Բորիս Ավդեև
Բորիս Ավդեև (ռուս.՝ Борис Николаевич Авдеев, դեկտեմբերի 14, 1934, Յարոսլավլ, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 7, 2000, Մոսկվա, Ռուսաստան), ռուս գեղանկարիչ[1]։ Մոսկվայի նկարիչների միության անդամ 1990 թվականից։
Բորիս Ավդեև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1934 |
Ծննդավայր | Յարոսլավլ, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 7, 2000 (65 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի ակադեմիական գեղարվեստական լիցեյ |
Մասնագիտություն | նկարիչ |
Boris Avdeyev Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԲորիս Ավդեևը ծնվել է 1934 թվականին Յարոսլավլում, ուր նրա ծնողները տեղափոխվել էին Մոսկվայից նրա ծննդից մեկ տարի առաջ։ Հայրը` Նիկոլայ Ավդեևը, կադրային զինվորական էր, հրետանավոր[2]։ Մայրը` Ալեքսանդրա Իվանովնան (ի ծնե` Կալաշնիկովա), բժիշկ էր։ Պահպանվել են նրա հուշերը ամուսնու ձերբակալության և և պատերազմի ժամանակ Բորիսի հետ նրա մոտ` Կարագանդա ճանապարհորդության մասին[3]։
Բորիս Ավդեևը մանկությունն անցկացրել է Ռիբինսկում, Սոկոլովի նկարչության խմբակում սովորել է գեղանկարչություն[4]։ 13 տարեկանում ընդունվել է Մոսկվայի գեղարվեստի դպրոց, որի գիշերօթիկում ապրել է մինչև ավարտելը 1954 թվականին։ Ի հավելումն վկայականի` Բորիս Ավդեևն ստացել է արվեստի հարցերով կոմիտեի հավաստագիր, որով իրավունք էր տրվում ընդունվել ԽՍՀՄ գեղարվեստի բարձրագույն հաստատություններ[5]։ Սակայն, ինչպես գրում է նա իր չհրատարակված հիշողություններում, իրեն՝ որպես ժողովրդի թշնամու որդու, գեղարվեստի ոչ մի ԲՈւՀ-ում, որտեղ նա փորձել էր փաստաթղթեր ներկայացնել, չեն թույլատրել մասնակցել քնություններին (Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա)։
Հոր պնդումով ընդունվել է Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի դեֆեկտոլոգիական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը, որն ավարտել է 1959 թվականին։ Ուսումնական տարիներին և ավելի ուշ աշխատել է էլեկտրոնային ղեկավարվող ավտոմեքենաների ինստիտուտում, որտեղ 1968 թվականին նա պաշտպանել է ատենախոսությունը և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան[6]։ Բորիս Ավդեևը շարունակել է ստեղծել նոր գեղարվեստական ստեղծագործություններ։ Նա նաև աշխատել է Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտներում մինչև 1980-ականների վերջը։ 1990 թվականին ընդունվել է Մոսկվայի նկարիչների միությունը։ Նրա «Երեխաները» կտավը հայտնվել է «Մոսկվայի նկարիչ» թերթի առաջին էջում[7]։ Բորիս Ավդեևի աշխատանքներն սկսել են գնել թանգարանները և անհատ անձինք։ Երկու կտավ ձեռք է բերել ԽՍՀՄ Մշակույթի նախարարությունը Ռուսական թանգարանի համար[8]։ Իր կյանքի վերջին տարիներին` մինչև 2000 թվականը, զբաղվել է միայն արվեստով։
Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը՝ իր պատմաբան պապի` Ն. Ն. Ավդեև մոտ։
Նկարչի նկարները պահպանվում են Ռուսական թանգարանում, Ռիբինսկի թանգարանում[9], Չեխիայի և Բուլղարիայի թանգարաններում, Գերմանիայի, Իսրայելի, Լեհաստանի,ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներում։
Ստեղծագործական փուլեր
խմբագրելՄինչև 1955 թվականը նկարել է ուսումնական և ռեալիստական աշխատանքներ, օրինակ` «Փոքրիկ բակ» (1944), «Նավահանգիստ Ռուբինսկում» (1954), «Աշուն» (1955)։ 1955 թվականին ստեղծում է «Պար» կտավը՝ նկարված արտահայտիչ վառ ներկերով։ Մինչև 1970-ական թվականների կեսերը ստեղծում է աշխատանքներ, որոնք մոտ էին սիմվոլիզմի ուղղությանը, օրինակ` «Միայնակ» (1960), «Սարերը լռության մեջ» (1961), «Հեծյալ կինը» (1970-ականներ)։ Միաժամանակ 1960-ականների երկրորդ կեսին նորից նկարել է էքսպրեսիոնիստական ոճով աշխատանքներ` օգտագործելով վառ, հագեցած, թանձր լույսեր, օրինակ` «Կինը և ենթաշրջանակը» (1966), «Լաց լինող կինը» (1969), «Գնդակով խաղացողը» (1970)։ 1968 թվականին նկարել է առաջին մեծ բազմապլան աշխատանքը՝ պոլիէկրան` «Երևակայություն (ամբոխ)»։ Իր կյանքի ընթացքում այդպիսի պոլիէկրաններ նա ստեղծել է 12 հատ։ Դրանցից են` «Արխանգելսկի շրջանի բնապատկերները» (1974), «Անտառային պատմություն» (1990)։
Ստեղծագործություններ
խմբագրել- Авдеев Б. Н. Решение распределительной задачи методом сокращения навязок // Ин-т электронных управляющих машин : автореферат диссертации на соискание ученой степени кандидата технических наук. —Москва, 1969.
- Авдеев Н. Н. Котелок с зерном. Часть первая. // Лик войны: молодежь в русской контрреволюции. — М.: «Евразия+», 2002. — С. 255 – 307. — 400 с. — 1000 экз. — ISBN 5934940678, ББК 84,42
- «Весенняя» на Кузнецком // Московский художник : газета. —Москва, 1992. — № 20(1404). — С. 1.
Պատկրասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Реестр профессиональных художников Российской империи, СССР, «русского зарубежья», Российской Федерации и республик бывшего Советского Союза». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Список жертв Мемориала».
- ↑ Котелок с зерном, 2002
- ↑ Анна Романова, 2013, էջ 49
- ↑ Удостоверение Комитета по делам искусств № 406 от 19 июня 1954 года
- ↑ Авдеев, диссертация, 1969
- ↑ «Весенняя» на Кузнецком // Московский художник : газета. —Москва, 1992. — № 20(1404). — С. 1.
- ↑ Поволжье.1988. Холст, масло. 180 х 180 и Сквозь дрёму. 1974. Холст, масло. 150 х 150.
- ↑ «Картины Бориса Авдеева в [[Рыбинский музей-заповедник|Рыбинском музее]]».
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն)
Աղբյուրներ
խմբագրել- Крейн Б. В мастер–классе XX века // Городок провинциальный : газета. —Рыбинск, 2003. — № 16(35). — С. 10.
- Романова А. «И снова душа воспламенится…» (Мир цвета и слова Бориса Авдеева) // Рыбная слобода : журнал Рыбинской епархии. — 2013. — № 2. — С. 48 – 53. Архивировано из первоисточника 10 Ապրիլի 2015.