Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ

(Վերահղված է ԼՂԻՄից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղարաբաղ (այլ կիրառումներ)

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ (ռուս.՝ Нагорно-Карабахская автономная область, ադրբ.՝ Dağlıq Qarabağ Muxtar Vilayəti), ԽՍՀՄ իշխանությունների կողմից ստեղծված վարչական միավոր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Այն գոյություն է ունեցել 1923-1991 թվականներին։ Բնակչության գերակշիռ մասը եղել են հայեր։ Մարզի տարածքի պատկանելիության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության պատճառներից է հանդիսանում և Արցախյան պատերազմի սկսման հիմնական գործոն։

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ
 Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն 1923 - 1991 Արցախի Հանրապետություն 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ստեփանակերտ
Մակերես 4388 կմ²
Բնակչություն 189085 (1989թ.)
Լեզու Ռուսերեն (պաշտոնական)
Հայերեն
Ադրբեջաներեն
Ազգություն Հայեր (145450)
Ադրբեջանցիներ (40688)
Ռուսներ (1922)
Ուկրաինացիներ (416)
Այլ (609)
Արժույթ ԽՍՀՄ Ռուբլի
Պատմություն

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Մարզը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով, որոնցից ամենահինը «Արցախ» անվանումն է։ Դրա հստակ ստուգաբանությունը հայտնի չէ։ Տեղանունը ուրատական սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս «Ուրտեխե» և «Ուրտեխինի» ձևերով։ Մ.թ. 1-ին դարի հույն հեղինակ Ստրաբոնի «Աշխարհագրություն» աշխատությունում երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» անունով՝ որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը, հայտնի իր մեծաքանակ այրուձիով[1]։

Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։

Անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорный» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը։ Այսպիսով, «Լեռնային Ղարաբաղ» անվան երկու բաղադրիչներից մեկն ունի ռուսական ծագում, իսկ մյուսը պարսկական։

«Արցախ» տեղանունը կրկին շրջանառվում է 1988 թվականից։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

խմբագրել

Աշխարհագրական դիրք

խմբագրել

ԼՂԻՄ-ի տարածքը կազմում էր 4,4 հազար կմ²[2]: Գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում[2]:

Սահմաններ

խմբագրել

Երկրաբանական կռուցվածք

խմբագրել

Ռելիեֆ

խմբագրել

Ինքնավար մարզի մակերևույթը տիպիկ լեռնային է[2]: Ընդգրկում է Ղարաբաղի բարձրավանդակի արևելյան և արևմուտքից թեքությամբ իջնում է դեպի արևելք՝ ձուլվելով Կուր-Արաքսյան ընդարձակ հարթավայրի մեծ մասը կազմող Արցախի դաշտավայրին[2]:

Ջրագրություն

խմբագրել

Մակերևույթի թեքության պատճառով Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր գետերը սկիզբ առնելով մարզի արևմտյան և հարավ-արևմտյան ամբողջ երկայքնով ձգվող բարձրաբերձ լեռներից, հոսում են դեպի արևելք ու հարավ-արևելք, դեպի Արցախի դաշտավայր[2]:

Օգտակար հանածոներ

խմբագրել

Հողածածկույթ

խմբագրել

Մարզի կլիմայական պայմանները մեղմ ու չափավոր են: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +10°C[2]: Ամենատաք ամիսը հուլիսն է, որի միջին ջերմաստիճանը կազմում է +21°C[2]:

Բնություն

խմբագրել

Գոտիավորում

խմբագրել

Տիկիպ լեռնային բնույթի հետևանքով, մարզում լավ արտահայտված է բնական պայմանների ուղղաձիգ գոտիականությունը[2]:

Բուսական աշխարհ

խմբագրել

Կենդանական աշխարհ

խմբագրել

Պատմություն

խմբագրել
Արցախի պատմություն
 
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Ազոխի քարայր
Հայ ժողովրդի ծագումը
Ցեղային միություններ և
պետական կազմավորումներ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ, Ամարասի վանք
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Աղվանք
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Արցախի թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Ղարաբաղի կուսակալություն
Արցախի ազատագրական պայքար
Ղարաբաղի խանություն
Խամսայի մելիքություններ
Ելիզավետպոլի նահանգ
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Արցախյան հակամարտություն
Շուշիի ջարդեր
Արցախի բռնակցում, ԼՂԻՄ
Արցախյան շարժում և ազատամարտ
Արցախի Հանրապետություն

Արցախի պորտալ

Ռուսական տիրապետություն

խմբագրել

1804-1813 թվականներին տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Ռուսական կայսրության ու Պարսկաստանի միջև 1813 թվականի հուլիսի 12-ին կնքված Գյուլիստանի պայմանագրով Արցախի պատմական տարածքը հարավարևելյան Կովկասի հետ միասին ընդգրկվեց Ռուսական կայսրության տիրապետության մեջ[3]։

1917 թվականին Ռուսական կայսրությունում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վերջինիս տիրապետության տակ գտնվող ժողովուրդների շրջանում պետությունների կազմավորման նոր գործընթաց սկսվեց։ 1918 թվականի մայիսի 26-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում իրենց անկախությունը հռչակեցին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունները։ Արցախը դարձավ հայկական պատմական տարածքի փոքր մասում իր անկախությունը հռչակած Հայաստանի և թուրքական աջակցությամբ ձևավորված նորաստեղծ Ադրբեջանի միջև սկսված դաժան պատերազմի թատերաբեմ։ Վերջինս իր կազմավորման պահից տարածքային պահանջներ ներկայացրեց Հարավային Կովկասի հայկական տարածքների մեծ մասի նկատմամբ։ Տեղի ունեցան կատաղի ընդհարումներ հայերի և ադրբեջանցիների միջև։ Վերջիններին օգնում էին տարածաշրջան մտած թուրքական կանոնավոր բանակի ստորաբաժանումները[3]։

1920 թվականի դեկտեմբերի 1-ին Ազգերի լիգայի 5-րդ Կոմիտեն 3-րդ ենթակոմիտեի զեկույցի հիման վրա, արձագանքելով Ադրբեջանի տարածքային հավակնություններին ու հայկական զանգվածային կոտորածների փաստին, միաձայն արտահայտվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը Ազգերի Լիգա ընդունելու դեմ, և մինչև հակամարտության վերջնական կարգավորումն Արցախը ճանաչեց որպես վիճելի տարածք, ինչի հետ համաձայնեցին հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում և Ադրբեջանը։ Այսպիսով, 1918-1920 թվականներին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման ժամակաշրջանում նրա ինքնիշխանությունը չէր տարածվում Արցախի վրա[3][4]։

Արցախի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին

խմբագրել

1920 թվականի ապրիլի 28-ին և դեկտեմբերի 2-ին ռուսական 11-րդ բանակի ներխուժման հետևանքով համապատասխանաբար խորհրդայնացվեցին Ադրբեջանն ու Հայաստանը։ Նույն թվականին «Վիճելի տարածքների» նկատմամբ ունեցած հավակնություններից հրաժարվելու մասին Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության հայտարարության և Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև համաձայնագրի հիման վրա 1921 թվականի հունիսին Հայաստանն Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայտարարեց իր անբաժանելի մասը։ Միացման ակտը ողջունեցին ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Ռուսաստանը, և այն ամրագրվեց Ազգերի լիգայի ժողովի 1920 թվականի դեկտեմբերի 18-ի բանաձևում, Ազգերի լիգայի գլխավոր քարտուղարի` Ազգերի լիգայի անդամ-պետություններին ուղղված տեղեկանք-նոտայում և Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի նախարարության իշխանության բարձրագույն մարմնին Խորհուրդների XI նստաշրջանին ուղղված 1920-1921 թվականների տարեկան զեկույցում[3][4]։

1921 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանի Կենտրոնական Կոմիտե բյուրոյի պլենումը (նիստը), արհամարհելով Ազգերի լիգայի համապատասխան որոշումը և ժողովրդի կարծիքը` որպես Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման ժողովրդավարական գործիք, Իոսիֆ Ստալինի անմիջական ճնշմամբ և ի հակադրություն միացման բանաձևի` արարողակարգային խախտումներով որոշում է ընդունում Հայաստանից Արցախի բռնի անջատման մասին՝ Ադրբեջանական ԽՍՀ կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով։ Այսպիսով, վիճելի ճանաչված տարածքների մեծ մասը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին[3][4]։

1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի մի հատվածի վրա ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ), որին զուգահեռ արհեստականորեն կազմավորվեց Կարմիր Քուրդիստանը։ Վերջինիս ստեղծման նպատակը Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի միջև ցամաքային կապի վերացումն էր։ 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ[3][4]։

Վարչական բաժանում

խմբագրել

Ինքնավար մարզը ներառում է.

  • Ստեփանակերտ` մարզային ենթակայության քաղաք (ինքնավար մարզի վարչական կենտրոն),
  • 5 շրջան (փակագծերում նշված են շրջանների վարչական կենտրոնները)՝

Ինքնավար մարզի շրջանների մեջ մտնում էին.

Բնակչություն

խմբագրել
Ազգեր 1926[5]
մարդ
% 1939[6]
մարդ
% 1959[7]
մարդ
% 1970[8]
մարդ
% 1979[9]
մարդ
% 1989[10]
մարդ
%
Ընդհանուր 125159 100,00% 150837 100,00% 130406 100,00% 150313 100,00% 162181 100,00% 189085 100,00%
հայեր 111694 89,24% 132800 88,04% 110053 84,39% 121068 80,54% 123076 75,89% 145450 76,92%
ադրբեջանցիներ[11] 12592 10,06% 14053 9,32% 17995 13,80% 27179 18,08% 37264 22,98% 40688 21,52%
ռուսներ 596 0,48% 3174 2,10% 1790 1,37% 1310 0,87% 1265 0,78% 1922 1,02%
ուկրաինացիներ 35 0,03% 436 0,29% 238 0,18% 193 0,13% 140 0,09% 416 0,22%
բելառուսներ 12 0,01% 11 0,01% 32 0,02% 35 0,02% 37 0,02% 79 0,04%
հույներ 68 0,05% 74 0,05% 67 0,05% 33 0,02% 56 0,03% 72 0,04%
թաթարներ 6 0,00% 29 0,02% 36 0,03% 25 0,02% 41 0,03% 64 0,03%
վրացիներ 5 0,00% 25 0,02% 16 0,01% 22 0,01% 17 0,01% 57 0,03%
այլ 151 0,12% 235 0,16% 179 0,14% 448 0,30% 285 0,18% 337 0,18%

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ստրաբոն, Աշխարհագրություն, 11,14,1։ [1]
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Լեռնային Ղարաբաղ», Սերգեյ Մելքումյան, 1990, Երևան, «Լույս» հրատ., Էջ 7-10:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Արցախ պատմությունը Արցախի Հանրապետության ՄԻՊ կայքում։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական փաստարկները ԼՂԻՄ կազմավորման և Ադր. ԽՍՀ կազմից դուրսբերման շրջանի փաստաթղթերում (1923-1989թթ.), Հրայր Փաշայան:
  5. Всесоюзная перепись населения 1926 года. Национальный состав населения по регионам республик СССР Демоскоп
  6. Всесоюзная перепись населения 1939 года. Распределение городского и сельского населения областей союзных республик по национальности и полу Демоскоп
  7. Всесоюзная перепись населения 1959 года. Городское и сельское население областей республик СССР (кроме РСФСР) по полу и национальности Демоскоп
  8. Всесоюзная перепись населения 1970 года. Городское и сельское население областей республик СССР (кроме РСФСР) по полу и национальности Демоскоп
  9. Всесоюзная перепись населения 1979 года. Городское и сельское население областей республик СССР (кроме РСФСР) по полу и национальности Демоскоп
  10. Всесоюзная перепись населения 1989 года.Распределение городского и сельского населения областей республик СССР по полу и национальности Демоскоп
  11. по переписи 1926 года обозначались как «тюрки»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 576