Բնապահպանական միջազգային կազմակերպություններ
Բնապահպանական միջազգային կազմակերպություններ, բնապահպանական ոչ կառավարական միավորումներ, որոնք համակարգում են պետությունների համապատասխան գործողությունները և նպաստում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետությունների միջև համագործակցության ամրապնդմանն ու ներդաշնակ գործողությունների իրականացմանը։ Բնապահպանական միջազգային կազմակերպությունները ժողովուրդների բազմակողմանի համագործակցության ձևերից են։
Մի շարք բնապահպանական միջազգային կազմակերպություններ ունեն հիմնադրամի կարգավիճակ և ֆինանսավորում են տարբեր բնապահպանական ծրագրեր։ Այդ կազմակերպությունների ֆինանսական միջոցները գոյանում են անդամակցող երկրների անդամավճարներից, նվիրատվություններից և այլն։ Աշխարհում գործում են միջազգային, տարածաշրջանային, միջտարածաշրջանային և ենթատարածաշրջանային 1000-ից ավելի բնապահպանական միջազգային կազմակերպություններ։ Դրանցից առավել հայտնի և Հայաստանին օժանդակող ու աջակցող կազմակերպություններն են.
- Բնության պահպանության միջազգային միություն (IUCN)
- Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ (GEF)
- Համաշխարհային բանկ (WB)
- Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն (WMO)
- Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր (UNDP)
- ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն
- ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO)
- ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր (UNEP)
- ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանս (UNCED)
- Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (WNWF)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |