Բուլղարիայի հյուսիսկենտրոնական տարածաշրջան
Հյուսիսկենտրոնական տարածաշրջան (բուլղար․՝ Северен-Централен регион), Բուլղարիայի վեց տարածաշրջաններիցմ մեկը, որը գտնվում է երկրի կենտրոնական մասում։ Վարչկենտրոնը Ռուսե քաղաքն է[3]։ Գործում է Գորնա-Օրյախովիցա օդանավակայանը։
Հյուսիսկենտրոնական տարածաշրջան բուլղար․՝ Северен-Централен регион | |
---|---|
Երկիր | Բուլղարիա |
Կարգավիճակ | Մարզ |
Ներառում է | |
Վարչկենտրոն | Ռուսե |
Խոշորագույն քաղաք | Գաբրովո, Վելիկո Տիրնովո |
Բնակչություն | 928․000[1] |
Խտություն | 62 |
Տարածք | 14,974.0[2] |
Ժամային գոտի | EET (UTC+2, ամռանը՝ UTC+3) |
Պատմություն
խմբագրել1959 թվականից տարածաշրջանը ընդգրկում էր 4 մարզ՝ Վելիկո Տիրնովոյի, Գաբրովոյի, Լովեչի և Պլևենի, բնակչությունը կազմում էր 960 082 մարդ (Բուլղարիայի բնակչության 1,7 %-ը), տարածքը՝ 15 239,9 կմ² (երկրի տարածքի 13,7 %-ը)[4]։
Հետո, մինչև 2006 թվականը Հյուսիսկենտրոնական տարածաշրջանը կազմված էր հինգ մարզերից՝ Վելիկո Տիրնովոյի, Գաբրովոյի, Լովեչի, Պլևենի և Ռուսեի, ներառնում էր 41 համայնք[5]։ Բուլղարիայի Հյուսիսկենտրոնական տարածաշրջանում այդ ժամանակ գտնվում էր 50 քաղաք և 998 գյուղ[5]։ Տարածաշրջանի տարածքը կազմում էր 14 647,6 կմ²[5], բնակչությունը՝ 1 237 148 բնակիչ[5], վարչական կենտրոնն էր՝ Պլևեն քաղաք[4]։
2006 թվականից Հյուսիսկենտրոնական տարածաշրջանը (բուլղար․՝ Северозападен район за планиране (СЗРП)) ընդգրկում է 5 մարզ՝ Վելիկո Տիրնովոյի, Գաբրովոյի, Ռազգրադի, Տարգովիշտեի և Ռուսեի և մտնում է երկու ավելի խոշոր շրջաններից մեկի կազմի մեջ՝ Հյուսիսային և Հարավարևելյան Բուլղարիա (բուլղար․՝ Северна и Югоизточна България)[3]։
Հյուսիսից տարածաշրջանը սահմանափակված է Դունայ գետով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Total average population, by NUTS 2 regions — Eurostat
- ↑ Total area and land area, by NUTS 2 regions — Eurostat
- ↑ 3,0 3,1 Региони в България - Териториален обхват\\Министерство на регионалното развитие и благоустройството Արխիվացված 2015-12-13 Wayback Machine (բուլղ.)
- ↑ 4,0 4,1 СЕВЕРЕН ЦЕНТРАЛЕН РЕГИОН (բուլղ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Регион Северен-Централен регион\\bg.guide-bulgaria.com (բուլղ.)