Բիոտ

համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում Պրովանս Ալպեր Լազուր ափ տարածաշրջանու

Բիոտ (ֆր.՝ Biot), համայնք Ֆրանսիայի հարավ-արևելքում Պրովանս Ալպեր Լազուր ափ տարածաշրջանում, Ծովափնյա Ալպեր գավառ, Գրասսե շրջան, Անտիբ-3[4]։

ֆր.՝ Biot[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Համայնքcanton of Antibes-Biot?, Ծովափնյա Ալպեր և Գրաս
Մակերես15,54 կմ²
ԲԾՄ9 մետր, 208 մետր
Բնակչություն9880 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ06410[3]
Պաշտոնական կայքbiot.fr(ֆր.)
Բիոտ (Ֆրանսիա)##
Բիոտ (Ֆրանսիա)

Համայնքի տարածքը՝ 15,54 կմ², բնակչությունը՝ 8791 մարդ[5][6] (2006) բնակչության աճի միտմամբ՝ 10 054 մարդ[7] (2012), բնակչության խտություն՝ 647,0 մարդ/կմ²։

Աշխարհագրական դիրք

խմբագրել

Համայնքը գտնվում է, ֆրանսիական Ռիվիերայի Լազուր ափում, Անթիբի արևելքում։

Բնակչություն

խմբագրել

Բիոտում բնակչությունը 2007 թվականին կազմել է 8995 մարդ, ընդ որում 8 տարի ժամանակամիջոցում ավելացել է 21 %-ով։

Տարի Բնակչություն
1793 1 000
1800 1 000
1806 1 078
1821 1 138
1831 1 267
1836 1 273
1841 1 328
1846 1 278
1851 1 268
1856 1 225
1861 1 326
1866 1 367
Տարի Բնակչություն
1872 1 355
1876 1 343
1881 1 345
1886 1 206
1891 1 215
1896 1 336
1901 1 106
1906 1 169
1911 1 186
1921 1 053
1926 1 211
1931 1 293
Տարի Բնակչություն
1936 1 413
1946 1 280
1954 1 513
1962 2 048
1968 2 656
1975 2 745
1982 3 680
1990 5 575
1999 7 411
2006 8 761
2007 8 995
2012 10 054

Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է՝ 9751 մարդ[8], իսկ 2012 թվականին՝ 10054 մարդ[7]։

Բնակչության թվաքանակը
1962196819751982199019992006200720112012
20482656274536805575739587918995975110054

Բնակչության քանակի շարժընթացը[5][9]՝

Էկոնոմիկա

խմբագրել

Դարեր շարունակ, Բիոտի կենտրոնը եղել է բրուտագործական վարպետություն, որը հարմար տեղավորված է բլրի գագաթին, ափից 4 կմ հեռավորության վրա։ Դրան նպաստում է տեղանքի հարուստ ավազը, կավը և մանգանեզին։

Բիոտը հայտնի նաև իր ապակե և կավե սպասքի արտադրությամբ, որոնց մեջ բնակիչները պահում են գինի և ձիթապտուղ։

Ժամանակի ընթացքում, այլ սպասքի հայտնվելու հետ մեկտեղ, Բիոտի բնակիչներից արհեստավորները վերածվեցին նկարիչ-ձևավորողների, սկսեցին ստեղծել անսովոր գեղեցիկ կժեր, անոթներ և սկահակներ։ Ապակի փչելու վարպետությունը փոխել է կավե սպասք արտադրելուն, ինչը շատ բարձր մակարդակի է 18-րդ դարում Բիոտում սկսեցին ապակի արտահանել Անթիբի նավակայան։

2010 թվականից աշխատունակության տարիքի է 6405 մարդ (15-64 տարեկան), 4737-ը եղել են տնտեսապես ակտիվ, 1668-ը՝ ոչ ակտիվ (ակտիվների ցուցանիշ՝ 74,0 %, 1999 թվականին՝ 71,4 %)։ 4737 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում են 4342 մարդ (2289տղամարդ և 2053 կին), 395-ը մնացել են գործազուրկ (171 տղամարդ և 224 կին)։ 1668 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 859-ը աշակերտներն են և ուսանողները, 393-ը թոշակառուները, իսկ մնացած 416-ը՝ ոչ ակտիվ, այլ պատճառներով[10][11]։

2010 թվականին համայնքի տնային տնտեսությունների քանակի 3686 էր, որտեղ ապրում էին 9551,0 մարդ։ Ընդ որում միջին թվով մեկ հարկատուի եկամուտը կազմում է 25 հազար 671 եվրո[12]։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Տեսարժան վայրերը շարքին են դասվում մշակութա-ապակեգործ «La Verrerie de Biot» Արխիվացված 2017-11-16 Wayback Machine , քաղաքի պատմական թանգարանը Բիոտի կավագործությունը (Musée histoire et céramique Biotoises), բոնսայի դենդրարիումը (Bonsai Arboretum), տարածքը 3000 քառակուսի մետր։

Բիոտայի մյուս հայտնի տեսարժան վայրը՝ Ֆեռնանի թանգարանն է (Musée national Fernand Léger), որտեղ բնութագրվում են 350 վարպետներ։

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 14 августа 2015-ին.
  5. 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 14 августа 2015-ին.
  6. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 14 августа 2015-ին.
  7. 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 14 августа 2015-ին.
  8. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 14 августа 2015-ին.
  9. «Население коммуны Биот» (ֆրանսերեն). cassini.ehess. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 14 августа 2015 года-ին.
  10. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 14 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  11. «Base chiffres clés: emploi - population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 14 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  12. «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 14 августа 2015-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.

Արտաքին հղումներ

խմբագրել

«French Riviera Traveller». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 22-ին.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիոտ» հոդվածին։