Բլուա
Բլուա (ֆր.՝ Blois) — գլխավոր քաղաքը Լուար և Շեր դեպարտամնետի Ֆրանսիայում՝ տեղակայված Լուար գետի աջակողմյան ափին՝ Օռլեանի և Տուրի միջև։ Միջնադարում Բլուայի դուքսերին է պատկանել նաև Շամպայն նահանգը։
Քաղաք | |||
---|---|---|---|
Բլոիս | |||
ֆր.՝ Blois | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Blois?, canton of Blois-4?, canton of Blois-5? և Լուար և Շեր | ||
Մակերես | 37,46 կմ² | ||
ԲԾՄ | 73 մետր, 63 մետր, 135 մետր | ||
Բնակչություն | ▲46 813 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 41000[2] | ||
Պաշտոնական կայք | blois.fr(ֆր.) | ||
| |||
Բնակչությունը ֊ 47 854 բնակիչ (2007 թ․֊ին)։
Պատմություն
խմբագրելՄիջնադարում լատինական պատմիչների մոտ, օր․ Գրիգոր Տուրցի, Բլուան ունի նաև հետևյալ անունները լատին․՝ Blesum (նաև Blesis и Blesa) և հարակից հողերի հետ միասին ձևավորուոմ է հատուկ կոմսություն, որը XV դարում ստացել է ռուս.՝ Блезуа անվանումը։
Դուքս Օռլեանսկիների կալվածքները
Երբ հին կոմսերի տոհմը, որին պատկանում է նաև անգլիական թագավոր Ստեֆանը (1135—1154), մարեց տղամարդանց ծնունդը։ Բլուաների կոմսությունը, ամոււսանական պայմանագրի հիմնա վրա, փոխանցվեց ֆր.՝ Maison de Châtillon ընտանիքին։ Որի վերջին ժառանգը վաճառեց իր կալվածքները Կարլոս V որդուն՝ դուքս Լյուդովիկ Օռլեանսկիին (1391)։
Օռլեանների թագավորման տարիներին Բլուան կարևոր դերակատարություն ուներ։ Լյուդովիկ Օռլեանսկին և նրա կինը՝ Վալենտինա Վիսկոնտին (դքսուհի Օռլեանսկի) Միլանից, հիմնք դրեցին գրքերի և փաստաթղթերի հավաքագրմանը, որը հետագայում ձևավորեց հայտնի պալատական գրադարանը՝ հարստացված Միլանից և Նեապոլից հափշտակված գոհարներով։
Լյուդովիկոս I Օռլեանսկու սպանությունից հետո (1407), Բլուան 20 տարի շարունակ մնաց նրա գերդաստանի սեփականությունը։ Դուքս Շառլ I Բլուայում (1465) պահում էր հիասքանչ բակ։ Կառլի ժամանակ, ով կարկառուն պոետ էր, Բլուայում կազմակերպվում էին ասմունքի մրցույթներ։
Թագավորական նստավայր
խմբագրել1498 թ․֊ին Բլիոսը միացվել է գահին։ Դուքս Շառլ I որդին՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII, ով ծնվել է Բլուայում, հաճախ էր այստեղ հրավիրում պալատական պաշտոնյանների և ամրոցում էր որոշում պետական շատ կարևոր հարցեր։ 1499 թ․֊ի հունվարի 28֊ին այստեղ է կնքվել դաշինք Ֆրանսիայի և Վենետիկի միջև։ Իսկ 1513 թ․֊ի մարտի 14֊ին հարձակողական և պաշպանողական դաշինք ընդդեմ Պապի և Կայսեր։ 1513 թ․֊ին անմիջապես կնքվեց խաղաղության դաշինք Լյուդովիկոս XII և Ֆերդինանդ II միջև։
1588 թ․֊ին Հենրի III կանչեց ընտանիքների Բլուա, որպեսզի այստեղ կանչի դուքս Հենրի I դե Գիզա և կարդինալ Լյուդովիկ դե Գիզա, որոնք սպանվել են ամրոցի «սև սենյակում» դեկտեմբերի 11֊ի գիշերը։ Նույն ամրոցում 1589 թ․֊ին մահացել է Եկատերինա Մեդիչիը։
XVI դարից հետո
խմբագրելՍկսած Հենրի IV֊ից՝ Բլուան դադարեց լինել թագավորական նստավայր և այդ ժամանակվանից կորցրեց իր պատմական դերը։ ԼԼյուդովիկոս XIII բանալին հանձնեց իր եղբորը՝ Գաստոն Օռլեանսկի, որի մահից հետո այն հանձնվեց Լյուդովիկոս XIV եղբորը՝ Ֆիլիպ I Օռլեանսկի։ 1814 թ․֊ի ապրիլի 1֊ին Բլուա ժամանեց կայսրուհին իր որդու հետ։ 1870 թ․֊ին Բլուան ռազմակալված էր պրուսական զորքերով և մնացել է նրանց ձեռքերում մինչ նախնական հաշտության պայմանգրի կնքելը։
Այժմեականություն
խմբագրելՏնտեսություն
Քաղաքում կա ավտոմեքենանների, դեղգործական, օծանելիքի, մաքրման արդյունաբերություններ։
Ճարտարապետություն
խմբագրել1619 թ․֊ից Բլուան եպիսկոպոսի նստավայրն է։ Քաղաքից 5 կմ հեռավորության վրա է գտնվում երկաթի բկական հանքերը՝ Սեն֊Դենի, իր գործարկման ձևով նման է Սպա քաղաքի հանքերին։
Ծանոթագրություններ
խմբագրելՀղումներ
խմբագրելDocumentary photography of Blois by "Sayf" Արխիվացված 2008-05-15 Wayback Machine
Աղբյուր
խմբագրելБлуа // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |