieu, A (2014). «The origin of Behçet's disease geoepidemiology: possible role of a dual microbial-driven genetic selection». Clinical and experimental rheumatology. 32 (4 Suppl 84): S123–9. PMID 24447390.
- ↑ Choices, N. H. S. «Behçet's disease – NHS Choices». www.nhs.uk. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Escudier M, Bagan J, Scully C (2006 թ․ մարտ). «Number VII Behçet's disease (Adamantiades syndrome)». Oral Dis. 12 (2): 78–84. doi:10.1111/j.1601-0825.2005.01144.x. PMID 16476027.
- ↑ 49,0 49,1 Krause L, Köhler AK, Altenburg A, Papoutsis N, Zouboulis CC, Pleyer U, Stroux A, Foerster MH (2009 թ․ մայիս). «Ocular involvement in Adamantiades-Behçet's disease in Berlin, Germany». Graefes Arch. Clin. Exp. Ophthalmol. 247 (5): 661–6. doi:10.1007/s00417-008-0983-4. PMID 18982344.
- ↑ Hatemi G, Seyahi E, Fresko I, Hamuryudan V (2013). «Behçet's syndrome: a critical digest of the 2012–2013 literature». Clin Exp Rheumatol. 31 (3 Suppl 77): 108–117. PMID 24064024.
- ↑ 51,0 51,1 Uzun S, Alpsoy E, Durdu M, Akman A (2003). «The clinical course of Behçet's disease in pregnancy: A retrospective analysis and review of the literature». The Journal of dermatology. 30 (7): 499–502. doi:10.1111/j.1346-8138.2003.tb00423.x. PMID 12928538.
- ↑ 52,0 52,1 Jadaon J, Shushan A, Ezra Y, Sela HY, Ozcan C, Rojansky N (2005). «Behcet's disease and pregnancy». Acta Obstetricia et Gynecologica Scandinavica. 84 (10): 939–944. doi:10.1111/j.0001-6349.2005.00761.x. PMID 16167908.
- ↑ Behçet's disease – Treatment Արխիվացված 5 Ապրիլ 2014 Wayback Machine from National Health Service. Page last reviewed: 22 August 2012
- ↑ 54,0 54,1 Կաղապար:WhoNamedIt
- ↑ Behçet H (1937). «Über rezidivierende, aphtöse, durch ein Virus verursachte Geschwüre am Mund, am Auge und an den Genitalien». Dermatologische Wochenschrift, Hamburg. 105 (36): 1152–1163. Reproduced in Viggor SF, Willis AM, Jawad AS (2011). «Behçet's disease». Grand Rounds. 11: L1–L2. doi:10.1102/1470-5206.2011.L001. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Verity DH, Wallace GR, Vaughan RW, Stanford MR (2003 թ․ ապրիլի 29). «Behçet's disease: from Hippocrates to the third millennium». Br J Ophthalmol. 87 (9): 1175–83. doi:10.1136/bjo.87.9.1175. PMC 1771837. PMID 12928293.
- ↑ B. Adamandiades. Sur un cas d'iritis à hypopyon récidivant. Annales d'oculistique, Paris, 1931, 168: 271–278.
- ↑ Malhotra Ravi (2004). «Saudi Arabia». Practical Neurology. 4 (3): 184–185. doi:10.1111/j.1474-7766.2004.03-225.x.
- ↑ Saleem S (2005). «Neuro-Behçet's Disease: NBD». Neurographics. 4 (2): 1. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մարտի 16-ին.
- ↑ Al-Araji A, Kidd DP (2009 թ․ փետրվար). «Neuro-Behçet's disease: epidemiology, clinical characteristics, and management». Lancet Neurol. 8 (2): 192–204. doi:10.1016/S1474-4422(09)70015-8. PMID 19161910.
- ↑ Su SL, Way LJ, Lin RT, Peng MJ, Wu SC (1990 թ․ մարտ). «Neuro-Behçet's disease: report of three cases with a review of the literature». Gaoxiong Yi Xue Ke Xue Za Zhi. 6 (3): 155–62. PMID 2188002.
Գրականություն
խմբագրել- Yamauchi Y, Cruz JM, Kaplan HJ, Goto H, Sakai J, Usui M (2005). «Suspected simultaneous bilateral anterior ischemic optic neuropathy in a patient with Behçet's disease». Ocul. Immunol. Inflamm. 13 (4): 317–25. doi:10.1080/09273940590950945. PMID 16159724.
- Brissaud P, Laroche L, de Gramont A, Krulik M (1985 թ․ մարտ). «Digital angiography for the diagnosis of dural sinus thrombosis in Behçet's disease». Arthritis Rheum. 28 (3): 359–60. doi:10.1002/art.1780280323. PMID 3884020.
- el-Ramahi KM, al-Kawi MZ (1991 թ․ սեպտեմբեր). «Papilloedema in Behçet's disease: value of MRI in diagnosis of dural sinus thrombosis». J. Neurol. Neurosurg. Psychiatry. 54 (9): 826–9. doi:10.1136/jnnp.54.9.826. PMC 1014525. PMID 1955903.
- Fujikado T, Imagawa K (1994). «Dural sinus thrombosis in Behçet's disease--a case report». Jpn. J. Ophthalmol. 38 (4): 411–6. PMID 7723211.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բեխչետի հիվանդություն հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Questions and answers about Behçet's disease - US National Institute of Arthritis and Musculoskeletal and Skin Diseases
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեխչետի հիվանդություն» հոդվածին։ |