Բոյիկ Ասկյարե
Բոյիկ Ասկյարե (Ասկյար Բոյիկի Բրոյան, օգոստոսի 31, 1941, Ռյա Թազա, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայաստանցի քուրդ բանաստեղծ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985 թվականից։
Բոյիկ Ասկյարե | |
---|---|
Ծննդյան անուն | Ասկյար Բոյիկի Բրոյան |
Ծնվել է | օգոստոսի 31, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Ռյա Թազա, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն, հայերեն և քրդերեն |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1966) |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ՀԽՍՀ Ապարանի շրջանի Ղոնդախսազ (հետո՝ Արագածի շրջանի Ռյա Թազա) գյուղում։ 1966 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ 1966-1968 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ հողագետ։ Այնուհետև սովորել է գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման հայկական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1975 թվականին «Աշխատանքային ռեսուրսների օգտագործումը Հայաստանի գյուղատնտեսական ձեռնարկություններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968 թվականից աշխատել է գյուղատնտեսական էկոնոմիկայի և կազմակերպման հայկական գիտահետազոտական ինստիտուտում, սկզբում որպես կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող, 1984 թվականից՝ բաժնի վարիչ։
Նրա գրական առաջին գործերը տպագրվել են 1960 թվականին, «Ռյա թազա» թերթում։ Քրդերեն լույս են տեսել նրա «Շավիղ» (Երևան, 1966), «Սարի ծաղիկներ» (Երևան, 1975) բանաստեղծությունների ժողովածուները։ Գրել է նաև դրամատիկական երկեր[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 55-56.