Տերևաթափ (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տերևաթափ (այլ կիրառումներ)
Տերևաթափ (վրաց.՝ გიორგობისთვე), 1966 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ, դրամա։ Ռեժիսոր Օթար Իոսելիանիի առաջին լիամետրաժ ֆիլմն է։
Տերևաթափ վրաց.՝ გიორგობისთვე | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1966 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Օթար Իոսելիանի |
Սցենարի հեղինակ | Ամիրան Չիչինաձե |
Դերակատարներ | Ռամազ Գիորգոբիանի Օթար Զաուտաշվիլի Ալեքսանդր Օմիաձե Ակակի Կվանտալիանի |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 91 րոպե[1] |
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ տեխնոլոգ Նիկո Նիժարաձեն ու նրա ընկերն սկսում են աշխատել գինու գործարանում։ Առաջին հայացքից՝ Նիկոն ոչ ինքնավստահ, ոչ այնքան կոպիտ ու ոչ կազմակերպված անձնավորություն է, փոխարենը նա ազնիվ է ու ուղղամիտ։
Շուտով Նիկոն ներքաշվում է արտադրական կոնֆլիկտի մեջ. պլանը ժամանակին կատարելու համար աշխատողները ստիպված են շշալցնել ոչ միայն որակյալ գինի, այլև դեռևս ոչ պատրաստ, անորակ սապերավի։ Նման երևույթը գործարանում առաջին անգամը չէ, որ պատահում է. բանվորները նման դեպքերում հիշում են շշալցման ամսաթվերն ու զգուշացնում իրենց «բարեկամներին ու հարազատներին», որպեսզի վերջիններս ռեստորանում չպատվիրեն այդ «անորակ» գինիները։
Նիկոն սկսում է սիրահետել քմահաճ գեղեցկուհի Մարինային, ով բազմաթիվ երկրպագուներ ունի։ Աղջիկը, սակայն, ծաղրում է իր բոլոր երկրպագուներին։
Նիկոն ստիպված է պաշտպանել իր սկզբունքներն ու արժանապատվությունը ոչ միայն ղեկավարության, այլև Մարինայի հետ հարաբերություններում։
Ֆիլմն ունի վավերագրական էպիգրաֆ, որում ներկայացված են Վրաստանի գինեգործական ավանդույթները։ Ֆիլմի խաղարկային մասը բաժանված է «գլուխների», որոնք վերնագրված են շաբաթվա օրերի անուններով։
Դերերում
խմբագրել- Ռամազ Գիորգոբիանի – Նիկո Նիժարաձե
- Օթար Զաուտաշվիլի – Շոթա, գինու գործարանի աշխատող
- Ալեքսանդր Օմիաձե – Վախթանգ, գինու գործարանի գլխավոր տեխնոլոգ
- Ակակի Կվանտալիանի – Դավիթ (Դաթո), վարպետ գինու գործարանում
- Դավիթ Աբաշիձե – Ռեզո, գինու գործարանի աշխատող
- Մարինա Կարցիվաձե – Մարինա, գինու գործարանի տեխնոլոգ
- Գեորգի Խարաբաձե – Օթար Սականդելիձե, գինու գործարանի տեխնոլոգ
- Բաադուր Ցուլաձե – Արչիլ, գինու գործարանի ավագ տեխնոլոգ
- Բուխուտի Զաքարիաձե – Իլո, գինու գործարանի աշխատող
- Զուրաբ Կապիանիձե, խնջույքի մասնակից
Մրցանակներ
խմբագրել- Կաննի կինոփառատոնի FIPRESCI (ֆր.՝ Fédération internationale de la presse cinématographique) մրցանակ
- Ժորժ Սադուլի մրցանակ լավագույն դեբյուտի համար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
Աղբյուրներ
խմբագրել- «Տերևաթափ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- «Տերևաթափ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- «Տերևաթափ» ֆիլմը ՅուԹյուբ կայքում