Յուննան
Յուննան (չին.՝ 雲南|云南|Yúnnán. «ամպամած հարավ»[2]), նահանգ Հարավարևմտյան Չինաստանում։ Տարածությունը 380 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 28 մլն (1975 թվականի տվյալներով)։ Գրավում է գլխավորապես Յուի բարձրավանդակը։ Վարչական կենտրոնը Կունմինն է։
Երկիր | Չինաստան |
---|---|
Կարգավիճակ | Պրովինցիա |
Վարչկենտրոն | Կունմին |
Խոշորագույն քաղաք | Կունմին |
Ամենաբարձր կետ | Kawagarbo? |
Օրենսդրական մարմին | Q106037528?[1] |
Բնակչություն (2010) | 45 966 239 (12 տեղ) |
Խտություն | 118,28 ( 28 տեղ) |
Տարածք | 388 610 (8 տեղ) |
Սահմանակցում է | Տիբեթի ինքնավար շրջան, Սիչուան, Գույչժոու, Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան, Lai Châu?, Lào Cai?, Hà Giang?, Phongsaly Province?, Udomsai?, Lūang Namthā?, Կաչին և Շան |
Ժամային գոտի | UTC+8 |
Փոխարինեց | 雲南省? |
ISO 3166-2 կոդ | CN-53 |
yn.gov.cn | |
Տնտեսություն
խմբագրելՏնտեսությունն ունի ագրարաինդուստրիալ բնույթ։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ցորեն, հնդկացորեն, կարտոֆիլ, կանճրակ, գետնընկույզ, ծխախոտ, թեյ, բամբակենի, շաքարեղեգ, արևադարձային այլ կուլտուրաներ։ Տարեկան ստանում են 2 բերք։
Բուծում են խոշոր եղջերավոր անասուններ (հիմնականում՝ գոմեշներ), խոզեր, կա շերամապահություն։ Արդյունահանվում է երկրի փայտանյութի 5%- ը, անագ, ցինկ, կապար, պղինձ, քարաղ, ածուխ, երկաթի հանքաքար։ Կա սննդի, տեքստիլ, անտառային, քիմական, ցեմենտի արդյունաբերություն, մետալուրգիա, մեքենաշինություն։ Տարածված է տնայնագործական արտադրությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ National Database of Laws and Regulations — 2021.
- ↑ Юньнань – самая красивая провинция Китая
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուննան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 133)։ |