Գաբրովո

քաղաք Բուլղարիայում

Գաբրովո (բուլղար․՝ Габрово), քաղաք կենտրոնական Բուլղարիայում՝ երկրի աշխարհագրական կենտրոնին մոտ։ Գաբրովոյի մարզի վարչական կենտրոնն է և ամենախոշոր բնակավայրը։ Տեղակայված է Ստարա Պլանինա լեռան հյուսիսային լանջին՝ Շիպկա լեռնանցքի մոտ՝ Յանտրա գետի երկու ափերին։

Գաբրովո
բուլղար․՝ Габрово[1]
անգլ.՝ Gabrovo[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ԵրկրամասԳաբրովո
Շրջանհյուսիս-կենտրոնական
ՀամայնքGabrovo?[1]
ԿմետՆիկոլայ Սիրակով[2]
Հիմնադրված է1477 թ.
Մակերես233 817 000 քառակուսի մետր
ԲԾՄ392±1 մետր
Բնակչություն58․367 (2012) մարդ
Տեղաբնականունга́бровец, га́бровка,
га́бровцы; габровча́нин,
габровча́нка, габровча́не
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ(+359) 66
Փոստային ինդեքս5300
Փոստային դասիչ5300
Պաշտոնական կայքgabrovo.bg
Գաբրովո (Բուլղարիա)##
Գաբրովո (Բուլղարիա)

Քաղաքի բնակչությունը 58.4 հազար մարդ է (2012

Պատմություն

խմբագրել

Գաբրովոն տնտեսական նշանակություն ձեռք բերեց Բուլղարական երկրորդ թագավորության շրջանում (1187-1393), որի մայրաքաղաքը Վելիկո Տիռնովոյից մի փոքր էր հեռու։

Բալկանյան թերակղզու օսմանյան բռնազավթումից հետո Գաբրովոյի բնակչությունն աճում է նախկին մայրաքաղաքից և գրավված այլ ամրոցներից բնակչության հոսքից։ 1860 թվականին Գաբրովան ստանում է քաղաքի կարգավիճակ։ Բուլղարիայի ազատագրումից հետո (1878) Գաբրովոն զարգանում է իբրև արդյունաբերական կենտրոն և նույնիսկ ստանում է «բուլղարական Մանչեստր» մականունը։ Այժմ քաղաքում զարգացած են թեթև արդյունաբերությունն ու մեքենաշինությունը։

Գաբրովոյի պատվին է անվանվել ապրիլի 1-ին հայտնաբերված աստերոիդ 2206-ը։ Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է.

Այս փոքրիկ մոլորակը, հայտնաբերված լինելով Ծիծաղի օրը, անվանվում է բուլղարական Գաբրովո քաղաքի պատվին, որը հայտնի է իր հումորով և ուրախ ոգով։

Գաբրովոյի՝ Հումորի և սատիրայի տան ցուցանմուշներում պահվում է 2206-րդ աստերոիդի անվանակոչման պաշտոնական տեղեկագիրը, որը տրված է ԽՍՀՄ Թեորետիկ աստղագիտության ինստիտուտի կողմից։

Բնակչություն

խմբագրել

Ստորև բերվում է քաղաքի բնակչության քանակի վիճակագրությունը.

Տարի Բնակչություն
1985 81 250
1992 76 522
2000 70 071
2005 63 864
2010 60 281

Գաբրովյան հումոր

խմբագրել

Քաղաքը Օդեսայի նման հումորի մայրաքաղաք է։ Ամեն տարի այնտեղ անց է կացվում հումորի փառատոն։ Գաբրովցիները հաճախ հանդես են գալիս իբրև անեկդոտների կերպարներ (այսպես կոչված՝ գաբրովյան հումոր), որտեղ սովորաբար ներկայացվում են իբրև չափազանց ժլատ, ամեն ինչ տնտեսելու ձգտող մարդիկ։ Գաբրովոյում է գտնվում իր տեսակի մեջ յուրօրինակ Հումորի ու սատիրայի տունը (բուլղար․՝  Дом на хумора и сатирата), որը պարբերաբար կազմակերպում է հումորային մրցույթներ։

Քույր քաղաքներ

խմբագրել

Քաղաքական իրավիճակ

խմբագրել

Գաբրովոյի կմետը (քաղաքապետ) Տանյա Խրիստովան է[20]։

Հանրահայտ մարդիկ

խմբագրել

1900 թվականին Գաբրովոյում է ծնվել Պյոտր Ստեֆանով Ռուսևը՝ Բրազիլիայի առաջին կին նախագահ Դիլմա Ռուսևի հայրը։

Գաբրովոյում է ծնվել բուլղար բանաստեղծ և հրապարակախոս Կրասիմիր Եդրևը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Քարտեզներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրովո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 636