Բորիկ Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բորիկ Բեհբութի Ղազարյան (փետրվարի 14, 1962, Ղուզե Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ - օգոստոսի 15, 1992, «Կլյաչի ձոր» տեղամաս, Մարտունու շրջան), ազատամարտիկ։ 1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
Բորիկ Բեհբութի Ղազարյան | |
---|---|
փետրվարի 14, 1962 - օգոստոսի 15, 1992 | |
Ծննդավայր | Ղուզե Ճարտար, Մարտունիի շրջան, ԼՂԻՄ |
Մահվան վայր | «Կլյաչի ձոր» տեղամաս, Մարտունու շրջան Արցախ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորամաս | Մարտունու ՊՇ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
1988-1992 թվականներին կամավորական ջոկատի, Մարտունու ՊՇ 4-րդ գումարտակի կազմերում մասնակցել է Վերին Վեյսալուի, Խոջավենդի, Գևորգավանի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ղուզե Ճարտար գյուղում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |