Բիլդ Լիլի տիկնիկ
Բիլդ Լիլի, տիկնիկ, որն Արևմտյան Գերմանիայում արտադրել է Գրեյներ և Հաուսեր ընկերությունը։ Այս տիկնիկի արտադրությունը սկսվել է 1955 թվականի օգոստոսի 12-ին և տևել է մինչև 1964 թվականը։ Տիկնիկի դիզայնն ընտրվել է Ռեյնհարդ Բյությենի՝ Բիլդ տաբլոիդային ամսագրի համար ստեղծված կատակերգական կերպարի հիման վրա։ Տիկնիկը պատրաստված էր պոլիստիրոլից, հասանելի էր երկու չափերով և ուներ 1950-ական թվականներին հատուկ զգեսստապահարանի նմուշներ։ Մատել ընկերության համահիմնադիր Ռութ Հենդլերի ցուցումով ընկերության օգտագործման համար կատարվել է տիկնիկի որոշ հատկանիշների փոփոխում։ Մատել ընկերությունը Լիլի տիկնիկի նկատմամբ իրավունքներ ձեռք է բերել 1964 թվականին, որից հետո դրա արտադրությունը դադարեցվել է, դրա փոխարեն սկսվել է արտադրվել նոր վինիլային տիկնիկ Բարբին։
Պատմություն
խմբագրելԼիլին գերմանացի Ռեյնհարդ Բյությենի՝ Բիլդ տաբլոիդային ամսագրի համար ստեղծված անիմացիոն հերոս էր։ 1953 թվականին ամսագիրը որոշել է նյութականացնել այս հերոսին և վաճառել խանութներում, որի համար կապվել է Օ&M Հաուսեր խաղալիքների ընկերության ներկայացուցիչ Մաքս Վեյսբրոտի հետ։ Վեյսբրոտը տիկնիկի նախատիպը ստեղծել է ըստ Բյությենի ստեղծած կերպարի, որը սկսել է ակտիվորեն վաճառվել 1955 թվականից մինչև 1964 թվականը, այնուհետև, Մատելի կողմից իրավունքների գնումից հետո տիկնիկի արտադրությունը կանգնեցվել է[1][2][3]։
Բիլդ Լիլին հասանելի էր երկու չափով՝ 30 սմ և 19 սմ։ Այն ուներ երեք առանձնահատկություն, որոնք նորություն էին տիկնիկագործության մեջ․ գլուխը և պարանոցը համարվում էին առանձին մասեր, պարանոցը կարված էր ուսերին, իսկ վերևից առանձնանում էր կզակի հետևի կարով, մազերը ոչ թե արմատավորված էին, այլ կտրված էին գլխամաշկից, որը կցված էր թաքնված մետաղական պտուտակով. ոտքերը չէին բաժանվում, երբ նա նստած էր։ Տիկնիկը պատրաստված էր պլաստիկից և ուներ ձևավորած թարթիչներ, գունատ մաշկ և նկարած դեմք՝ դեպի կողք նայող հայացքով, բարձր, նեղ ունքերով և կարմիր շուրթերով։ Նրա եղունգները նույնպես կարմիր գույնով էին ներկված, մազերը բարձր կապված էին, առաջային հատվածում մի փոքր բարձրացած։ Տիկնիկի ականջօղերը և կոշիկները կպած էին մարմնին, վերջույթներն ամրացված էին ռետինե ժապավեններով։ Լիլիի անիմացիոն տարբերակը շիկահեր էր, բայց տիկնիկի տեսակներից մի քանիսը ունեին մազերի այլ գույներ ևս։ Յուրաքանչյուր տիկնիկի մարմնին առկա էր Բիլդի տարբերանշանը, վաճառվում էր խողովակի նմանվող պլաստիկ տուփով, որի հիմքին կար Բիլդ Լիլի գրվածքով խորություն՝ ոտքերի ֆիքսման համար։ Փաթեթավորման հեղինակը Հաուսեր ընկերության տնօրենի զոքանչ Մարթա Մաարն էր[1][4]։
Բարձրահասակ տիկնիկն արժեր 12 գերմանական մարկ, ցածրահասակը՝ 7,5[3]։ Գինը հաշվի առնելով ենթադրվում էր, որ տիկնիկը վաճառվում էր մեծահասակների՝ հատկապես տղամարդկանց համար։ Կրպակների և լրագրավաճառների համար տիկնիկի վաճառքը ծիծաղելի էր, քանի որ նրանց սովորաբար վաճառում էին ծաղիկներ, շոկոլադ և այլ փոքր նվերներ[5][6]։ 1950-ականների գերմանական բրոշուրը փաստում էր, որ Լիլին, իր զգեստապահարանով, համարվում էր ամեն երեկույթի աստղ[2], իսկ 1960-ականների գովազդները ոգեշնչում էին երիտասարդներին՝ իրենց ընկերուհիներին ծաղիկների և նվերների փոխարեն Լիլի տիկնիկ նվիրել։
Արտադրվել է ընդհանուր առմամբ 130000 օրինակ Լիլի տիկնիկ[3]։ Ժամանակի ընթացքում տիկնիկը երեխաների շրջանում նույնպես տարածում է ստացել։ Տարածումից հետո գերմանական մի շարք խաղալիքների գործարաններ սկսեցին Լիլի տիկնիկի համար փոքր տներ, կահույք և այլ աքսեսուարներ արտադրել։ Վերջին տարիներին տիկնիկի զգեստապահարանը մեծամասամբ ներառում էր ավանդական դիրնդլ ոճի հագուստներ։
Լիլին վաճառվում էր հագուստի 1 հավաքածույով․ լրացուցիցիչ զգեստները վաճառվում էին առանձին[6]։ Նրա հագուստի ոճը պատկերում էր 1950-ականների ապրելակերպը․ նա ուներ երեկույթների, լողավազանի և թենիսի համար նախատեսված հագուստ, բամբակյա շորեր, գիշերազգեստ և պոպլինից կոստյումներ։ Հագուստի մեծ մասի դիզայները Մաարն էր[4]։ Լիլիի հագուստի բոլոր տարրերն ունեին արտոնագրեր, որոնք անվանում էին ՊՐԻՄ[4]։
Եվրոպական մի շարք երկրներում, ներառելով Իտալիան և սկանդինավյան երկրները, Լիլին և նրա հագուստները վաճառվում էին որպես երեխաների համար նախատեսված իրեր։ Միացյալ Նահանգներում նրան ուղղակի Լիլի էին անվանում։
Իմիտացիաներ և Բարբի
խմբագրելԲազմաթիվ խաղալիքների գործարաններ (հիմնականում Հոնգ Կոնգում) սկսել են Բիլդ Լիլի տիկնիկին նմանվող տիկնիկների արտադրությունը[1]։ Իսպանիայում ստեղծել են Լիլիին շատ նմանվող տիկնիկ, սակայն այն ուներ ավելի մուգ մաշկի գույն, սպիտակ ականջօղեր և ընդգծված իրան։ Իսպանական հասարակությունն այդ ժամանակներում շատ կոնսերվատիվ էր և պատրաստ չէր ընդունելու այդպիսի հակասող հատկանիշներով տիկնիկի։ Մայրերը դրանք չէին գնում իրենց երեխաների համար, այդ պատճառով խանութները տիկնիկները հետ էին վերադարձնում գործարաններին։
Մատելի Բարբի տիկնիկը, որը սկսել են արտադրել 1959 թվականի մարտից սկսած, հիմնված էր Բիլդ Լիլի տիկնիկի հատկանիշների վրա, որոնց հեղինակային իրավունքները Ռութ Հենդլերը ձեռք է բերել Համբուրգում[1][2][3][7][8][9]։ Առաջին Բարբի տիկնիկը կոշտ պլաստիկի փոխարեն պատրաստվել է վինիլից, ունեցել է առանձին ճյուղերից կազմված, ծայրերում ալիքավոր մազեր, կոշիկներ և ականջօղեր, որոնք մարմնին ամրացված չեն եղել։ Այնուամենայնիվ, չնայած այս տարբերւթյուններին, Բարբի տիկնիկները իրենց ընդհանուր կառուցվածքով և տեսքով շատ բաներով նման էին Լիլի տիկնիկին[6][7]։
Լուիս Մարքսի ընկերությունը Հաուսերից ձեռք է բերել Լիլիի հեղինակային իրավունքները և սկսել է արտադրել Միսս Սեվնթին և փոքրիկ Միսս Մառլեն տիկնիկները[1]։ Դրա անվան՝ այլ կազմակերպությունների կողմից օգտագործման կապակցությամբ Մարքսը հաջողել է բազմաթիվ դատական պրոցեսներում[10]։
Ժառանգություն
խմբագրելՆերկայումս Լիլի տիկնիկը կոլեկցիոներների հետաքրքրության առարկան է, դրանց գինը կարող է մի քանի հազար եվրոյի հասնել՝ կախված տիկնիկի վիճակից, փաթեթավորումից և հագուստից։ Կոբուրգի տիկնիկների թանգարանում ներկայացված ավելի քան 1000 օրինակ տիկնիկներից մեկը Լիլին է՝ հայտնի Բարբիի «տատիկը»[11]։
Լրացուցիչ գրականություն
խմբագրել- Knaak, Silke. Deutsche Modepuppen der 50er und 60er Jahre (German fashion dolls of the Fifties and Sixties); 2005; available at Barbies.de. German and English.
- Warnecke, Dieter. Barbie im Wandel der Jahrzehnte; Heyne 1995. 3-453-08738-0. German.
- Metzger, Wolfram (Ed.): 40 Jahre Barbie-World; Info Verlag 1998. 3-88190-229-5. German.
- "Rolf Hausser's Story" (Interview in the magazine Barbie Bazaar, February 2000).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Bild Lilli Vintage Dolls Identified 1955-1964 German». Dollreference.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Meet Lilli, the High-end German Call Girl who became America's Iconic Barbie Doll». Messy Nessy Chic. 2016 թ․ հունվարի 29. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Klee, Ralf; Trede, Broder-Jürgen (2009 թ․ մարտի 4). «Die erste Barbie: Blondine entführt!». Der Spiegel (German). Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 «Bild-Lilli - the first "Barbie doll"». Bild-Lilli.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ Lord, M. G. (1995). Forever Barbie: The Unauthorized Biography of a Real Doll. Avon. էջեր 25–28. ISBN 0-8027-7694-9.
- ↑ 6,0 6,1 6,2 Gerber, Robin (2009). Barbie and Ruth: The Story of the World's Most Famous Doll and the Woman who Created Her. New York: Collins Business. էջեր 10–13. ISBN 9780061341311.
- ↑ 7,0 7,1 Latson, Jennifer (2015 թ․ մարտի 9). «The Barbie Doll's Not-for-Kids Origins». Time. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Lord, pp. 29–30.
- ↑ «Barbie: The Early History». Plosin.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Clark, Eric (2007). The Real Toy Story: Inside the Ruthless Battle for America's Youngest Consumers. New York: Free Press. էջ 123. ISBN 9780743247658.
- ↑ «Ferienwohnung Müller - Ihr Zuhause in Coburg - Puppenmuseum». www.fewoco.de. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլդ Լիլի տիկնիկ» հոդվածին։ |