Բոտիխո
Բոտիխո (իսպ.՝ botijo), կավե ծակոտկեն տարա, որի մեջ ջուրը սառն է պահպանվում։ Խեցեգործության մեջ այն բնութագրվում է, որպես գնդանման տարա, որի վերևի մասում կա բռնակ և 2 կամ ավել անցքեր։ Լայն անցքը, որով հեղուկը լցվում է տարայի մեջ, սովորաբար անվանում են բերան, իսկ մյուս անցքերը՝ ծորակ, որի միջոցով ջուրը դուրս է գալիս բարակ շիթերի տեսքով և կարելի է ջուր խմել առանց զգալի կորուստների։
Բոտիխոն իսպանական մշակույթը բնորոշող իր է, որն իրենց առօրյա կենցաղում օգտագործում են Կաստիլիայում, Արագոնում և թերակղզու հարավային երրորդականում (Էստրեմադուրա, Լա Մանչա, Լեվանտե, Անդալուսիա), ինչպես նաև հյուսիսային խոնավ կամ կղզային տարածաշրջաններում։
Ամենահին բոտիխոն, որը պատկանում է արգարիկական մշակույթին, հայտնաբերվել է Պիրենեյան թերակղզու՝ Մուրսիա շրջանի կենտրոնին մոտ գտնվող Պունտառոն Չիկո (Բենիախան) գերեզմանատան պեղումների ժամանակ և ներկայումս պահպանվում է Մուրսիայի հնէաբանական թանգարանում։ Բոտիխոն խեցեգործության պատմության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում և համարվում է «փակ ստեղծագործություն»՝ 2սմ անցքով և վերևում գտնվող ծորակով։ Բոտիխոյի չափը 11 x 9,5սմ է[1]։
Աշխատանքի սկզբունքը
խմբագրելԲոտիխոյի աշխատանքի սկզբունքը հետևյալն է՝ պահվող ջուրը ֆիլտրվում է կավե ծակոտկենների միջոցով և, շփվելով արտաքին չոր միջավայրի հետ (որը բնորոշ է միջերկրածովյան կլիմային), գոլորշիանում է՝ սառեցնելով բոտիխոյի ջուրը։ Սառեցման պատճառը կայանում է ջրի գոլորշիացման մեջ, քանզի որպեսզի այն գոլորշիանա, տարայում պահվող ջրի ջերմային էներգիան անջատվում է[2]։
Որոշ շրջաններում, նախքան բոտիխոյի առաջին անգամ օգտագործելը, այն մի քանի օր թողնում են ջրով և մի փոքր անիս են լցնում։ Մերձափնյա գոտիներում այն լցնում են ծովի ջրով, մի քանի օր թողնում են, այնուհետև լավ լվանում են, որպեսզի աղի հետք չմնա։
Ստուգաբանությունը և իսպաներեն անվանումները
խմբագրելԼատիներենում գոյություն է ունեցել "buttis" տերմինը, որը թարգմանաբար նշանակել է շիշ, տակառ, այնուհետև միջին դարերում ի հայտ է եկել "butticula" բառը։ Հավանաբար ռոմանական ծագում ունեցող բառերի խառնվելը մոսարաբական մշակույթը կրող բառերի հետ ձևավորել են այս ստուգաբանական հենքը։
1611 թվականին Սեբաստիան դե Կովառուբիասը «բոտիխոն» նկարագրեց որպես «կավե հաստափոր տարա՝ բերանով և նեղ վզով։ Երբ երեխաները պատրաստվում են լաց լինել, այտերը ուռցնում են և դա անվանում են botijarse՝ հազիվ արցունքները զսպել»։
Իսպանիայի տարբեր հատվածներում բոտիխոն տարբեր կերպ են անվանում՝ հարավում և հարավարևմտյան մասում՝ «búcaro», «pimporro», «piporro», «pipo», «pipote», Գրանադայում և Գուադալկիվիրում՝ «pirulo», Ուելվայում՝ «ñañe» և "pichilín", Էստրեմադուրայում՝ «piche», Արագոնում՝ «rallo», Սեգամայում՝ «txongila»: Կատալոնիայում այն անվանում են «càntir», որն ներառում է բոտիխոների տարբեր տեսակները[3]։ Բարսելոնյան Արխենտոնա քաղաքում տեղի է ունենում կատալոնական խեցեգործությանը նվիրված ամենամյա տոնավաճառ։
Բոտիխոյի «ֆիզիկան»
խմբագրել1995 թվականին Գաբրիել Պինտոն և Խոսե Իգնասիո Սուբիսառետան Մադրիդի Պոլիտեխնիկական համալսարանից մշակեցին գնդաձև բոտիխոյի մաթեմատիկական մոդելը[4]։ Երկու դիֆերենցիալ հավասարումներ նկարագրում են գործընթացը․[5]
որտեղ՝
- = ջրի ծավալը
- = ժամանակը
- = ջրի տեսակարար ջերմունակությունը
- = ջրի ջերմաստիճանը
- = օդի ջերմաստիճանը
- = ջրի մակերևույթի ջերմաստիճանը
- = ջրի արտաքին մակերևույթի մակերեսը
- = բոտիխոյի ընդհանուր մակերևույթի մակերեսը
- = օդի հետ շփվող ջրի մակերևույթի մակերեսը
- = ջրի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը
- = կոնվեկցիայի գործակիցը
- = ջերմության ճառագայթման գործակիցը
- = ջրի ջերմահաղորդականության գործակիցը
- = ջրի փոխակերպման գործակիցը
- = հագեցած գոլորշու խոնավությունը
- = օդի խոնավությունը
Պատկերասրահ
խմբագրելԽոակին Սորոյան՝ վալենսիացի մի լյումինիստ նկարիչ, նկարել է բոտիխոներ պատկերող 2 նկար։ 1905 թվականին նկարել է մի յուղանկար «Բոտիխոն» անվանումով, որտեղ պատկերված է, թե ինչպես է աղջիկն օգնում մի երեխայի ջուր խմել բոտիխոյից։ Նկարը, որը վաճառվեց մի անհատի, 1964 թվականին պատկերվեց Սորոյային նվիրված մի շարք նամականիշերի վրա՝ իսպանական բոտիխոյի պատկերը հասցնելով աշխարհի ամենահեռավոր անկյունները։ Տարիներ անց՝ 1916 թվականին Սորոյան նմանատիպ մի բոտիխո է պատկերում «Մայր և դուստր» նկարում[6]։
-
Բոտիխոն (1905)
-
Մայր և դուստր (1916)
-
Ամառային սպիտակ բոտիխո
-
Ալկորկոն քաղաքին բնորոշ բոտիխո՝ պատրաստված կարմիր կավից և նուրբ գրաֆիտից
-
Լա Բիսբալ բնակավայրի բոտիխո
-
Մավրիտանական ոճի ապակե բոտիխո՝ պատրաստված Տերուել կերամիկայից
-
Ձկնորսի կամ նավակային բոտիխո
-
Գծավոր բոտիխո (Տոտանա, Մուրսիայի շրջան, Իսպանիա)
-
Հունական բոտիխո (Միրավետ, Կատալունիա, Իսպանիա)
-
Աշտարակ բոտիխո (Ատեկա, Արագոն, Իսպանիա)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Էմիլի Սեմպերե Ֆեռանդիս «Իսպանիայի և Պորտուգալիայի խեցեգործական արվեստի պատմություն», էջ 88
- ↑ «Բոտիխոները կլիմայական փոփոխությունների ժամանակ (2007-2008)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Էմիլի Սեմպերե «El Llibre dels càntirs», Բարսելոնա, 1989 թ
- ↑ Անտոնիո Խիմենես «Բոտիխոյի հավասարումը»
- ↑ Գաբրիել Պինտո, Խոսե Իգնասիո Սուբիսառետա «Ջրի սառեցումը բոտիխոյում»
- ↑ Բեգոնյա Տոռես Գոնսալես «Սորոյա»
Արտաքին հղումներ
խմբագրել- Բոտիխոյի էֆեկտը Արխիվացված 2011-01-31 Wayback Machine
- Իսպանական բոտիխոն Արխիվացված 2012-04-29 Wayback Machine
- Ջրի կերամիկական տարան Արխիվացված 2011-04-19 Wayback Machine
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոտիխո» հոդվածին։ |