Բուդդհի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բուդդհի, սանսկրիտ եզրույթ, հասկացություն հնդկական փիլիսոփայության մեջ, բանականություն, բանական-կամային սկիզբ, «ներքին օրգանի» անտահկարանայի տարրերից մեկը։ Բուդդհին գաղափարներին և մտքերին գնահատական տվողն է։ Բուդդհիի համար արտաքին աշխարհի ընկալման և տեղեկատվություն ստանալու համար իբրև գործիքներ հանդես են գալիս անտահկարանայի մյուս երկու տարրերը՝ մանասը («արտաքին բանականություն») և ահամկարան («կեղծ Էգո»)։ Բուդդհին մարդու գիտակցության (չիտտաներ) այն հատվածն է, որը կարող է ըմբռնել Աստծուն։ Չիտտայի, մանասի մյուս հատվածը տարվում է արտաքին նյութական ձևերով և հակված է ահամկարայի ազդեցության տակ ընկնելուն։ Մանասը և ահամկարան արտահայտվում են պուրուշայից պրակրիտիի մեջ։ Բուդդհին տիրապետում է կեղծիքը ճշմարտությունից տարբերելու առանձնահատկությանն ու կարևոր դերակատարում ունի հինդուիզմի մեջ մոկոշայի, և բուդդհիզմի մեջ բոդհիի հասնելու համար։
Առաջին անգամ բուդդհի եզրույթը հիշատակվում է «Կաթհա-ուպանիշադի» մեջ (I.3), որտեղ բուդդհին լայնորեն հայտնի այլաբանությամբ պատկերվում է կառքին սանձերով լծված հինգ ձիերով։ Սանձերն այստեղ մարմնավորում են մանասը, ձիերը՝ մարդու հինգ զգայարանները, իսկ կառքը՝ մարմինը։ Գոյաբանորեն բուդդհին նույնացվում է հիրանյագարբհային։ Անհատական կենդանի էակների (ջիվաների) համար բուդդհին ճիշտ այն է, ինչ նյութական տիեզերքի անկենդան ֆենոմենի համար հիրանյագարբհան։