Բուխուտի Զաքարիաձե
Բուխուտի Ալեքսանդրի Զաքարիաձե (վրաց.՝ ბუხუტი ზაქარიაძე,հունիսի 13, 1913[1] կամ հունիսի 14, 1913, Սանգաչալ, Բաքու, Ռուսական կայսրություն - փետրվարի 12, 1988[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի վրացի դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)[3]։
Բուխուտի Զաքարիաձե վրաց.՝ ბუხუტი ზაქარიაძე | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1913[1] կամ հունիսի 14, 1913 |
Ծննդավայր | Սանգաչալ, Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 12, 1988[2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԲուխուտի Զաքարիաձեն ծնվել է 1913 թվականի հունիսի 13-ին Սանգաչալ գյուղում։ Ռեժիսոր Սերգո Զաքարիաձեի կրտսեր եղբայրն է[4]։
1930-1954 թվականներին աշխատել է Խոնսկի, Թելավի, Բաթումի, Սուխումի թատրոններում, Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնում։
1941-1946 թվականներին և 1954 թվականից հետո եղել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան։
Կինոյում սկսել է նկարահանվել 1950-ական թվականների կեսերից։ «Ազատագրում» կինոէպոպեայում կատարել է Ստալինի դերը (ֆիլմի նյութերը հետագայում օգտագործվել են «Մեծն զորավար Գեորգի Ժուկով», «Դարի ողբերգությունը» ֆիլմերում)։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1955 – Մագդանայի Լուրջան
- 1958 – Մամլուք – Մարկոզ, վանական
- 1958 – Մայակովսկին սկսել է այսպես
- 1959 – Ծաղիկ ձյան վրա
- 1961 – Ինգուրի ափերին – Բեկնու
- 1964 – Ամառային պատմություններ
- 1965 – Պիեռ՝ ոստիկանության աշխատակից
- 1966 – Ուղղահայաց – Վիսարիոն
- 1966 – Տերևաթափ – Իլո
- 1967 – Ժպիտի վերադարձը
- 1968 – По Руси – հովիվ
- 1969 – Սպիտակ պայթյուն – Թենգիզ Ալեքսանդրովիչ, գնդապետ
- 1969–1972 – Ազատագրում – Իոսիֆ Ստալին
- 1969 – Տնօրեն – Մագարաև
- 1970 – Կուժ – Գոգիա
- 1972 – Ծեր զուռնաչիները
- 1973 – Կամուրջներ – Տոադեր պապ
- 1973 – Աղբյուր
- 1973 – Մատնահարվածներ – աշխատակից
- 1974 – Աշնանային որոտներ
- 1974 – Երթ առաջին, երթ վերջին
- 1974 – Հասուն ողկույզներ – Սանդրո
- 1975 – Աու՜ – Բուխուտի
- 1975 – Սեր առաջին հայացքից
- 1975 – Մի հավատա, թե ես այլևս չկամ
- 1977 – Դաթա Թութաշխիա – Դուրու
- 1977 – Ընտանեկան պատճառներով – Ռոժդեն
- 1983 – Ակունք
- 1993 – Դարի ողբերգությունը – Ստալին
- 1995 – Մեծն զորավար Գեորգի Ժուկով – Ստալին
Ճանաչում
խմբագրել- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Բուխուտի Զաքարիաձեն kino-teatr.ru կայքում
- ↑ Ю. В. Бондарев, О. И. Курганов, Ю. Н. Озеров. Освобождение: киноэпопея. Искусство (1973). OCLC 28033833. стр. 217.