Ծովափնյա Ալպեր
Ծովափնյա Ալպեր (ֆր․` Alpes-Maritimes Ալպ-Մարիտիմ), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավարևելյան ծայրամասում, անունն ստացել է Ալպեր լեռներից։ Սահմանակից է արևմուտքում` Վար և Վերին Ալպերի Պրովանս դեպարտամենտներին, արևելքում՝ Իտալիային Մոնակոյի իշխանությանը, հարավում՝ Միջերկրական ծովին։ Կենտրոնն է Նիս քաղաքը։ Բնակչության քանակով (1 մլն. 85 հազար) Ֆրանսիայում իններորդն է[1]։
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Պրովանս-Ալպեր-Լազուր ափ | ||||
Վարչկենտրոն | Նիս | ||||
Ամենաբարձր կետ | Cime du Gélas? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2006) | 1 082 465 | ||||
Խտություն | 250 | ||||
Տարածք | 4 299 | ||||
Հիմնադրված է | հունիսի 23, 1860 թ. | ||||
Սահմանակցում է | Վերին Ալպերի Պրովանս, Վար, Պիեմոնտ, Լիգուրիա, Կունեո և Իմպերիա | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-06 | ||||
Անվանված է | Ալպեր, ծով և Միջերկրական ծով | ||||
cg06.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 06։
Պատմություն
խմբագրելԴեռևս Հռոմի կայսրության ժամանակներում՝ մ.թ.ա. 14 թվականին Օկտավիանոսի որոշմամբ ստեղծվել է Ծովափնյա Ալպեր անունով ռազմական շրջան։ Նույնանուն դեպարտամենտ եղել է 1793-ից 1815 թվականներին, սակայն, մի փոքր այլ սահմաններով, ներկայիս սահմանները ձևավորվել են 1947 թվականին։
Ժողովրդագրություն
խմբագրելԵրբ 1860 թվականին Նիցցան դարձավ Ֆրանսիայի մաս, այն մի փոքրիկ քաղաք էր, դեպարտամենտի բնակչությունը հասնում էր 200 հազարի։ Սակայն բնակչությունն աճում էր արագ և 20-րդ դարի սկզբի 300 հազարից դարձել է մեկ միլիոնից ավելի։ Բնակչության տարիքը բարձր է, որը պայմանավորված է երկրի բնակչության ծովափին մեկուսանալով։
Ներկայումս բնակչությունը կենտրոնացված է Անտիբ, Կանն, Գրաս, Նիս և Մենտոն քաղաքային շրջաններում։
INSEE-ի տվյալներով դեպարտամենտում 2011 թվականին ծնված երեխաների 39.5%-ն ունի արտասահմանում ծնված առնվազն մեկ ծնող։ 15.4%-ը հյուսիսային Աֆրիկայում ծնված հորից է[2]։
Մշակույթ
խմբագրել- Դեպարտամենտի տարածքում անցկացվող մշակութային միջոցառումներն են՝
- Կաննի կինոփառատոնը;
- Պարի միջազգային փառատոնը՝ ամեն երկրորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին;
- «Խաղերի միջազգային փառատոնը» Կաննում, փետրվարին;
- «Միջազգային գաստրոնոմիական փառատոնը» Մուժենում;
- «Նիսի ջազային փառատոնը»;
- «Գրքի փառատոնը»` ամեն տարվա հոկտեմբերի սկզբին (21-րդը եղել է 2008 թ.);
- «Շագանակի փառատոնը»;
- Նշանավոր թանգարանների մեջ են մտնում՝
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ծովափնյա Ալպեր դեպարտամենտի պատվին իր անունն է ստացել (100122) Ալպ Մարիտիմ աստերոիդը, որպես նրա տարածքից հայտնաբերված հազարերորդը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Legal Populations 2009, INSEE. Consulted on 14 July 2012.
- ↑ Detailed State Statistical data on births in 2011, INSEE, 2012 (Ֆրանսերեն)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովափնյա Ալպեր» հոդվածին։ |