Բլիքսա Բառգելդ
Բլիքսա Բառգելդ (գերմ.՝ Blixa Bargeld, իրական անուն՝ Քրիսթիան Էմերիխ, գերմ.՝ Christian Emmerich, հունվարի 12, 1959[1][2][3][…], Արևմտյան Բեռլին, Գերմանիա), գերմանացի երաժիշտ, երգիչ, բանաստեղծ, դերասան։ Հայտնի է, մասնավորապես, որպես Einstürzende Neubauten խմբի առաջատար, Nick Cave and the Bad Seeds խմբի նախկին կիթառահար, հիմնադիր և տեքստերի հեղինակ։
Բլիքսա Բառգելդ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Christian Bargeld և գերմ.՝ Christian Emmerich |
Ի ծնե անուն | գերմ.՝ Hans-Christian Emmerich |
Նաև հայտնի է որպես | Blixa Bargeld |
Ծնվել է | հունվարի 12, 1959[1][2][3][…] (65 տարեկան) Արևմտյան Բեռլին, Գերմանիա |
Երկիր | Գերմանիա |
Ժանրեր | ռոք, նոյզ, փորձարարական երաժշտություն և Պոստ փանկ |
Մասնագիտություն | դերասան, կոմպոզիտոր, experimental musician, երգիչ, գրող, կիթառահար և performance artist |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Mute Records |
Անդամակցություն | Einstürzende Neubauten, Nick Cave and the Bad Seeds և ANBB? |
Ամուսին | Erin Zhu? |
Պարգևներ | |
Կայք | blixa-bargeld.com |
Blixa Bargeld Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲառգելդի կյանքի մասին մինչև 1980 թվականը քիչ բան է հայտնի։ Նա մեծացել է Արևմտյան Բեռլինում, հեռացվել է դպրոցից՝ դպրոցի խորհրդի կողմից ԳՖՀ-ի սահմաններից դուրս սովորելու արգելքի ժամանակ կազմակերպած հրդեհի պատճառով։ Մինչև Einstürzende Neubauten մասնակցել է տեղի անհայտ պանկ խմբերում։ 1980 թվականի սկզբերին բացել է ոչ մեծ երաժշտական խանութ, որի տարածքում էլ ապրել է։
1980 թվականին Բառգելդը հիմնել է Einstürzende Neubauten խումբը, որը թողարկել է բազմաթիվ ալբոմներ և սինգլներ, համերգներ է տվել ամբողջ աշխարհում, և գոյություն ունի մինչ օրս։
Սկսած 1983 թվականից, Բառգելդը համագործակցել է Նիկ Քեյվի հետ։ Սկզբում The Birthday Party խմբում, հետո՝ սկսած 1984 թվականից մինչև 2003 թվականը, Բառգելդը եղել է Նիկ Քեյվի «Nick Cave and the Bad Seeds» խմբի կիթառահարը և երկրորդ վոկալիստ։ Այս խմբի հայտնի ստեղծագործությունն է «Weeping Song»-ը՝ Նիկ Քեյվի և Բլիքսա Բառգելդի դուետը։ Բառգելդը համերգների ժամանակ հիանալի փոխարինում էր Քայլի Մինոուգին՝ կատարելով նրա «Where The Wild Roses Grow» երգը։
1988 թվականից սկսած, երբ Einstürzende Neubauten-ը երաժշտություն են գրել Հանս Մյուլերի Bildbeschreibung ներկայացման համար, Բլիքսա Բառգելդը սկսել է հետաքրքրվել թատրոնով։ Բլիքսան մասնակցել է մի քանի ներկայացումների։ Մասնավորապես Kosmos (Test) ներկայացման մեջ, որը հիմնված է Պիեռ Գրիպարիի «Փոքրիկ Եհովա» ստեղծագործության վրա, որտեղ նա խաղացել է բժիշկ Գայստի դերը։ Ինչպես նաև Բլիքսան համարվում է Ջոն Կուտզեյի «Բարբարոսներին սպասելիս» վեպի ռեժիսոր։
1990-ականների կեսերին, Բառգելդը մենահամերգներ է տվել spoken word ժանրով՝ այսպես կոչված Rede / Speech Performances։ Այդ ներկայացումների ընթացքում, սովորաբար Einstürzende Neubauten–ի հնչյունային օպերատորի՝ Բորիս Վիլսդորֆի (գերմ.՝ Boris Wilsdorf) աջակցությամբ, Բառգելդն օգտագործել է խոսափող, ձայնային էֆեկտներ և խոսել է անգլերեն կամ գերմաներեն։ Կատարումների շարքում են այնպիսի յուրահատուկ ելույթներ, ինչպիսիք են Հրեշտակի ԴՆԹ-ի վոկալ ստեղծումը և տեխնո-կոմպոզիցիայի ծաղրերգությունը։
2003 թվականին Բառգելդը որոշում է կայացրել լքել «Nick Cave and the Bad Seeds»–ի կազմը, որպեսզի կենտրոնանա իր նախագծերի և գաղափարների վրա։ Հետագայում, Einstürzende Neubauten–ի հետ աշխատելուց բացի, Բառգելդը համագործակցել է նաև այլ երաժիշտների հետ։ Այսպես, 2007 թվականին նա ձայնային նկարիչ Alva Noto-ի հետ համատեղ նախագիծ է թողարկել, որը կոչվում է ANBB (անվանումը կազմվել է մասնակիցների սկզբնատառերից)։ Համագործակցության արդյունքն են դարձել 2010 թվականին թողարկված տարբեր պերֆոմանսները և ստուդիական ամբողջական ալբոմը։
2013 թվականին թողարկվել է Still Smiling ալբոմը իտալացի կոմպոզիտոր Թիո Թեարդոյի հետ համատեղ։
Սոլո սկավառակագրություն
խմբագրել- 1995՝ «Commissioned Music»
- 1996՝ «Die Sonne» (ալբոմ և սինգլ, Գուդրուն Գութի և Ocean Club-ի մասնակիցների հետ համատեղ)
- 2000՝ «Recycled»
- 2001՝ «Elementarteilchen» (ռադիոներկայացում)
- 2010՝ «Mimikry» (Alva Noto–ի հետ)
- 2013՝ «Still Smiling»
- 2016՝ «Nerissimo»
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրել- 1999՝ Recycled [Barmann]
- 1999՝ Մումիա [Mummy growling]
- 1996՝ Die Totale Therapie [Roman Romero]
- 1992՝ Die Terroristen!
- 1987՝ Երկինքը Բեռլինի վրա
- 1987՝ Nihil oder Alle Zeit der Welt
- 1987՝ Dandy
- 1981՝ Kalt wie Eis
Մատենագիտություն
խմբագրել- Stimme frißt Feuer, Merve, Berlin 1988, ISBN 3-88396-056-X
- Headcleaner. Texte für Einstürzende Neubauten. (Einstürzende Neubauten–ի համար տեքստ)
- 233° Celsius (համահեղինակ` Kain Karawahn, Yoko Tawada), Konkursbuchverlag 1999, ISBN 3-88769-133-4
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт Бликсы Баргельда(անգլ.)(գերմ.)
- Бликса Баргельд (անգլ.) Internet Movie Database կայքում
- Официальный сайт Einstürzende Neubauten(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլիքսա Բառգելդ» հոդվածին։ |