Բուբոնային ժանտախտ, ժանտախտի երեք տեսակներից մեկն է, որը հարուցվում է Yersinia pestis բակտերիայով[1]։ Բակտերիայի օրգանիզմ թափանցելուց մեկից յոթ օր հետո զարգանում են գրիպանման ախտանիշներ, որոնք ներառում են ջերմություն, գլխացավեր և փսխում[1]։ Այտուցված և ցավոտ ավշային հանգույցները առաջանում են մանրէների մուտքին մոտ գտնվող մարմնի հատվածներում[2]։ Երբեմն այտուցված ավշային հանգույցները կարող են բացվել[1]։

Բուբոնային ժանտախտ
A bubo on the upper thigh of a person infected with bubonic plague.
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառYersinia pestis տարածվում է լվերով[1]
Հիվանդության ախտանշաններտենդ, գլխացավ, փսխում, մեծացած ավշային հանգույցներ[1][2]
ՀետևանքՍև մահ, Great Plague of 1738? և third plague pandemic?[3]
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9020.0
ՀՄԴ-10020.0
Ախտորոշումհարուցչի հայտնաբերում արյան շիճուկում, կամ ավշային հանգույցներում[1]
ԲուժումՀակաբիոտիկներ՝ ստրեպտոմիցին, գենտամիցին, կամ դոքսիցիկլին[4][5]
Սկիզբըվարակից 1-7 օր անց[1]
Հանդիպման հաճախականությունտարեկան 650 դեպք[1]
Մահերի քանակբուժում ստանալու դեպքում մահացությունը կազմում է 10%[4]
բուժում չստանալու դեպքում՝ 30-90%[1][4]
 Bubonic plague Վիքիպահեստում

Վարակի փոխանցումն հնարավոր է բուբոնային ժանտախտի, սեպտիկ ժանտախտի և թոքային ժանտախտի դեպքում[6]։ Բուբոնային ժանտախտը հիմնականում փոխանցվում է մանր կենդանիներից վարակված լվերի միջոցով[6]։ Մարդը կարող է վարակվել նաև ժանտախտից մահացած կենդանու մարմնի հեղուկների հետ անմիջական շփման արդյունքում[7]։ Բուբոնային Ժանտախտի ժամանակ բակտերիաները մուտք են գործում օրգանիզմ մաշկով՝ լվի խայթոցից, ավշային անոթներով հասնում են ավշային հանգույցներ՝ առաջացնելով այտուցներ[6]։ Ախտորոշումը կատարվում է ավշային հանգույցում կամ արյան մեջ բակտերիաների հայտնաբերմամբ[6]։

Կանխարգելումն իրականացվում է հանրային առողջության միջոցառումներով, ինչպիսիք են չդիպչելը մահացած կենդանիներին այն վայրերում, որտեղ ժանտախտը տարածված է[6]։ Պատվաստանյութերն այնքան էլ օգտակար չեն ժանտախտի կանխարգելման առումով[6]։ Բուժման համար արդյունավետ են մի շարք հակաբիոտիկներ, ներառյալ՝ ստրեպտոմիցինը, գենտամիցինը և դոքսիցիկլինը[8][9]։ Առանց բուժման ժանտախտից մահանում են վարակվածների 30-90%-ը[6][8]։ Մահը, սովորաբար վրա է հասնում տաս օրվա ընթացքում[10]։ Բուժում ստանալու դեպքում մահվան վտանգը կազմում է մոտ 10%[8]։ Ամբողջ աշխարհում 2010-ից 2015 թվականների ընթացքում գրանցվել է 3248 վավերագրված դեպք, որի հետևանքով մահացել է 584 մարդ[6]։ Ամենաշատ դեպքեր ունեցող երկրներն են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մադագասկարը և Պերուն[6]։

Ժանտախտը 14-րդ դարում Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում տարածված Սև մահվան պատճառ դարձավ և սպանեց մոտ 50 միլիոն մարդու[6][11][12]։ Քանի որ ժանտախտը սպանեց աշխատող բնակչության զգալի մասին, աշխատավարձերը բարձրացան աշխատանքի պահանջարկի պատճառով[12]։ Որոշ պատմաբաններ այն համարում են, որպես Եվրոպայի տնտեսական զարգացման շրջադարձային կետ[12]։ Հիվանդությունը պատասխանատու է նաև մ.թ.ա. 6-րդ դարում Արևելյան Հռոմեական կայսրությունում բռնկված Հուստինիանոսի ժանտախտի, ինչպես նաև 1855-ին Յուննան նահանգում բռնկված Չինաստանի, Մոնղոլիայի և Հնդկաստանի երրորդ համաճարակի համար[13]։

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել
 
Ծայրանդամների նեկրոզ:

Բուբոնային ժանտախտի ամենատարածված ախտանիշը մեկ կամ մի քանի վարակված, մեծացած և ցավոտ ավիշային հանգույցներ են, որոնք հայտնի են որպես բուբոն։ Վարակված լվի խայթոցից օրգանիզմ անցնելուց հետո, Y. pestis- ի մանրեները տեղակայվում են բորբոքված ավշային հանգույցում, որտեղ սկսում են բազմանալ։ Բուբոնային ժանտախտի ժամանակ հանդիպող բուբոնները սովորաբար տեղակայվում են արմունկների, ազդրի վերին, աճուկային և պարանոցային շրջաններում։ Բուբոնային ժանտախտի ախտանշաններն ի հայտ են գալիս հանկարծակի, վարակվելուց մի քանի օր անց։ Ախտանիշները ներառում են՝

    • Դող
    • Ընդհանուր թուլություն
    • Տենդ > 39 °C (102.2 °F)
    • Մկանացավ[14]
    • Ցնցումներ
    • Հարթ, ցավոտ, մեծացած ավշային հանգույցներ՝ բուբոններ, սովորաբար արմունկների, ազդրի վերին, աճուկային և պարանոցային շրջաններում կամ խայթոցին մոտ։
    • Ցավ՝ կարող է ի հայտ գալ նախքան այտուցի հայտնվելը
    • Ծայրանդամների փտախտ[15]

Այլ ախտանիշներից են` ծանր շնչառությունը, արյունային փսխումը (հեմատեմեզիս), վերջույթների ցավը, հազը և մաշկի քայքայման հետևանքով առաջացող սաստիկ ցավը։ Լրացուցիչ ախտանշաններից են՝ ծայրահեղ հոգնածությունը, ստամոքս-աղիքային խնդիրները, լենտիկուլաները (ամբողջ մարմնում ցրված սև կետեր), դելիրիումը, կոման և մահը։ Հիվանդության այլ ձևերից են՝ սեպտիկ ժանտախտը և թոքային ժանտախտը, երբ մանրէները բազմանում են համապատասխանաբար արյան մեջ և թոքերում։

Պատճառ

խմբագրել
 
Xenopsylla cheopis տեսակի լու վարակված Yersinia pestis բակտերիաներով, որոնք տեսանելի են, որպես մուգ զանգված: Լվի ստամոքսամուտքը խցանված է Y. pestis հարուցիչներով: Երբ լուն փորձում է նորից արյուն ծծել, արտափոխում է հարուցիչներին՝ վարակի տարածման պատճառ դառնալով:

Բուբոնային ժանտախտը ավշային համակարգի ինֆեկցիա է, որը սովորաբար առաջանում է վարակված լվի՝ Xenopsylla cheopis խայթոցից։ Շատ հազվադեպ դեպքերում, ինչպես օրինակ՝ սեպտիկ ժանտախտի դեպքում, հիվանդությունը կարող է փոխանցվել վարակված հյուսվածքի հետ անմիջական շփման միջոցով կամ վարակված մարդու հազալուց հարուցիչների արտանետման հետևանքով։ Լվերը մակաբուծում են տնային և դաշտային առնետների վրա, իսկ կրծող տերերի մահանալուց հետո փնտրում այլ տերեր։ Բակտերիաներն անվնաս են լվերի համար, ինչը հնարավորություն է տալիս լվերին վարակը փոխանցել այլ տերերի։ Բակտերիաները վարակված լվի ստամոքսում կուտակվելով առաջացնում են խցաններ, ինչի արդյունքում, երբ լուն փորձում է նորից արյուն ծծել, արտափոխում է դեպի խայթոցի հատված՝ փոխանցելով հարուցիչներին։ Մանրէները արագորեն տարածվում են ավշային հանգույցներ և բազմանում։

Y. pestis հարուցիչը կարող է դիմակայել ֆագոցիտոզին և անգամ բազմանալ ֆագոցիտների ներսում և սպանել դրանց։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց, ավշային հանգույցները կարող են այտուցվել և նեկրոզվել։ Բուբոնային ժանտախտը որոշ դեպքերում կարող է վերածվել մահացու սեպտիկ ժանտախտի։ Հարուցիչները կարող են տարածվել նաև թոքեր՝ դառնալով թոքային ժանտախտ պատճառ։

Ախտորոշում

խմբագրել

Ժանտախտի ախտորոշման և հաստատման համար անհրաժեշտ են լաբորատոր հետազոտություններ։ Ժանտախտի հաստատումը կատարվում է հիվանդից վերցված նմուշում Y. pestis հարուցչի հայտնաբերմամբ։ Հիվանդությունը կարող է ախտորոշվել նաև արյան շիճուկի քննությամբ, հիվանդության վաղ և ուշ փուլերում։ Հիվանդների մոտ Y. pestis-ի դեմ առաջացած հակածնի արագորեն հայտնաբերման նպատակով մշակվել են թեստեր լայնամասշտաբ օգտագործման համար[16]։

  Հետազոտման համար նմուշներ են հանդիսանում[17]՝

    • Բուբոններից վերցված նմուշը
    • Արյունը
    • Թոքային հյուսվածքը

Բուժում

խմբագրել

Ժանտախտի բուժման համար արդյունավետ են համարվում հակաբիոտիկների որոշ տեսակներ։ Դրանցից են՝ ամինոգլիկոզիդներից ստրեպտոմիցինը և գենտամիցինը, տետրացիկլինը (հատկապես դոքսացիկլինը) և ֆտորքվինոլոնները։ Բուբոնային ժանտախտի բուժում ստացած դեպքերում մահացությունը կազմում է 1–15%, բուժում չստացած դեպքերում ՝ 40-60%[18]:

Ժանտախտով վարակվածները անհապաղ բուժման կարիք ունեն և առաջին ախտանիշների ի հատ գալուց 24 ժամվա ընթացքում պետք է ստանան հակաբիոտիկներ։ Որպես լրացուցիչ բուժում կատարվում է օքսիգենոթերապիա, ներերակային հեղուկների ներարկում և այլն։ Թոքային ժանտախտով հիվանդի հետ շփված անձանց պրոֆիլակտիկ նշանակում են հակաբիոտիկներ[19]։

Համաճարակաբանություն

խմբագրել
 
Ժանտախտով վարակված կենդանիների տարածումը 1998 թ-ին

Ամբողջ աշխարհում 2010-ից 2015 թվականների ընթացքում գրանցվել է 3248 ժանտախտի դեպք, որի հետևանքով մահացել է 584 մարդ[6]։ Ամենաշատ դեպքեր ունեցող երկրներն են՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մադագասկարը և Պերուն[6]։

2001 թվականից ի վեր ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Զամբիան, Հնդկաստանը, Մալավիը, Ալժիրը, Չինաստանը, Պերուն և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ունեցել են առավելագույն ժանտախտի դեպքեր, որոցից միայն 1100 դեպք գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ 1000-ից 2000 դեպք տարեկան հաղորդվում է ԱՀԿ-ին[20]։ 2012 թվականից մինչև 2017 թվականը, քաղաքական անկարգությունների և հիգիենիկ վատ պայմանների արդյունքում, Մադագասկարում սկսվեց կանոնավոր համաճարակներ գրանցվել[20]։  

1900-ից 2015 թվականների ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է 1.036 ժանտախտի դեպք, տարեկան միջինը 9 դեպք[21]։ ԱՄՆ-ում ժանտախտի դեպքերը սովորաբար գրանցվում են Նոր Մեքսիկոյի հյուսիսային շրջաններում, Արիզոնայի հյուսիսում, Կոլորադոյի հարավում, Կալիֆորնիայում, Օրեգոնի հարավում և Հեռավոր Արևմտյան Նևադայում[22]։

 2017-ի նոյեմբերին Մադագասկարի Առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ին տեղեկացրեց բռնկման մասին, դեպքերի և մահվան գերազանցումով, երկրում տեղի ունեցած ցանկացած վերջին բռնկման համեմատ։ Դեպքերի մեծ մասը թոքային ժանտախտ էր[23]։

Ժանտախտից մի զույգ էլ մահացավ 2019-ի մայիսին, Մոնղոլիայում, արջամկների որսի ժամանակ[24]։

Պատմություն

խմբագրել

Yersinia pestis հարուցիչը հայտնաբերվել է ուշ բրոնզե դարի գտածոներում (3800մթա.)[25]:

Առաջին պանդեմիան

խմբագրել

Առաջին արձանագրված էպիդեմիան արձանագրվել է Արևելյան Հռոմեական կայսրությունում (Բյուզանդական կայսրության), և անվանվել Հուստինիանոսի ժանտախտ, Հուստինիանոս I կայսեր պատվին, ով վարակվել, բայց բուժվել է[26][27]։ Համաճարակի հետևանքով մահացել է մոտ 25 միլիոնից (6-րդ դարի բռնկում) մինչև 50 միլիոն մարդ[28][29]։ Պատմաբան Պրոկոպիոսը «Պատերազմի պատմության» երկրորդ հատորում գրել է ժանտախտի հետ իր անձնական փորձի և կայսրության վրա ունեցած դրա հետևանքների մասին։ 542-ի գարնանը ժանտախտը ժամանեց Կոստանդնուպոլիս՝ իր ճանապարհին վարակելով նավահանգստից նավահանգիստ և տարածվեց Միջերկրական ծովի շուրջ, այնուհետև ներս թափանցեց դեպիա աևելք՝ Փոքր Ասիա, արևմուտք՝ Հունաստան և Իտալիա։ Պրոկոպիոսը իր «Գաղտնի պատմություն» աշխատության մեջ գրել է, որ Հուստինիանոս կայսրը կամ դև էր, ով ինքն էր ստեղծել ժանտախտը, կամ պատժվում էր իր իսկ մեղքերի համար[29]։

Երկրորդ պանդեմիան

խմբագրել
 
Տուրնեի քաղաքացիները թաղում են ժանտախտից մահացածներին: Մանրանկարչություն՝ Ժիլ Լի Մուիսիս (1272–1352):
 
Բուբոնային ժանտախտից մահացածների զանգվածային գերեզմանը 1720-ից 1721 թվականներին, Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում:

Ուշ միջնադարում Եվրոպայում բռնկվեց պատմության ընթացքում ամենա մահացու ժանտախտի համաճարակը 1347 թվականին, երբ Սև մահը՝ բուբոնային ժանտախտը սպանեց Եվրոպայի բնակչության մեկ երրորդին։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ հետագայում հասարակությունն ավելի դաժանացավ, զանգվածային մահացության մակարդակը էժանագին դարձրեց կյանքը, դրանով իսկ ավելացնելով պատերազմը, հանցավորությունը, ժողովրդավարական ապստամբությունները և հետապնդումները[30]։ Սև մահը ծագել է Կենտրոնական Ասիայում, ապա տարածվել Իտալիայից Եվրոպական այլ երկրներ։ Արաբ պատմաբաններ Իբն Ալ-Ուարդնին և Ալմաքրիզին հավատում էին, որ Սև մահը ծագել է Մոնղոլիայում։ Չինական գրառումները նույնպես պատմում են Մոնղոլիայում հսկայական բռնկման մասին 1330-ականների սկզբին[31]։ Մոնղոլները դադարեցրել էին առևտրային Մետաքսի ճանապարհը Չինաստանի և Եվրոպայի միջև, որը դադարեցնում էր Սև մահվան տարածումը Արևելյան Ռուսաստանից մինչև Արևմտյան Եվրոպա։ Համաճարակն սկսվեց այն հարձակման արդյունքում, որը մոնղոլները գործել էին իտալացի առևտրականների վերջին առևտրային կայանի վրա՝ Ղրիմում գտնվող Կաֆայում[32]։ 1346-ի վերջին ժանտախտ բռնկվեց պաշարվածների միջև և նրանցից ներթափանցեց քաղաք։ Երբ գարունը վրա հասավ, իտալացի առևտրականները փախան իրենց նավերը՝ անգիտակցաբար իրենց հետ տանելով նաև Սև մահը։ Ծովափերի առնետներին վարակելով՝ ժանտախտը սկզբում տարածվեց Սև ծովի մերձակայքում, այնուհետև՝ դեպի Եվրոպայի մնացած հատվածներ, մի տարածքից մյուսը փախչող մարդկանց հետևանքով։

Երրորդ պանդեմիան

խմբագրել

Ժանտախտը երրորդ անգամ հայտնվեց 19-րդ դարի կեսերին։ Նախորդ երկու բռնկումների նման, այս մեկը նույնպես ծագել է Արևելյան Ասիայում, ամենայն հավանականությամբ՝ Չինաստանի Յունան նահանգում, որտեղ կան ժանտախտի մի շարք բնական օջախներ[33]։ Սկզբնական բռնկումները տեղի են ունեցել XVIII դարի երկրորդ կեսին[34][35]։ 1894 թվականի հունվարից մինչև հունիս Գուանչժու քաղաքում հիվանդությունը խլեց 80000 մարդու կյանք։ Հոնկոնգ քաղաքի մոտ գտնվող քաղաքներում ջրային ուղով ժանտախտը արագորեն տարածվեց, որի արդյունքում երկու ամսվա ընթացքում մահացավ ավելի քան 2400 մարդ[36]։

Այն հայտնի է նաև, որպես ժամանակակից պանդեմիա։ Երրորդ համաճարակի ժամանակ հիվանդությունը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին տարածվել է ամբողջ աշխարհում՝ նավահանգիստ ունեցող քաղաքներից[37]։ Ժանտախտ բռնկվեց Սան Ֆրանսիսկոյի Չայնաթաուն քաղաքում 1900-ից 1904 թվականներին[38], Օուքլանդում և Արևելյան Բեյում 1907-ից 1909 թվականների[39]։ 1900 - 1904 թվականներին Սան Ֆրանսիսկոյի բռնկման ժամանակաշրջանում, իշխանությունները անփոփոխ դարձրին չինացիների աքսորման մասին օրենքը։ Այս օրենքն ի սկզբանե ստորագրվել է 1882 թվականին Նախագահ Չեստեր Ա. Արթուրի կողմից։ Չինացիների աքսորի մասին օրենքը պետք է տևեր տաս տարի, բայց 1892-ին նորացվեց կացության թույլտվության մասին օրենքով, այնուհետև այն դարձավ անփոփոխ՝ 1902-ին Սան Ֆրանսիսկոյի Չայնաթաուն քաղաքում ժանտախտի բռնկման ժամանակ։ Միացյալ Նահանգների վերջին խոշոր բռնկումը տեղի է ունեցել Լոս Անջելեսում 1924-ին[33], այնուամենայնիվ, դեռ կան հիվանդության բնական օջախներ վայրի կրծողների շրջանում և հիվանդությունը կարող է փոխանցվել նրանց հետ շփման մեջ գտնվող մարդկանց[40]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ համաճարակը համարվել է ակտիվ մինչև 1959 թվականը, երբ ամբողջ աշխարհում տարեկան մահացածների թիվը հասել է 200-ի։ 1994 թ.-ին Հնդկաստանի հինգ նահանգներում բռնկված ժանտախտը վարակեց մոտ 700 մարդու (52 մահվան դեպքով) և Հնդկաստանի ներսում ժանտախտից փախչող հնդիկների գաղթի պատճառ հանդիսացավ։

Հասարակություն և մշակույթ

խմբագրել
 
1720 թվականին՝ Մարսելի Մեծ ժանտախտի ժամանակ:

Մահվան և ժանտախտի բռնկումների մասշտաբն աչքի են ընկնում պատմական և գեղարվեստական մի շարք պատմություններում։ Մասնավորապես, Սև մահը նկարագրվում և վկայակոչվում է բազմաթիվ միջնադարյան աղբյուրներում, որոնցից մի քանիսը՝ ներառյալ Չոսերի, Բոկաչչոյի և Պետրարկայի գործերը, համարվում են մշակութային մեծ գործեր։ Բոկաչչոյի Դեկամերոնում ներգրված են այն անհատները, ովքեր Ֆլորենցիայի մեկուսացված առանձնատներ են մեկնում`Սև Մահից փախչելու նպատակով։ Ժանտախտի տարիներին ապրելու պատմությունները նույնպես տարածված են եղել դարերի ընթացքում և տարբեր մշակույթներում։ Օրինակ՝ Սեմյուել Փիփսի օրագրում հիշատակումներ կան 1665–6թ.-ին Լոնդոնի Մեծ ժանտախտի հետ իր առաջին փորձի մասին[41]։

Ավելի ուշ գրված Ալբեր Կամյուի «Ժանտախտը» կամ Ինգմար Բերգմանի «Յոթերորդ կնիքը» վեպը, ներկայացնում են բուբոնային ժանտախտը այնպիսի միջավայրերում, ինչպիսիք են կարանտինացված քաղաքները միջնադարյան կամ ժամանակակից շրջաններում, որպես ֆոն զանազան հասկացություններ ուսումնասիրելու համար։ Ընդհանուր թեմաները ներառում են ժանտախտի ընթացքում հասարակության, հաստատությունների և անհատների բաժանումը, մահվան հետ մշակութային և հոգեբանական էքզիստենցիալ առճակատումը և ժանտախտի այլաբանական օգտագործումը՝ ժամանակակից բարոյական կամ հոգևոր հարցերի վերաբերյալ։

Կենսաբանական պատերազմ

խմբագրել

Ժանտախտը, որպես կենսաբանական զենք օգտագործելու մասին վկայություններ կան դեռ 14-րդ դարից, երբ գյուղերի, քաղաքների պատեր մոտ դրվել են հիվանդությունից մահացած դիակներ՝ հիվանդությունը տարածելու նպատակով։

Ավելի ուշ երկրորդ չին-ճապոնական պատերազմի ժամանակ ժանտախտը օգտագործվել է կայսերական ճապոնական բանակի կողմից, որպես մանրէաբանական զենք։ Այդ զենքը տրամադրվել է Շիրի Իշիի ստորաբաժանումների կողմից, նախապես փորձարկվելով մարդու վրա՝ նախքան լայնամասշտաբ կիրառումը։ Օրինակ, 1940 թ.-ին, կայսերական ճապոնական բանակի օդային ծառայությունը ռմբակոծեց Նինբոն ժանտախտի հարուցիչներ կրող լվերով[42]։ Կաբարովսկի պատերազմական հանցագործությունների դատավարության ընթացքում, մեղադրյալ գեներալ-մայոր Կիյոշի Կավաշիման, ցուցմունք է տվել, որ 1941 թ.-ին, 731 միավորման 40 անդամներ Չանգդեում օդ են արձակել ժանտախտով վարակված լվեր։ Այս գործողությունները ժանտախտի բռնկման պատճառ են դարձել[43]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 World Health Organization (2014 թ․ նոյեմբեր). «Plague Fact sheet N°267». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  2. 2,0 2,1 «Plague Symptoms». 2012 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  3. http://www.cdc.gov/plague/
  4. 4,0 4,1 4,2 Prentice MB, Rahalison L (2007 թ․ ապրիլ). «Plague». Lancet. 369 (9568): 1196–1207. doi:10.1016/S0140-6736(07)60566-2. PMID 17416264. S2CID 208790222.
  5. «Plague Resources for Clinicians». 2012 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 World Health Organization (2014 թ․ նոյեմբեր). «Plague Fact sheet N°267». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  7. «Plague Ecology and Transmission». 2012 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Plague». Lancet. 369 (9568): 1196–207. 2007 թ․ ապրիլ. doi:10.1016/S0140-6736(07)60566-2. PMID 17416264.
  9. «Plague Resources for Clinicians». 2012 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  10. Keyes, Daniel C. (2005). Medical response to terrorism : preparedness and clinical practice. Philadelphia [u.a.]: Lippincott Williams & Wilkins. էջ 74. ISBN 9780781749862.
  11. «Distinct Clones of Yersinia pestis Caused the Black Death». PLoS Pathogens. 6 (#10): e1001134. 2010. doi:10.1371/journal.ppat.1001134. PMC 2951374. PMID 20949072.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  12. 12,0 12,1 12,2 «Plague History». 2012 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  13. «Epidemiology of the Black Death and successive waves of plague». Medical History Supplement (27): 74–100. 2008. PMC 2630035. PMID 18575083.
  14. «Symptoms of Plague». Brief Overview of Plague. iTriage. Healthagen, LLC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  15. «Plague as a biological weapon: medical and public health management. Working Group on Civilian Biodefense». JAMA. 283 (17): 2281–90. 2000 թ․ մայիս. doi:10.1001/jama.283.17.2281. PMID 10807389.
  16. «Plague, Laboratory testing». Health Topics A to Z. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
  17. «Plague – Diagnosis and treatment – Mayo Clinic». www.mayoclinic.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  18. «Plague». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 25-ին.
  19. «Plague». Healthagen, LLC. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
  20. 20,0 20,1 Filip, Julia (2014 թ․ ապրիլի 11). «Avoiding the Black Plague Today». Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
  21. Regan, Michael (2017 թ․ հունվար). «Human Plague Cases Drop in the US». Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
  22. «Plague in the United States | Plague | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  23. «Emergencies Preparedness, Response, Plague, Madagascar, Disease Outbreak News | Plague | CDC». www.who.int (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  24. Schriber, Melody; Bichelle, Rae Ellen. «Bubonic Plague Strikes in Mongolia: Why Is It Still A Threat?». NPR. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
  25. «Analysis of 3800-year-old Yersinia pestis genomes suggests Bronze Age origin for bubonic plague». Nature Communications (անգլերեն). 9 (1): 2234. 2018 թ․ հունիս. Bibcode:2018NatCo...9.2234S. doi:10.1038/s41467-018-04550-9. PMC 5993720. PMID 29884871.
  26. Little, Lester K. (2007). "Life and Afterlife of the First Plague Pandemic." In: Little, Lester K. editor. (2007), Plague and the End of Antiquity: The Pandemic of 541–750. Cambridge University Press. (2007). 978-0-521-84639-4 pp. 8–15
  27. McCormick, Michael (2007). "Toward a Molecular History of the Justinian Pandemic." In: Little, Lester K. editor. (2007), Plague and the End of Antiquity: The Pandemic of 541–750. Cambridge University Press. (2007). 978-0-521-84639-4 pp. 290–312.
  28. Rosen, William (2007), Justinian's Flea: Plague, Empire, and the Birth of Europe Error in Webarchive template: Empty url.. Viking Adult; pg 3; 978-0-670-03855-8.
  29. 29,0 29,1 Moorshead Magazines, Limited. "The Plague of Justinian." History Magazine 11.1 (2009): 9–12. History Reference Center
  30. Cohn, Samuel K.(2002). The Black Death: End of a Paradigm. American Historical Review, vol 107, 3, pg. 703–737
  31. Sean Martin (2001). Black Death:Chapter One. Harpenden, GBR:Pocket Essentials. էջեր 14.
  32. Echenberg, Myron (2002). Pestis Redux: The Initial Years of the Third Bubonic Plague Pandemic, 1894–1901. Journal of World History, vol 13,2
  33. 33,0 33,1 {{cite news}}: Empty citation (օգնություն)
  34. Benedict, Carol (1996). Bubonic plague in nineteenth-century China. Stanford, Calif.: Stanford Univ. Press. ISBN 978-0804726610.
  35. Cohn, Samuel K. (2003). The Black Death Transformed: Disease and Culture in Early Renaissance Europe. A Hodder Arnold. էջ 336. ISBN 978-0-340-70646-6.
  36. Pryor, E. G. (1975). «The Great Plague OF Hong Kong» (PDF). Journal of the Royal Asiatic Society Hong Kong Branch. 15: 69. ISSN 1991-7295. Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  37. «History | Plague | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  38. Porter, Dorothy (2003 թ․ սեպտեմբերի 11). «Book Review». New England Journal of Medicine. 349 (11): 1098–1099. doi:10.1056/NEJM200309113491124. ISSN 0028-4793.
  39. «On This Day: San Francisco Bubonic Plague Outbreak Begins». www.findingdulcinea.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  40. «Maps and Statistics | Plague | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  41. Pepys, Samuel. «Samuel Pepys Diary - Plague extracts». Samuel Pepys Diary. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  42. «The Independent – 404». The Independent. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  43. Daniel Barenblatt, A Plague upon Humanity., 2004, pages 220–221.

Հետագա ընթերցման համար

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուբոնային ժանտախտ» հոդվածին։