Բոլոնիա (գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոլոնյա (այլ կիրառումներ)
Բոլոնյա (իտալ.՝ Provincia di Bologna, էմիլ.-ռոմ.՝ pruvénzia ed Bulåggna), գավառ Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզում[1]։ Այս գավառի մայրաքաղաքն է Բոլոնյա քաղաքը, որը 2012 թ-ին ուներ 386,181 բնակիչ։ Բոլոնիա գավառի ընդհանուր տարածությունը 3,702.32 կմ² է, իսկ ընդհանուր բնակչությունը 2015 թ.-ին 1,004,323 բնակիչ՝ տալով բնակչության խտությունը՝ 271.27 բնակիչ 1 կմ² համար։ Մետրոպոլիտենի կենտրոնը՝ Վիրջինի Մերոլա անգլ.՝ Virginio Merola[2]:
Պատմություն
խմբագրել1853 թ.-ին Վիլլանովյան մշակույթի (վաղ Երկաթե դարաշրջան) մնացորդները հայտնաբերվել են հնագետների կողմից Բոլոնիայի մոտակայքում։Քաղաքը տարհանվել էր Էտրուսկների կողմից և անվանվել էր Բոլսինի, բայց ավելի ուշ վերանվանվեց Ֆելսիան անգլ.՝ Felsina: Մ.թ.ա. VI դարում Ֆելսինան հայտնի էր իր շուկաներով և առևտրով։ Այդ ժամանակահատվածում այն հափշտակված էր Գալիք ցեղախմբի կողմից, որոնց օգնությամբ զարկ տրվեց գյուղատնտեսության զարգացմանը տարածաշրջանում։ Հռոմեացիները ցանկանում էին գրավել այն մինչ մ.թ.ա. 220 թ.-ը, որը հաջողությամբ պսկավեց մ.թ.ա. 180 թ.-ին՝ Ֆելսինայի գրավման ժամանակ, այն վերանվանվեց Բոնոնիա։ Մ.թ. 476 թ.-ին Հռոմի անկումից հետո տարածաշրջանը ենթարկվեց բարբարոս ցեղերի ներխուժումներին, Բոլոնիայում ստեղծվեց ամրոց[3]։
Քաղաքը պատկանում էր Կառլ I, բայց 774 թ.-ին տրվել էր Սուրբ Գահին։ Այն բանից հետո, երբ Սրբազան Հռոմեական կայսրությունը տիրացավ քաղաքին, այն անվանվեց Բոլոնիա։ 1176 թ.-ին այն միացել է Լոմբարդական միությանը, որպեսզի հաղթեն Սրբազան Հռոմեական կայսրությանը և Ֆրիդրիխ I: Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը հավանություն տվեց անկախության պահանջին՝ շնորհելով որոշակի արտոնություններ։ 1249 թ.-ին այն միացավ Լոմբարդական երկրորդ միությանը՝ տապալելու Ֆրիդրիխ II՝ Սրբազան Հռոմեական կայսրության կայսեր։ 1506 թ.-ին այն դարձավ Պապական մարզի մաս, իսկ ավելի ուշ միացավ Իտալիայի թագավորությանը[4]։
1088 թ.-ին հիմնվել է Բոլոնիայի համալսարանը՝ հռոմեական և կանոնական իրավունք մասնագիտացմամբ[5]։
Աշխարհագրություն
խմբագրելԲոլոնիայի գավառը Էմիլիա Ռոմանիա մարզի 9 գավառներից մեկն է Իտալիայի հյուսիս-արևմուտքում։ Այն տեղակայված է մարզի կենտրոնում և արևելքից հարակից է Ռավեննա գավառին։ Գավառը հիմնականում հարթավայրային է և ձգվում է Պադանի հարթավայրից մինչև Ապենինյան լեռներ։ Գավառի ամենաբարձր կետ անգլ.՝ Corno alle Scale լեռան գագաթն է Լիցանո ին Բելվեդերե կոմունայում, որի բարձրությունն է 1,945մ (ծովի մակերևույթից)[6]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Bologna». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 23-ին.
- ↑ «Provincia di Bologna». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Roy Palmer Domenico (2002). The Regions of Italy: A Reference Guide to History and Culture. Greenwood Publishing Group. էջ 80. ISBN 978-0-313-30733-1.
- ↑ Roy Palmer Domenico (2002). The Regions of Italy: A Reference Guide to History and Culture. Greenwood Publishing Group. էջ 81. ISBN 978-0-313-30733-1.
- ↑ Christopher Kleinhenz (2004). Medieval Italy: An Encyclopedia. Routledge. էջ 1107. ISBN 978-1-135-94880-1.
- ↑ The Times Comprehensive Atlas of the World (13 ed.). Times Books. 2011. էջ 76. ISBN 9780007419135.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլոնիա (գավառ)» հոդվածին։ |